Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Եթե չենք գնահատում մեր անցյալի պատմությունը, կարող ենք զրկվել նաեւ ապագայի պատմությունից»

Մայիսի 28, 2022
Սոցիում
«Եթե չենք գնահատում մեր անցյալի պատմությունը, կարող ենք զրկվել նաեւ ապագայի պատմությունից»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
422
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ ժողովրդի պատմության եւ նրա պետականության հարատեւ ընթացքում Հայաստանի առաջին հանրապետության դերի մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է  պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանի հետ:

-Ի՞նչ էր առաջին հանրապետությունը ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի համար:

-Ցեղասպանությունից հետո անկախ պետականության վերականգնումը, իրոք, հրաշք կարելի է համարել: Անասելի զրկանքներ կրած ժողովուրդը կարողացավ իր մեջ ուժ գտնել: 1918 թ. մայիսյան հերոսամարտերը բացառիկ նշանակություն ունեցան հայության համար: Դրանք փրկեցին հայ ժողովրդին սեփական հայրենիքում վերջնական բնաջնջումից, բարձրացրին նրա բարոյական ու մարտական կորովը, հերթական անգամ հաստատեցին, որ հավաքական պայքարի դեպքում անկարելի է ընկճել մեր ժողովրդին, եւ հնարավոր դարձրին Հայաստանի անկախության վերականգնումը:

Մենք հիմա ծանր ժամանակներ ենք ապրում, սակայն 104 տարի առաջվա սխրանքը ցուցաբերած ժողովուրդը չի կարող հիասթափվել, պարտավոր է հերթական անգամ միասնականությամբ կանխել թշնամու ծրագրերի իրականացումը:

-Ո՞րն է առաջին հանրապետության դերը պետականաշինության գործընթացում:

-Առաջին հանրապետության պետականաշինության գործընթացը դժվար, բայց պատվաբեր առաքելություն էր, որը պատմական իրադրության բերումով եւ նախընթաց տասնամյակներում հայ ժողովրդի քաղաքական կյանքում ունեցած անվիճելի առաջատարության շնորհիվ վերապահվեց Հայ ցեղափոխական դաշնակցությանը:

Չունենալով պետություն կառավարելու փորձ (հայ իրականության մեջ ոչ մի քաղաքական կազմակերպություն այդ փորձը, ցավոք, չուներ)՝ Դաշնակցությունն արեց հնարավոր եւ անհնար ամեն ինչ՝ զրոյից պետություն կառուցելու համար: Արեւելյան Հայաստանը Ցարական Ռուսաստանի ժամանակներում Անդրկովկասի ամենահետամնաց երկրամասն էր: Ցեղասպանության եւ Առաջին աշխարհամարտի ծանր հետեւանքներն ավելի էին քայքայել Արեւելյան Հայաստանը. գաղթականներ, որբեր, ավերածություններ, հարեւանների հետ պատերազմական վիճակ եւ շրջափակում, ներքին սահմանափակ ռեսուրսներ: Այս էր առաջին հանրապետության նորաստեղծ կառավարության ստացած ժառանգությունը, եւ ինչպես տիպիկ բնութագրել է առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, իրենց կառավարությունը չէր հաջորդել նախորդ կառավարությանը եւ ամեն ինչ պետք է սկսեր չեղած տեղից:

Այս պայմաններում Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի, Հովհաննես Քաջազնունու, Դրոյի, Ռուբեն Տեր-Մինասյանի եւ այլոց գործածն իսկապես սխրանք էր: Արամը բառացիորեն հիմնադրեց հանրապետությունը, Նժդեհը հանրապետության ղեկավարության հանձնարարությամբ մեկնեց Սյունիք եւ փրկեց այն, Հ. Քաջազնունին պարտադրեց ու կիրառեց պետությունը եւ կուսակցությունը տարբերելու սկզբունքը, Դրոն սաստեց վրացիներին, պարտություն չկրեց թուրքերի դեմ պատերազմում, Ռուբենը մաքրեց թուրք-թաթարական դավադիր տարրերը Արարատյան դաշտավայրից: Երկար կարելի է թվարկել այս շարքը: Անհատ գործիչների ձեռքբերումները, անշուշտ, արդյունք էին ոչ միայն իրենց նվիրումի, այլ նաեւ համաժողովրդական աջակցության: Ունեցանք նաեւ ձախողումներ, ցավալի ձախողումներ, օրինակ՝ Կարսի անկումը, որը ճակատագրական եղավ հանրապետության համար:

Հայաստանի առաջին հանրապետության պատմությունը պետություն կառուցելու դասական օրինակ է: Ձեռքբերումները՝ ոչ միայն հպարտություն, այլեւ դրանք զարգացնելու շարժառիթ, ձախողումները՝ նոր սխալներ թույլ չտալու յուրահատուկ դաս: Այս տեսակետից պետք է իսկապես քննադատաբար մոտենալ առաջին հանրապետության պատմությանը: Ես վստահ եմ, որ շատ ժողովուրդներ նախանձով կվերաբերեին մեր անկախ պետականության այդ կարճատեւ, բայց հերոսական եւ ձեռքբերումներով լի պատմությանը: Միայն այն, որ ներկայիս հանրապետությունը գոյություն ունի առաջին հանրապետության հիմքի վրա, բավարար է, որ մենք հպարտանանք առաջին հանրապետությամբ եւ այն կերտողներով:

-Ո՞րն է առաջին հանրապետության այսօրվա խորհուրդը:

-Արդեն նշեցի, որ առաջին հանրապետության տարիներին ունեցանք ձախողումներ, որը եւ պատճառ դարձավ անկախության անկման: Սակայն երկուսուկես տարվա անկախությունը երաշխավորեց Խորհրդային Հայաստանի, որպես միութենական հանրապետություն, գոյությունը: Հայոց ազգային խորհրդի կողմից անկախության հռչակումը կարեւոր էր ոչ միայն պետականությունը վերականգնելու առումով: Եթե այդ պահին չհայտարարվեր հայկական գավառների հանդեպ ունեցած մեր իրավունքների մասին, ապա այդ հայկական գավառներն անմիջապես կբաժանվեին թուրքերի, վրացիների եւ կովկասյան թաթարների միջեւ: Առաջին հանրապետությունն իր գոյությամբ փաստեց մեր ժողովրդի՝ պատմություն ունենալու ձգտումը: Առաջին հանրապետությունն իր ամբողջ պատմությամբ խորհուրդ է պարունակում: Այդ պատմությունից (դրական եւ բացասական օրինակներից) պետք է սովորել՝ ինչպես նվիրվել պետությանը, ինչպես չանտեսել թե ներքին եւ թե արտաքին թշնամուն: Պետությունը որպես արժեք պաշտամունքի առարկա եւ ոչ անձը: Եթե չենք գնահատում մեր անցյալի պատմությունը, ապա կարող ենք զրկվել նաեւ ապագայի պատմությունից: Ահա սա, որպես առաջին հանրապետության խորհուրդ, ընդհանրական իմաստով կառանձնացնեմ ես: Եվ վերջում՝ շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի տոնի առթիվ:

Թեգեր: անկախությունԽաչատուր ՍտեփանյանպատմությունպրոֆեսորՍարդարապատ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Գազի միասնական շուկան եւ Հայաստանը

Գազի միասնական շուկան եւ Հայաստանը

Ազգն անպարտելի է, եթե միասնական է

Ազգն անպարտելի է, եթե միասնական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist