Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ուժգին հարված լռությանը

Եվ նրանք բացեցին աշխարհի աչքերը

Ապրիլի 27, 2022
Սոցիում
Ուժգին հարված լռությանը
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
786
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Կամբաստանեն ինձի, որ կմտածեմ ու կգործեմ պաղեստինցու նման: Չեմ ուրանա. պետք չէ մոռանալ այն, որ ես նախքան ԱՍԱԼԱՆ հիմնադրելս մարտնչել եմ հանուն Պաղեստինի: Մենք՝ պաղեստինցիները եւ հայերս, կխոսենք տարբեր լեզուներով, սակայն ունենք գործելակերպի համանման ոճ: Մեր բնական դաշնակիցն են պաղեստինցիները, որոնց հետ բաժանեցինք այնպիսի հատկանիշներ, ինչպես կորցրած հայրենիքն է, մարտնչող սփյուռքը: Ես իրազեկված իմ ժողովրդի մոջահեդն եմ: Ես հայ ազգիս մոջահեդն եմ…»:

Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՍԱԼԱ-ի հիմնադիր-մարտիկ

1973 թ. հունվարի 27-ին ԱՄՆ Կալիֆորնիայի  նահանգի Սանտա Բարբարա քաղաքի սրճարաններից մեկում կատարվածը ցնցող տպավորություն էր թողնելու. յոթանասունյոթամյա հայազգի ծերունին ատրճանակով շանսատակ էր արել թուրք երկու դիվանագետների՝ Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մեհմեդ Բայդարին եւ հյուպատոս Բահադըր Դեմիրիին: Ալեզարդ վրիժառուն Գուրգեն Յանիկյանն էր, որի աննախադեպ արարքի բուն նպատակը խուլ ու համր ձեւացող աշխարհի քնած ունկերում մոռացվող հայկական հարցը վերստին հնչեցնել-հիշեցնելն էր: Քաջասիրտ, ազգային արժանապատվության գենը չկորցրած Յանիկյանը, իհարկե, դատապարտվելու էր բանտարկության՝ այն էլ ի մահ, սակայն հոգ չէր՝  նրա արձակած կրակոցներն անդառնալիորեն հասնելու էին իրենց նպատակին. կարճ ժամանակ անց թխամորուս, արիասիրտ հայորդիներ էին հայտնվելու՝ շարունակելու իրենց մեծ նախորդի առաքելությունը. ծնվելու էր ԱՍԱԼԱՆ՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, որի գոյությունն իսկ սարսափի մեջ էր պահելու եղեռնագործ ցեղին, հատկապես տարբեր երկրներում պաշտոնավարող նրա դիվանագետներին…

Իսկ ո՞վ էր գաղտնի բանակի հիմնադիրը. եղեռնապուրծ եւ Իրաքի Մոսուլ քաղաքում ապաստանած Մկրտիչ Թագուշյանի որդի Հակոբ Հակոբյանը, որի հայրը միակ փրկվածն էր բազմանդամ գերդաստանից, հրաշքով փրկվածը, որին հինգ տարեկանում դաշունահարած թուրքերը, շպրտելով հարազատների դիակների մեջ, թողել-հեռացել էին՝ համոզված լինելով, որ արդեն երկնքում է նաեւ այդ անմեղ մանկան հոգին…Հավանաբար, այդ սոսկումների վերապրումներն էին այն խթանը, որ մանկուց որբացած, Հայոց եղեռնի արհավիրքներն ու վրիժառության կրակն իր արյամբ կրող երիտասարդը ձեռնարկեր ԱՍԱԼԱ-ի ստեղծումը 1975 թվականին:

Հակոբ Հակոբյանը մինչ բանակի ստեղծումը մասնակցել է Պաղեստինի ազատագրական շարժման գործողություններին, իսրայելա-պաղեստինյան ընդհարումներին, մտերիմ կապեր ունեցել Յասեր Արաֆաթի, Աբու Նիդալի, պաղեստինյան ազատագրական շարժման հայտնի այլ գործիչների հետ: Այդ տարիներին իրականացրել է բազմաթիվ հնչեղ գործողություններ, որոնցից մեկը 1974 թվականին ճապոնական դեսպանատան գրավումն էր Քուվեյթում:

ԱՍԱԼԱ-ի ստեղծումից անմիջապես հետո սկսվելու էին ռազմագործողությունները: Առաջինը 1975-ի հունվարի 20-ին Բեյրութում Եկեղեցիների համաշխարհային միության գրասենյակի ռմբահարման պատասխանատվությունն էր, որի շարժառիթը նշյալ միության բեյրության գրասենյակի կողմից լիբանանահայության արտագաղթի կազմակերպումն էր երրորդ երկիր, հատկապես՝ ԱՄՆ եւ Կանադա: Այդ ռազմագործողությանը հաջորդելու էին շուրջ 200-300 զինված գործողություններ, որոնք հիմնականում ուղղված էին թուրքական դեսպանատների, հյուպատոսարանների, դիվանագետների, պետական պաշտոնատար անձանց, զինվորական եւ ոստիկանական հաստատությունների, ավիաընկերությունների գրասենյակների, ինչպես նաեւ այլ երկրների պետական ու հասարակական այն կառույցների դեմ, որոնք ֆինանսական կամ ռազմական օժանդակություն էին ցույց տալիս թուրքական պետությանը, խոչընդոտում ՀԱՀԳԲ-ին: Նպատակամետ գործողություններ, որոնց արդյունքում սպանվել են 100 եւ վիրավորվել մոտ 200 մարդ, դրանց թվում՝ չորս տասնյակ թուրք դիվանագետներ, պաշտոնատար այլ անձինք: Այդ գործողություններից առավել հայտնի են «Վանը», «Օրլին», «Կարին-Էրզրումը»:

ԱՍԱԼԱ-ի կազմակերպված ու հետեւողական պայքարի շնորհիվ մեր ժողովրդի հայրենազրկության եւ ցեղասպանության հարցերը կրկին հայտնվում են քաղաքական օրակարգում: Բացվում են աշխարհի աչքերը, եւ մոլորակը տեսնում է, որ իրավազրկված մի ժողովուրդ, որը չի ուզում մեռնել, արժանապատվորեն պայքարում է իր ազգային իրավունքների համար: Խավարի մեջ խարխափող թուրք ժողովուրդն ու մտավորականությունը եւս, ի վերջո, հնարավորություն են ունենում լսելու պատմական ճշմարտությունը, շատերը՝ ամաչելու իրենց արյունարբու նախորդների համար:

Ռազմագործողությունների ժամանակ, ինչպես մարտադաշտում, բազմաթիվ նվիրյալներ սուրբ նահատակներ դարձան, շատերը դատապարտվեցին երկարամյա բանտարկությունների, բայց չթուլացավ ապրողների արծվենի ոգին: Շատերը մասնակցեցին արցախյան առաջին հերոսամարտին, ոմանք այսօր էլ կան, ապրում են մեր կողքին, այլ երկրներում՝ օրինակ ծառայելով հայրենապաշտության: Իսկ ի՞նչ եղավ գաղտնի բանակի հիմնադիր Հակոբ Հակոբյանը՝ մոջահեդը իր հայրենիքի. ցավոք, նրան էլ էր վախճան սպասվում. 1988-ի ապրիլի 28-ին սպանվում է Աթենքի Պալերո Ֆալիրո արվարձանում… Ուշագրավ է նրա մի գրառումը. «Արդեն նշել եմ իմ մասին մի նյութում, որ չափազանց հայրենասեր մարդ եմ, եւ այն, ինչ վերաբերում է իմ հայրենիքին, նաեւ ինձ է վերաբերում: Այսօր թերթում էի Հայոց պատմության 6-8 դասարանների դասագրքերը եւ անասելի զայրույթով ու վրդովմունքով լցվեցի, քանի որ չգտա մի ամբողջական նյութ, թեմա, որը կվերաբերվեր ԱՍԱԼԱ-ին: Այդ իսկ պատճառով այժմ հայերի մեծամասնությունը չգիտի, թե ինչ է ԱՍԱԼԱ-ն, շատերը կարծում են, թե դա թուրքական անվանում է կամ անիմաստ հապավում: Սակայն որտեղի՞ց իմանա ազգիս մեծ մասը, որ ԱՍԱԼԱ-ն մեր փրկության օղակն էր այն ժամանակ, երբ այլեւս անհույս էր Հայաստանը: Շատ եմ ցանկանում, որ բոլորը կարդան այս նյութը եւ ճանաչեն ազգի հերոս զավակներին: Խնդրում եմ, կարդացեք…»:

Ահա այսպիսի անժամանցելի խնդրանք, որը պատվիրանի խորհուրդ ունի իր մեջ…

Թեգեր: ԱՍԱԼԱՀակոբ ՀԱԿՈԲՅԱՆ
Կիսվել3Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքիր է իմանալ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist