Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հպարտություն՝ միախառնված ցավի ու տառապանքի հետ

Պարգեւներ անմահ հերոսներին

Ապրիլի 22, 2022
Սոցիում
Հպարտություն՝ միախառնված ցավի ու տառապանքի հետ
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
724
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ստեփանակերտում` Արցախի ազատամարտիկների միության հարեւանությամբ գտնվող պուրակում Անմահ հերոսների հիշատակի պատին հազարավոր լուսավոր ու արդեն սրբացած մեր տղաների լուսանկարներն են՝ ժպտերես ու տխուր, հանգիստ ու մտածկոտ…

Տղերքը, որ պետք է շենացնեին մեր երկիրը, տղերքը, որ շինարար էին ու բժիշկ, ճարտարապետ ու գիտնական, հողագործ ու այգեպան, արվեստագետ ու արհեստավոր, տղերքը, որ պետք է դառնային նույն մասնագետները, զինվորագրվեցին հայրենիքի փրկությանը եւ ընկան ռազմի ճամփաներին։ Ապրիլի 18-ի երեկոյան ԱՀ ԿԳՄՍ նախարարության Լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանի հետ անցանք Տղերքի պատի մոտով։ Շատ են նաեւ ծանոթ անմահ հերոսները, հատկապես՝ Քաշաթաղի շրջանից։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին շատ կամավորականներ առաջնագիծ մեկնեցին նաեւ Քաշաթաղի զինկոմիսարիատից։ Ճանապարհեցինք՝ հավատով, որ հաղթանակած տուն են գալու։ Սակայն այսօր հայրենիքի կորուստը, տղերքի նահատակությունը ծանր հարված են մեր ազգի համար։ Անմահների հիշատակը միշտ պետք է վառ պահենք։ Քաշաթաղի շրջանից այս պատերազմում մասնակցեցին շատերը՝ ժամկետային ու պայմանագրային զինծառայողներ, պահեստազորայիններ, կամավորականներ, աշխարհազորայիններ։

Պատերազմի ավարտից հետո պարզ դարձավ՝ շրջանից 80 զոհ ու անհետ կորած ունենք։ Այսօր էլ 10-ից ավելի անձ համարվում է անհետ կորած, դեռ հայտնի չէ նրանց գտնվելու վայրը, ողջ կամ նահատակ լինելու մասին։ Արցախի Հանրապետության նախագահի կողմից Քաշաթաղի շրջանից 34 նահատակված քաջորդիներ հետմահու պարգեւատրվել են։ Ապրիլի 19-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցավ պարգեւատրման արարողություն։ Ներկա էին հերոսների հարազատներ, մարտական ընկերներ, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը, տեղակալ Գեւորգ Մնացականյանը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր։ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ խիզախության համար Քաշաթաղի շրջանից 5 զինծառայող՝ Գրիգորյան Համլետ Մայիսի, Առաքելյան Վարդան Վաչիկի, Սարդարյան Դավիթ Սամվելի, Մարտիրոսյան Հրաչյա Գալուստի եւ Իսրայելյան Ռուսլան Սերգեյի, հետմահու պարգեւատրվել են «Արիության համար», իսկ 29 անմահ հերոս՝ «Մարտական ծառայություն» մեդալներով։

ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը ողջունելով ներկաներին՝ ասաց. «Արցախի իշխանության եւ ողջ ժողովրդի անունից գլուխ եմ խոնարհում բոլորիդ առաջ։ Մեր տղաների սխրանքի շնորհիվ հայ ազգը կարող է արժանապատիվ ապագա ունենալ։ Նման դեպքերում բառեր գտնելը դժվար է, ոչ մի բառով հնարավոր չէ արտահայտել այն զգացողությունները, որ կան։ Շնորհակալություն ձեզ բոլորիդ, որ նման զավակներ եք դաստիարակել՝ լուսավոր եւ պարծենալու արժանի։ Դա մեզ հիմք է տալիս վաղվա օրվա նկատմամբ վստահություն ունենալ։ Եվ մեր բոլորիս պարտքն է՝ այդ տղաների կիսատ մնացած գործը ամեն մեկս մեր կարողությունների չափով շարունակենք, եւ մոտ ապագայում ունենանք հնարավորություն մեր հայրենիքը նորից տեսնելու…»։

Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանն իր ելույթում ասաց. «Շնորհակալություն եմ հայտնում այն ծնողներին, որոնց հերոս-լույս տղաները հետմահու պարգեւատրվել են։ Շատերին ճանաչել եմ, ոմանց հետ  մանկուց ընկերություն եմ արել… Ամեն դեպքում, սա է մեր իրականությունը, ինձ եւ բոլորիդ ցանկանում եմ՝ այս պահից սկսած փորձենք ժպտալ, դուք մեզ պետք եք, մենք տարբեր հարցերով կապված միշտ պատրաստ ենք ձեզ աջակցել, օգնել»։ Զրույցի ընթացքում Մ. Ալավերդյանը տեղեկացրեց՝ շրջվարչակազմի աշխատակազմի հետ խորհրդակցել են եւ հերոսների պարգեւատրման հարցով դիմել ԱՀ մշտական ներկայացուցչին։ Ինչ վերաբերում է մնացած նահատակներին, նրանք նույնպես պարգեւատրվելու են ԱՀ նախագահի կողմից։ Բոլոր անմահ հերոսներին կշնորհվի արժանի պարգեւ։

Բերձորի արվետի դպրոցի տնօրեն Կարինե Մովսիսյանը, ով նաեւ տնօրինում է «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպությունը, նույնպես շնորհակալություն հայտնեց հերոսածին ծնողներին եւ ասաց. «Շատ դժվար է խոսել, հատկապես, երբ պարգեւատրվողների մեջ են նաեւ քո աշակերտները՝ Հունան Խանամիրյան, Գոռ Սարգսյան, Տիգրան Մկրտչյան, Աշոտ Կոստանյան… Այն երեխաները, որոնց մանկուց ճանաչել եմ։ Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլորիս անունից, ուզում եմ՝ բոլորդ հիշվեք, հերոսնե՛ր, ոչ միայն այսպիսի առիթներով, այլ հիշվեք ամեն օր, ամեն վարկյան, ուզում եմ՝ ձեր երեխաների, թոռների կյանքն անցնի անամպ երկնքում…»։

Քաշաթաղի շրջանի Սոնասարի գյուղական համայնքից է Համլետ Գրիգորյանը, ում մասին համայնքապետարանի ֆեսբուքյան էջում գրված է. «Մեր հպարտությունը միախառնվում է ցավի ու տառապանքի հետ, բայց միշտ հաղթում է… Մենք Համլետի նման հերոս ունենք, մենք միշտ հիշելու ու մեծարելու ենք մեր հերոս գործընկերոջն ու նրա նման հերոսացած բոլոր հայորդիներին…»։ Պարգեւատրվողների շարքում նաեւ եղբայրներ կան։ Ուռեկանից Սուրիկ Միքայելյանի Սամվել եւ Սեյրան որդիները պատերազմի առաջին օրը հասան մարտադաշտ, մարտնչեցին հերոսաբար եւ նահատակվեցին հայրենիքի պաշտպանության մարտերում։

 …Երբեմն թերթում եմ տարիների ընթացքում գոյացած արխիվս, որում նաեւ նույն հերոսների լուսանկարները կան խաղաղ ու ռազմի ժամանակներում, դպրոցական տարիներից։ Սարո Թունյանը դեռ պատանի հասակում աչքի էր ընկնում իր հայրենասիրությամբ, հայրենի Շրվականի տարածքում հայոց պատմական հուշարձաններ էր գտնում, տեղյակ պահում, միասին ուսումնասիրում էինք։ Մանվել Դալլաքյանի հետ 2016-ին Մատաղիսում էինք՝ առաջնագծում։ Իսկական զինվոր էր։ Բերձորցի Գալստյան Ռոբերտը մշտաժպիտ իր էությամբ շատերի հարազատն էր, ընկերը, մտերիմը… Գեւորգ Սիմոնյանը 2010-ից Ուռեկանի դպրոցում զինղեկ էր աշխատում։ Ամուսնացած էր, 2 երեխայի հայր. 2020 թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը մասնակցել է Ջրականի թեժ մարտերին եւ ընկել հոկտեմբերի 3-ին՝ հերոսի մահով։ Ամենամեծ պարգեւը տղաների ու նրանց հարազատների համար հայրենի երկրի ազատագրումն է, եւ միայն այդ ժամանակ Անմահների հոգիները հանգիստ են առնելու։

Թեգեր: Արցախհերոս
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Ռուսական հում նավթի առեւտուրն անձեռնմխելի է»

«Ռուսական հում նավթի առեւտուրն անձեռնմխելի է»

Ջորջ ՕՐՈւԵԼ. «Ինչու եմ ես գրում»

Ջորջ ՕՐՈւԵԼ. «Ինչու եմ ես գրում»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist