Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

…Եվ հավերժ մնաց 18 տարեկան

Այգեստանի հուշահամալիրը յուրատեսակ «Եռաբլուր» է հիշեցնում

Մայիսի 26, 2022
Սոցիում
…Եվ հավերժ մնաց 18 տարեկան
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
594
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ամեն անգամ գյուղ մտնելիս այցելում եմ Արցախյան երեք պատերազմներում նահատակված տղաների շիրիմներին, խոնարհվում սրբացած հուշաքարերի առաջ, լուռ «ընթերցում» նրանց թախիծը, խորհրդավոր հայացքները: Հուշահամալիրը, որտեղ ամփոփված են զոհված 37 այգեստանցիների մասունքները, յուրահատուկ «Եռաբլուր» է հիշեցնում: Նրանցից յուրաքանչյուրը հարազատ, թանկ անուն է ինձ համար, եւ, բնականաբար, ուրախ ու տխուր հիշողություններ ունեմ նրանց հետ կապված: Իմ հայրենակիցները, իմ արծվաբույն Այգեստանի արծիվ տղաները… Այսօր նրանցից մեկի մասին եմ ուզում պատմել…

Գումարտակի ամենակրտսեր, սակայն խիզախ ու համարձակ զինվորներից էր Դավիթը: Չնայած ավագները բարդ ու դժվարին գործողությունների ժամանակ ամեն կերպ ձգտում էին նրան խնայել` հեռու պահել փորձանքից, Դավիթն անդրդվելի էր: Հաճախ էլ նեղանում էր. «Երեխայի տե՞ղ եք դնում, պատերազմում բոլորն էլ զինվոր են, ու արտոնյալներ չպետք է լինեն: Չեմ հասկանում, ինչո՞ւ պետք է ուրիշներն իմ փոխարեն իրենց կյանքը վտանգեն, իսկ ես` գլուխ պահեմ…»:

Եվ ավագանին ստիպված էր նրա հետ «հաշվի նստել»… Դեռ 17-ը չէր բոլորել, երբ առանց ծնողներին տեղյակ պահելու, նորաստեղծ գումարտակի հրամանատարությանը դիմեց՝ իրեն զինվորագրելու:

-Մեկ-մեկ էլ ինձ էր խնդրում, որպեսզի միջնորդեմ,- հիշում է նախկին ազատամարտիկ Վլադիմիր Վերդիյանը:

Ճիշտ է՝ կտրականապես չմերժեցին, սակայն համաձայնություն էլ չտվին` պատճառաբա-նելով, թե հասակը «չի բռնում», եւ տասնյոթ տարին լրանալուն պես կընդունեն: Մինչդեռ վաշտի հրամանատար Գարիկ Դադայանը հպարտությամբ ու հիացմունքով նայում էր կա-յուն կամքի տեր համարձակ այդ զինվորին եւ խնայելով՝ փորձում փոքր-ինչ ձգձգել, ժա-մանակ շահել…

Հայրն իմացավ այդ մասին. «Լսել եմ՝ ինձանից թաքուն ես ուզում գործ բռնել, բա եղա՞վ: Ես քեզ լավ եմ հասկանում, տղաս, պատերազմն իր օրենքներն ունի: Երբ հայրենիքը վտանգված է, յուրաքանչյուր տղամարդ պիտի կանգնի նրա պաշտպանության դիրքերում: Ես դեմ չեմ քո վճռին, սակայն մայրդ շատ է տագնապում, ասում է` գոնե 17-ը լրանար, նոր միայն բանակ գնար»…

-Բայց երկու-երեք ամսում ի՞նչ է փոխվելու,- շարունակում էր անզիջում մնալ Դավիթը:- Իմ հասակակիցներից շատերը տանկ ու զրահամեքենա են վարում: Ոմանք էլ` ինքնաթիռ: Մի ինքնաձիգն ինչ է, որ չկարողանամ հետը… լեզու գտնել:

Երկու օր չանցած՝ զինվորի նոր համազգեստ հագած Դավիթը հայտնվեց տանը եւ, ինք-նաձիգն ուսն առնելով, դիմեց ծնողներին.

-Շարունակ խոսում եք երեսիս, կարծում եք` փոքր երեխա եմ:

Ապա հայացքով թեքվելով մոր կողմը` խորամանկ ժպտում է, ու նորածիլ բեղերը շոյելով, փորձում ստանալ նրա համաձայնությունը.

-Միայն ճիշտն ասա, մամ, զինվորի նմա՞ն եմ, թե՞ չէ…

Մոր սիրտը չի դիմանում, ու նա լացը մի կերպ խեղդելով՝ գրկում է առաջնեկ որդուն ու համբուրում:

-Մեզ համոզում, «խեղճացնում» ես, էլի, որ համաձայնենք: Էնպես էլ հագել ես, ասես ոչ թե պատերազմ, այլ զինվորական շքերթի ես մեկնում… Խոսելու տեղ չես թողել… Որ հայրդ չի առարկում, ես ինչպե՞ս կարող եմ ճանապարհիդ կանգնել: Քեզ մատաղ, անփորձ եղիր, վտանգից միշտ հեռու: Չմոռանաս, որ տանը քեզ անհամբեր սպասում ենք…

Հետո, որպեսզի զգայուն որդին շատ չտխրի, մայրն արցունքների միջից փորձեց կատա-կել.

-Լսել եմ, թե սիրած հարսնացու ունես, ճի՞շտ են ասում, տղաս…

-Եսի՞մ, մամ… Դե որ այդ մասին խոսում են, երեւի մի բան կա, էլի: Ժամանակը գա` կիմա-նաս:

Ուղիղ մեկ տարի նա գումարտակի տղաների հետ մարտական նույն ճանապարհն ան-ցավ` կռվելով ամենատարբեր ուղղություններում, ամենադրական կողմերով դրսեւորելով իրեն: Վիրավորվում էր, երբ իրավիճակի բարդությունից ելնելով՝ խորհուրդ էին տալիս «հերթափոխի դուրս չգալ»: Նման դեպքերում ուղղակի խնդրում էր չխոչընդոտել` իրեն «խաղից դուրս չթողնել»:

Քաջությունն ու խիզախությունը Դավիթը ժառանգել էր իր Սեդրակ պապից: Նրա պես ան-վախ էր ու կռվում էր համարձակ` փառավորելով իրեն: Տարիքով ամենակրտսերը լինե-լով` ոչ մի դժվարության առաջ չէր երկնչում:

Մեր ազատամարտիկների անվտանգ առաջխաղացումն ապահովելու համար տղերքը հրամանատարությունից հանձնարարություն էին ստացել ականազերծել ճանապարհը: Գրեթե մեկ ամիս առաջ Դավիթը Նախիջեւանիկ-Քյաթուկ պաշտպանական գծում էր, ըն-կերների հետ: Ընդամենը մեկ օրով տեսության էր եկել ծնողներին: Առավոտյան նա հրա-ժեշտ տվեց տնեցիներին: Եվ ոչ ոքի մտքով չէր անցնում, թե Դավիթն այլեւս իր կամքով տուն չի վերադառնալու: Չարաբաստիկ այդ օրը` 1992 թ. հուլիսի 9-ը, ճակատագրական եղավ նրա եւ դասակի մյուս տղաների համար: Մահացու վիրավորվել էր, եւ կյանքը փրկե-լու համար ուղղաթիռով Երեւան էին հասցրել: Ավաղ, Դավիթը երկար արյունահոսությու-նից կորցրել էր գիտակցությունը եւ հազիվ երկու օր դիմացավ…

Հուլիսի 11-ին ողջ գյուղը սգաց նրա ողբերգական մահը, եւ այգեստանցիները վերջին հրաժեշտը տվեցին քաջարի զինվորին: Իսկ ընդամենը երկու շաբաթ հետո Դավիթը պի-տի դառնար 18 տարեկան…

Կիսվել2Tweet2Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Զինվորը չպետք է իմանա, թե ինչ է ատելությունը

Զինվորը չպետք է իմանա, թե ինչ է ատելությունը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Գարունը այնքա՛ն հույսեր է բերել…

    38 Կիսվել են
    Կիսվել 15 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist