Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Լույսն ու ցավը միահյուսելով իրար

Նրա հայացքը բացառիկ կադրեր է որսում

Մայիսի 27, 2022
Սոցիում
Լույսն ու ցավը միահյուսելով իրար
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
646
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դեռ 15-16-ամյա պատանի էր, երբ «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ՝ «Ազատ Արցախ») թերթի էջերում «հայտնվեցին» Ռուսլանի առաջին լուսանկարները՝ ավետելով նրա մուտ-քը ստեղծագործական աշխարհ։ Ու թեեւ սկզբնական շրջանում դրանք մասնագիտական պահանջների առումով այնքան էլ կատարյալ չէին, սակայն երեւույթների բացահայտման տեսակետից թարմություն եւ հետաքրքրություն էին ներկայացնում, որոնք վկայում էին նրա նուրբ ընկալումների մասին։ Ընթերցողների արձագանքները երիտասարդ լուսան-կարչի ստեղծագործությունների վերաբերյալ ոգեւորիչ էին, լուսավոր։ Եվ նրանք ողջունե-լով պատանու գարնանամուտը՝ պայծառ, խոստումնալից ապագա էին գուշակում…

Շուտով Ռուսլանը հրավիրվեց աշխատելու խմբագրությունում։ Նրան բախտ վիճակվեց հաղորդակցվել ավագ ու միջին սերնդի ներկայացուցիչների հետ, որոնցից շատերն Ար-ցախում եւ նրա սահմաններից դուրս անվանի գրողներ, լրագրողներ էին։ Եվ համատեղ աշխատանքում դրսեւորելով ստեղծագործական իր ընդունակություններն ու կարողությունները, Ռուսլանը փորձ ձեռք բերեց, նվաճեց կոլեկտիվի սերն ու վստահությունը։ Տարիների հետ աճեց եւ մասնագիտացավ, հստակեցրեց ասելիքն ու անելիքը, ինքնուրույն, ինքնատիպ ձեռագիր ունեցավ՝ իր արվեստի նկատմամբ շարժելով շատերի հետաքրքրու-թյունը։

Ես ուրախ եմ, որ երբեմնի որոնումների մեջ գտնվող պատանին այսօր ճանաչված ֆոտոլ-րագրող է, կայացած արվեստագետ եւ մտավորական, ու որպես ավանդույթներով հա-րուստ հեղինակավոր կոլեկտիվի անդամ, եռանդով շարունակում է իր առաքելությունը՝ հավերժացնելով թերթի Արցախ աշխարհի պատմական ու հերոսական տարեգրությունը։

Ռուսլան Սարգսյանի լուսանկարներում լույսն ու ցավը ներդաշնակ են ու սերտորեն մի-ահյուսված իրար։ Արցախյան շարժման առաջին իսկ օրերից Ռուսլանի լուսանկարչական խցիկը անմահացնում էր հայ ժողովրդին, արցախահայությանը բաժին հասած տառա-պանքներն ու ուրախությունները, զրկանքները, կորուստներն ու հաղթանակները։ Նրան հաճախ կարելի էր տեսնել դաժան պատերազմի առաջավոր դիրքերում, ուր միշտ էլ ան-բաժան էր իր «զենքից»։

Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղի համար մղված անհավասար մարտերի ժամա-նակ ծանր վիրավորվել էր ականի բեկորներից։ Եվ լուսանկարչի կյանքը փրկել է… նրա անբաժան զենքը՝ լուսանկարչական ապարատը, պաշտպանելով նրան մահացու վերքե-րից։ Ռուսլանի ամենատես աչքը որսում է բացառիկ ու անկրկնելի պահերը, ակնթարթը։ Լուսանկարչական օբյեկտիվն ուղղվում է այնտեղ, ուր ամենասովորական երեւույթն ան-գամ յուրովի է ընկալում։ Ու ակնթարթը «կանգ է առնում» նրա ստեղծագործություննե-րում, հավերժանում։

Բնության, ընդհանրապես երեւույթների գեղագիտական արտացոլումը նրա համար ինք-նաբացահայտվելու պարտադիր նախապայման է: Գեղագետ-լուսանկարիչը, ասենք, հայտնվել է բնության գրկում կամ որեւէ բնակավայրում, եւ հայացքն անմիջապես որսում է թթենու, տարեց ընկուզենու արմատները։ Ու ընկալելով երեւույթը՝ «ստիպված է» խոս-տովանել. «Ես զգում, շոշափում եմ ծառը, քարը, պատը, անձրեւի կաթիլները ու ինձ զգում եմ նրանց մեջ… Լուսանկարչական ապարատի մեջ հոգի, հույզ չկա։ Իսկ ինձ շրջապատող առարկաների, երեւույթների մեջ շարժում եմ զգում, կյանք եւ հոգի եմ տեսնում…»:

Ռուսլան Սարգսյանը, սկսած հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի առաջին օրից, հանրահավաքներից մինչեւ պատերազմի հաղթական ավարտը, եղել է շարժման ականատեսն ու ակտիվ մասնակիցը։ Եվ նրա լուսանկարները հենց դրա խոսուն վկայու-թյունն են։ Ռուսլանի ստեղծագործությունների զգալի մասը տպագրվել է արցախյան եւ հայաստանյան թերթերում ու ամսագրերում, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, երկու տասնյակից ավելի գրքերում եւ հուշամատյան-ներում, որոնք մեր պայքարի ու լինելիության խոսուն վկաներն են եւ պատիվ կարող են բերել արհեստավարժ շատ ֆոտոլրագրողների։

Շնորհաշատ արվեստագետը մասնակցել է մեկ տասնյակից ավելի ցուցահանդեսների, որոնցից շատ գործեր ընտրվել են պետական բազմաթիվ կառույցների ու կազմակերպու-թյունների աշխատասենյակների, ճեմասրահների համար։ 2000 թ. Ռուսլան Սարգսյանի լավագույն ստեղծագործությունները, որոնք գլխավորապես վերաբերում են Արցախյան շարժման տարեգրությանը, ներկայացվել են Լոս Անջելեսում կազմակերպված ցուցահան-դեսում եւ բարձր գնահատականի արժանացել այցելուների, մասնագետների կողմից։ Ռուսլանի լուսանկարների անհատական երկրորդ ցուցահանդեսը կազմակերպվել է 2004 թ.՝ Ստեփանակերտում, հեղինակը ներկայացված բոլոր ստեղծագործությունները նվիրել է Արցախի պատմաերկրագիտական թանգարանին։

Ռուսլանը դարձավ 65 տարեկան։ Երկարամյա, հայրենանվեր գործունեության համար ԱՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Երախտագիտություն» մեդալի: Ովքեր ծանոթ են լուսանկարչի նախասիրություններին, հավանաբար կհամաձայնեն ինձ հետ, որ Ռուսլան Սարգսյանը զգացմունքային ֆոտոթղթակից է։ Նրա լուսանկարչական խցիկն առավել «վարժված» է լուսավոր ու ոգեղեն երեւույթները հավերժացնելուն։ Իսկ ովքեր բարի են, սովոր են նաեւ ուրիշների ցավը կիսել եւ լույսի, երեխաների, ծաղիկների նկատմամբ ան-սահման սեր ու պաշտամունք ունեն, նրանց երկար, շա՜տ երկար են ուղեկցում գարուննե-րը…

Թեգեր: թերթլրագրողՌուսլան Սարգսյան
Կիսվել2Tweet2Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Եվրասիական տարածաշրջանին ուղղված մարտահրավերներն ու անելիքները

Եվրասիական տարածաշրջանին ուղղված մարտահրավերներն ու անելիքները

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist