Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Կողբի երաժշտական դպրոցն անվանակոչվել է Տիգրան Մանսուրյանի պատվին

Մայիսի 4, 2022
Սոցիում
Կողբի երաժշտական դպրոցն անվանակոչվել է Տիգրան Մանսուրյանի պատվին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
136
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմամբ՝ Կողբի երաժշտական դպրոցն անվանակոչվել է մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի պատվին։ Մաեստրոն նույնպես ներկա է եղել միջոցառմանը՝ այն դարձնելով առավել ջերմ ու հիշարժան։

Անվանական ցուցանակի բացմանը հաջորդել է դպրոցի տնօրեն Տիգրան Հարությունյանի ողջույնի խոսքը, որից հետո դպրոցի աշակերտները ներկայացրել են մաեստրո Մանսուրյանի հարուստ կենսագրությունն ու անցած ճանապարհը։ Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես են եկել համայնքապետ Արսեն Աղաբաբյանն ու «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը, որին հաջորդել է մաեստրոյի ջերմ ու հուզիչ խոսքը։

Միջոցառումը շարունակվել է դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների համերգով՝ լի մանսուրյանական ոգով։ «Վերանորոգված, կահավորված, նոր երաժշտական գործիքներով համալրված եւ արդեն Տիգրան Մանսուրյանի անունը կրող դպրոցի ուսուցիչներն ու սաները ավելի մեծ պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքն ու կրթությունը»,- իր խոսքում նշել է «Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը:

Միջոցառման ավարտին «Կողբ» հիմնադրամը մի շարք դրամաշնորհներ եւ կրթաթոշակներ է հանձնել Կողբի հանրակրթական եւ երաժշտական դպրոցների ուսուցիչներին եւ աշակերտներին՝ 2022 թ. 1-ին եռամսյակում արձանագրած հաջողությունների եւ ձեռքբերումների համար։

Անվանակոչության արարողությունը եզրափակվել է «Կողբ» հիմնադրամի կողմից Տիգրան Մանսուրյանի անվան ամենամյա երաժշտական մրցանակի սահմանման մասին հայտարարությամբ։ Մրցույթի պայմանները շուտով կհրապարակվեն հիմնադրամի կողմից։

«Կողբ» հիմնադրամը ստեղծվել է 2013 թ.: Հիմնադրամի առաքելությունը կրթամշակութային նախագծերի իրականացման միջոցով Հայաստանի մարզերում կյանքի որակի բարելավումն է, իսկ տեսլականը՝ այնպիսի Հայաստանը, որտեղ բարեգործական հիմնադրամներն անելիք չունեն:

Թեգեր: դպրոցՏիգրան Մանսուրյան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Առանց աղտոտման աղբյուրները վերացնելու ոչ մի կառավարում չի հաջողվի

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist