Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Ճշմարիտ գրականությունը չի հնանում…»

«Արարատ Մկրտումյան-2022» մրցանակաբաշխությունը

Մայիսի 7, 2022
Սոցիում
«Ճշմարիտ գրականությունը չի հնանում…»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
255
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այս տարի Հայաստանի գրողների միության «Արարատ Մկրտումյան» մրցանակաբաշխությունն առանձնահատուկ էր, քանզի մայիսի 1-ին լրացավ վաղամեռիկ բանաստեղծի ծննդյան 65-ամյակը:

Արարատ Մկրտումյանի ծննդավայր Ալավերդիում, նրա շիրիմի մոտ հավաքվել էին մրցանակաբաշխության հանձնախմբի շիրակցի եւ լոռեցի անդամները, բանաստեղծի եղբայրը՝ «Արարատ Մկրտումյան» հիմնադրամի նախագահ Արթուր Մկրտումյանը, հարազատները: Հիշատակի տուրք մատուցեցին, ծաղիկներ խոնարհեցին բանաստեղծի հուշաքարին: Բազմամարդ էր Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին. գրողների, մտավորականների, նաեւ մայրաքաղաքից, այլ բնակավայրերից հյուրերի մասնակցությամբ՝ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանի հանդիսապետությամբ կատարվեց հիշատակի արարողություն: Ալավերդու մշակույթի տանը կայացած մրցանակաբաշխության հանդիսությունը բացվեց  Ալավերդու երգի թատրոնի սաների կատարումներով: Ներկայացվեց մրցանակաբաշխության հանձնախմբի կազմը՝ բանասիրական գիտությունների թեկնածու, «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյան, բանասիրական գիտությունների թեկնածու, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյան, ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյան, բանաստեղծներ Գագիկ Սարոյան, Ռոզա Հովհաննիսյան, Սոնա Անտոնյան, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյան, ԲԳԹ, դոցենտ Վալերի Փիլոյան: 

Արարատ Մկրտումյանի պոեզիայի եւ մրցանակաբաշխության մասին ջերմորեն խոսեց ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը. «Վերընթերցելով Արարատ Մկրտումյանի գործերը՝ ես մեկ անգամ եւս համոզվեցի, որ դրանք մաքուր հոգուց բխած բանաստեղծություններ են: Երբ մարդն օժտված է ստեղծագործելու էներգիայով, նրա գիրն առաջնային է դառնում, ապրեցնում հեղինակին երկար ժամանակ»: Նա  բարձր գնահատեց հանրապետությունում իր ձեւաչափով եւ հիշատակի արարողությամբ եզակի մրցանակաբաշխությունը՝ երիտասարդ բանաստեղծների կայացման, նրանց ստեղծագործական նոր լիցքեր հաղորդելու գործում: Նա ՀԳՄ պատվոգիր հանձնեց առաջին մրցանակի արժանացած Լիլիթին, շնորհավորեց նրան նաեւ բանաստեղծությունների առաջին՝ «Հիգիենիկ երազներ» գրքի առթիվ: ՀԳՄ նախագահը պատվոգիր հանձնեց նաեւ բանաստեղծի եղբորը՝ հայ գրականության զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար: Ալավերդու քաղաքային թատրոնի արտիստները ներկայացրեցին «Չբնակեցված օր կամ Անահիտ» թատերականացված կոմպոզիցիան՝ Արարատ Մկրտումյանի ստեղծագործության հիման վրա: Կատարումներով հանդես եկան Ալավերդու երգի թատրոնի սաները եւ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու երգչախմբի մենակատար Անուշ Անանյանը:

Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանին առաջարկվեց բանաստեղծի անվամբ փողոց անվանակոչել նաեւ ծննդավայր Ալավերդիում: Արթուր Մկրտումյանը խրախուսական մրցանակներ հանձնեց լոռեցի բանաստեղծներ Հրաչուհի Լոռեցյանին, Իրմա Հակոբյանին, Վիոլետա Լապտեւային, Անի Ղազարյանին, Մարինկա Ռաֆայելյանին: Ապա առաջին մրցանակի հավաստագիրը եւ Արարատ Մկրտումյանի դիմաքանդակով ոսկե մեդալը հանձնեց առաջին մրցանակակիր Լիլիթին: Նա հավաստիացրեց, որ մրցանակաբաշխությունը շարունակական է լինելու: Երիտասարդ գրողների համար դեպի գրականություն ճանապարհ հարթելու, նրանց ստեղծագործական նոր լիցքեր հաղորդելու համար Արթուր Մկրտումյանին երախտագիտություն հայտնեց Մանվել Միկոյանը. «Կան գրողներ, որոնց ստեղծագործությունները կարդալով՝ համոզվում ենք, որ ճշմարիտ գրականությունը չի հնանում: Նրանցից մեկն Արարատ Մկրտումյանն է: Այս մրցանակաբաշխությանը մասնակցած հեղինակների մի մասն արդեն կայացած գրողներ են: Նախկինում հաղթող ճանաչված Մարինե Թաթոյանն ու Մանուշակ Քոչարյանն անցած տարի դարձել են ՀԳ միության անդամներ, եւ համոզված եմ՝ այս գործընթացը շարունակվելու է: Արարատ Մկրտումյանի հոգին վերին ոլորտներում լույսերի մեջ է, որովհետեւ նրա ներկայությունը նաեւ պայմանավորում է հայ գրականության մեջ նոր անուններ»:

Հուշեր պատմեց «Լոռվա ձոր» հայրենակցական ՀԿ նախագահ, ԲԳ դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը: Իրենց խոսքում մրցանակակիրներին շնորհավորեցին եւ մրցանակաբաշխությունը կարեւորեցին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգիծաբան, դրամատուրգ Սամվել Խալաթյանը, ԲԳ դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը, բանաստեղծուհի Վեներա Վարդումյանը: Արարատ Մկրտումյանի ծննդյան 65-ամյակի առթիվ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը վերահրատարակել է բանաստեղծի «Մի հայրենիք ավելի» գիրքը: Արթուր Մկրտումյանի որդին գրքի օրինակներ հանձնեց Ալավերդու գրադարանների կենտրոնացված համակարգին, քաղաքի դպրոցներին: 

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ի՞նչ է Նոր Երուսաղեմը

Հովսեփ Օրբելու եւ Էրմիտաժի աշխատակիցների սխրանքը

Հովսեփ Օրբելու եւ Էրմիտաժի աշխատակիցների սխրանքը

Ամենաընթերցվածը

  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist