Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Խոնարհումով՝ հիշարժան իրադարձությունները

Մայիսի 20, 2022
Սոցիում
Խոնարհումով՝ հիշարժան իրադարձությունները
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
355
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1992 թ. մայիսի 18-ին ազատագրվեցին Լաչին-Բերձոր քաղաքը, Ներքին Սուս ու Աղավնո-Զաբուղ գյուղերը, եւ կայացավ Արցախյան շարժման առանցքային կետը՝ ՄԻԱՑՈՒՄ-ը։ Կայացավ միացումը, բայց ոչ խաղաղ ճանապարհով, կայացավ զենքով ու հազարավոր քաջորդիների մաքառումով, հերոսացումով, պայքարով, նահատակությամբ, նրանց մայրերի ու զավակների, կանանց ու հայրերի սպասումների, տագնապների գնով։

1993 թ․ դեկտեմբերի սկզբին, երբ դեռ պատերազմ էր Արցախում, հիմնադրվեց Քաշաթաղի շրջանը՝ Բերձոր կենտրոնով։ Եվ ամեն տարի մայիսի 18-ին նշվում էր քաղաքի ազատագրման եւ Միացումի տոնը։ Բերձորում, այսպես կոչվող, Շրջադարձը, որը խաչմերուկ է, եւ որտեղ ճանապարհներից արեւելյանը ձգվում է դեպի Ստեփանակերտ, արեւմտյանը՝ Գորիս, հյուսիսայինը՝ Քարվաճառ, հարավայինը՝ Միջնավան, հետագայում կոչեցինք Խաղաղության հրապարակ։ Այսօր այդ հրապարակում կանգուն է հայ զինվորին ու շինականին խորհրդանշող հուշարձանը։ Նույն հրապարակի հարեւանությամբ արցախյան գոյամարտում մարտիրոսված քաջորդիների հուշահամալիրն է։ 3 խոնարհված պատերին Քաշաթաղի շրջանում 1992-93 թթ. տեղի ունեցած մարտերում անմահացած 300-ից ավելի հերոսների անուններն են քանդակված։ Հուշահամալիր բարձրացող աստիճանների եզրային մասում խաչքարեր են կանգուն, որոնք նվիրված են տարբեր ջոկատների նահատակ մարտիկներին, այլ իրադարձությունների։ Հուշահամալիրի կենտրոնական մասում սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված հուշակոթողն է, Հատուկ գնդի նահատակ հերոսներին, Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված խաչքարերը եւ այլ հուշաքարեր։ 1995-ից յուրաքանչյուր տարի այս հուշահամալիրում էին տեղի ունենում տոնական միջոցառումները, հատկապես՝ Մայիսյան եռատոնը՝ մայիսի 9-ին, եւ առավելապես Բերձորի ազատագրման օրը՝ մայիսի 18-ին։

2 տարի է՝ Բերձորի ազատագրման օրը նշված հուշահամալիրում դարձյալ նշվում է, բայց ոչ առաջվա շուքով։ Սակայն կարեւորը՝ նշվում է… Նախօրեին Բերձորի բնակիչները քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի գլխավորությամբ կազմակերպել էին սանմաքրման աշխատանքներ հուշահամալիրում եւ նախապատրաստվել տոնական միջոցառմանը։ Մայիսի 18-ին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանի գլխավորությամբ բերձորցիներն այցելեցին հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհեցին խոնարհված պատերի ու մնացած հուշակոթողների մոտ, 1 րոպե լռությամբ հարգեցին նահատակ հերոսների հիշատակը։ Ներկա էին նաեւ ԱՀ ԱԺ պատգամավորներ, հյուրեր։ Իրենց խոսքում ԱԺ պատգամավորներ Կարեն Հովհաննիսյանը, Արամայիս Աղաբեկյանը, Սեւակ Աղաջանյանը, Մուշեղ Ալավերդյանը եւ Նարեկ Ալեքսանյանը շնորհավորեցին ներկաներին Բերձորի ազատագրման եւ Միացումի 30-ամյակի առթիվ։ Հույս հայտնեցին, որ կգա օրը, եւ կրկին մարդաշատ կդառնա սիրելի Բերձոր քաղաքը, կգործեն դպրոցները։ Առաջվա նման դարձյալ բազում մանուկներ կգեղեցկացնեն տոնական օրը, դարձյալ կհնչեն նրանց երգն ու ասմունքը, ներկաներին կգերեն իրենց պարով։

Ծաղիկների խոնարհումից հետո եղավ այցելություն նաեւ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի։ Ներկաները մոմեր վառեցին եկեղեցու կամարների տակ՝ ոգեկոչելով արցախյան բոլոր պատերազմներում նահատակված մեր հերոսների անմար հիշատակը։ Նույն օրը Աղավնո գյուղում կայացավ տոնական միջոցառում։ Եղավ նաեւ այցելություն գյուղի Սրբոց նահատակաց եկեղեցի, որի տարածքում նաեւ նահատակ քաջորդիներին նվիրված հուշաքարեր կան։ Աղավնոյի բնակիչները ծաղիկներ խոնարհեցին հերոսների հուշակոթողների մոտ, մոմեր վառեցին եկեղեցում, որտեղ հնչում էր Տերունական աղոթքը։

Թեգեր: ԱրցախԲերձորՔաշաթաղ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Կանդինսկու շքանշաններ՝ հայ վրձնի մերօրյա վարպետներին

Կանդինսկու շքանշաններ՝ հայ վրձնի մերօրյա վարպետներին

Պատմության նենգափոխումների բազմաշերտ դրսեւորումները

Պատմության նենգափոխումների բազմաշերտ դրսեւորումները

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist