Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Եվրասիական տարածաշրջանին ուղղված մարտահրավերներն ու անելիքները

Գիտաժողով՝ նվիրված ՀԱՊԿ պայմանագրի 30 եւ կազմակերպության 20-ամյակներին

Մայիսի 27, 2022
Սոցիում
Եվրասիական տարածաշրջանին ուղղված մարտահրավերներն ու անելիքները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
87
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում անցկացվեց «ՀԱՊԿ ներկան եւ ապագան. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 30  եւ  կազմակերպության 20-ամյակը» խորագրով միջազգային գիտաժողով։ Միջոցառումը կազմակերպել են ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնը՝ «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ-ի ու Եվրասիական փորձագիտական ակումբի հետ համատեղ:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ-ի նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում կարեւորեց այն, որ միջոցառումն անցկացվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանում, ինչը կարելի է համարել հայկական կողմի ներդրումը կազմակերպության զարգացման, հետագա ամրապնդման եւ ուժեղացման գործում։

Հոբելյաններին նվիրված գիտաժողովին մասնակցում են 80 առաջատար մասնագետներ ՌԴ-ից, Բելառուսից, Ղրղզստանից եւ Տաջիկստանից, փորձագետներ ամենատարբեր ոլորտներից, որոնցից մոտ 50-ը եկել են կազմակերպիչների անհատական հրավերով։ Սաֆարյանը տեղեկացրեց, որ Հայաստանի Եվրասիական փորձագիտական ակումբը համախմբում է 49 առաջատար մասնագետներ՝ միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության, պատմության, փիլիսոփայության, արեւելագիտության, պաշտպանության, ներքին գործերի եւ այլ ասպարեզներում, որոնց գործունեությունն ուղղված է եվրասիական ինտեգրման գործընթացի հաջողությանը եւ Հայաստանի ավելի սերտ ինտեգրմանն այդ եվրասիական տարածաշրջանում։ «Քաղաքագիտական մակարդակում գիտաժողովի եւ բոլոր այն միջոցառումների շրջանակներում, որոնք կառնչվեն այս հոբելյանին, անհրաժեշտ է քննարկել ՀԱՊԿ-ի զարգացմանն ու կայացմանը վերաբերող բարդ հարցերի ամբողջ խճանկարը։ Այս տարիների ընթացքում Հայաստանը եղել է ամենակառուցողական մասնակիցներից մեկը։ Մեր ցանկությունն է, որ կազմակերպությունն ի վիճակի լինի արտահայտելու եւ արձագանքելու մեր ժամանակի սպառնալիքներին եւ մարտահրավերներին, նաեւ հակադարձելու դրանց եւ մեծացնելու անվտանգության բաղադրիչը մեր տարածաշրջանային համագործակցության մեջ»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց Սաֆարյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, ՀԱՊԿ աշխատանքում կան տարբեր խնդիրներ, որոնց լուծման պարագայում կառույցի աշխատանքներն առավել կբարելավվեն։ «Արցախյան երկրորդ պատերազմից հետո մեր հանրության մեջ տարբեր մոտեցումներ կան ՀԱՊԿ-ի օբյեկտիվության վերաբերյալ: Կարծում ենք՝ առաջիկայում այդ կառույցի շրջանակներում համագործակցությունները կհանգեցնեն նրան, որ տարակուսանքները կվերանան»,- ասաց նա։

ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւն անդրադարձավ ՀԱՊԿ-ի 30-ամյա գործունեությանն ու ձեռքբերումներին, նշելով, որ Ղազախստանը հատուկ ուշադրություն է դարձնում միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության, թմրանյութերի եւ զենքի ապօրինի շրջանառման, անօրինական միգրացիայի դեմ պայքարին, այդ թվում՝ Աֆղանստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների շրջանակներում։ «Այդ կապակցությամբ մենք համոզված ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է հաշվի առնեն վերոնշյալ խնդրից բխող բոլոր հնարավոր սպառնալիքները՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով Կենտրոնական Ասիայի հարավային սահմանների անվտանգության ապահովմանը»,- հավելեց նա:

Դեսպանը հնչեցրեց երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի գնահատականը, որ 30 տարվա ընթացքում ՀԱՊԿ-ն հաստատվել է որպես բազմակողմանի համագործակցության իրական մեխանիզմ եւ ունի մեծ ներուժ հետագա զարգացման համար։ Իմանբաեւը գոհունակությամբ արձանագրեց, որ արդյունավետ են գործում կազմակերպության մշտական գործող աշխատանքային մարմինները, որոնք ունեն սերտ համագործակցության տարբեր ձեւաչափեր, այդ թվում՝ պաշտպանական, իրավապահ եւ խաղաղապահ ներուժով։ Բոլատ Իմանբաեւի խոսքով, կարեւոր առաջնահերթություններից է կազմակերպության խաղաղապահ ուժերի ներուժի ամրապնդումը:

ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական Դմիտրի Պանտելինի խոսքով, այս տարիների ընթացքում կառույցը զարգացել է՝ մեկտեղելով անդամ պետությունների լավագույն փորձը։ Չնայած դրան նա կարեւորում է  համագործակցությունը որակական առումով ավելի բարձր մակարդակի հասցնելու, նաեւ համագործակցության շրջանակն ընդլայնելու անհրաժեշտությունը:

2021 թ. սեպտեմբերին կազմակերպության նախագահությունը փոխանցվեց Հայաստանին, որի օրոք ՀԱՊԿ-ի առջեւ բավականին լուրջ մարտահրավեր ի հայտ եկավ, մասնավորապես՝ Ղազախստանում այս տարվա սկզբին տեղի ունեցան իրադարձություններ, երբ ՀԱՊԿ-ն զորախումբ ուղարկեց այդ երկիր։ Դիվանագետի կարծիքով, դրանով փաստացի ցույց տրվեց միջազգային հանրությանը, որ կառույցը կենսունակ է, միեւնույն ժամանակ մատնացույց արեց գործնական համագործակցության թերությունները։ Այդ քայլով կազմակերպությունը նաեւ իր տեղն ապահովեց տարածաշրջանային եւ միջազգային կառույցների շարքում։

ՀՀ-ում Բելառուսի դեսպանության խորհրդական Գրիգորի Ակսյոնովի խոսքով, ներկայումս ՀԱՊԿ-ի առջեւ կանգնած են զգալի թվով մարտահրավերներ, աշխարհաքաղաքական իրավիճակի սրացումներ, մի շարք սպառնալիքներ, ինչպես օրինակ՝ Արեւելյան Եվրոպայի ռազմականացումը, կենսաբանական անվտանգությանն ուղղված սպառնալիքները, ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններին անցկացվող մեծաթիվ զորավարժությունները եւ այլն։ «Ներկա փուլում բացասական գործընթացների աճ է նկատվում թե տարածաշրջանային, թե միջազգային մակարդակով ռազմական անվտանգության մասով։ Փաստացի խարխլվում է Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ստեղծված միջազգային ճարտարապետությունը, տեղի են ունենում պրոքսի պատերազմներ ՀԱՊԿ անդամ պետություններից որոշների հանդեպ»,- մանրամասնեց նա։

Այս պայմաններում Բելառուսն արդարացված է համարում միջազգային հարթակներում միասնականության ու համախմբվածության սկզբունքներով աշխատելը, տեղեկատվական դաշտում անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին դիմակայելը, որի նպատակով առաջարկում է ՀԱՊԿ քարտուղարության բազայի հիման վրա ստեղծել հատուկ բաժին, որը պատասխանատու կլինի վերլուծության ու ռազմավարական պլանավորման համար եւ կխթանի կազմակերպության անդամ պետությունների վերլուծական կենտրոնների համագործակցությունը։ 

Գիտաժողովին մասնակցող փորձագետները հանդես եկան ՀԱՊԿ-ի զարգացման, համագործակցության ընդլայնման եւ առկա խնդիրների լուծմանը վերաբերող զեկուցումներով։

ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist