Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Սիրո դրսեւորման լավագույն ձեւն անձնազոհվելն է»

Մայիսի 31, 2022
Սոցիում
«Սիրո դրսեւորման լավագույն ձեւն անձնազոհվելն է»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
436
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Քաջերի հարությունն է մահը։

Գարեգին Նժդեհ

Երեւանի Դավիթաշենի 4-րդ թաղամասում է գործում Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցը, որտեղ սովորել են Արցախյան վերջին 44-օրյա պատերազմի անմահ հերոսներ Կարեն Ղազարի Կարապետյանը եւ Վարդան Դավիթի Ամալյանը։ Մայիսի 28-ին՝ Հայոց առաջին Հանրապետության հռչակման օրը, այս կրթօջախում կայացավ դասարանի անվանակոչության արարողություն։ Դպրոցի մուտքից մինչեւ 2-րդ հարկ պատվո պահակ էին կանգնել զինվորական համազգեստով աշակերտները՝ աղջիկ ու տղա։ Իսկ հերոսներին նվիրված պաստառը դպրոցի միջանցքում է, եւ աշակերտներն ամեն օր «շփվում» են նրանց հետ, նրանց ոգով դաստիարակվում։ Արարողության մասնակիցներն սկզբում ունկնդիր եղան աշակերտների ոգեւորող երգին՝ նվիրված հերոսներին։ Այնուհետեւ կայացավ դասարանի ցուցանակի բացման՝ հուզմունքով լի արարողությունը։

Անմահ հերոսներ Կարենի եւ Վարդանի մայրերը՝ Սուսաննա Հարոյանն ու Արմինե Ամալյանը, բացեցին իրենց զավակների անվան դասարանի ցուցանակը։ Այս դասասենյակում են նրանք առաջին դասարանում սովորել։ Ներսում՝ դիմացի պատին, Վարդանի ու Կարենի մասին պատմող լուսանկարներ են, կենսագրական տվյալներ, նրանց մտքերը, պարգեւները։ Արցախում ծառայող հոգեւորականը՝ տեր Սերովբեն, Տերունական աղոթքով սկսեց արարողությունը։ Հայոց եկեղեցու սպասավորն անդրադարձավ Արցախյան բոլոր պատերազմներին, որոնց ընթացքում ունեցանք հազարավոր նահատակներ ու մարտիրոսներ, հաղթանակներ ու, ցավոք՝ վերջին 44-օրյայի ընթացքում՝ պարտություն։ Սակայն մեր նահատակ անմահ հերոսները հաղթել են։ Դիմելով հերոսների ծնողներին՝ հոգեւոր հայրն ասաց. «Ցավ է, հասկանում եմ՝ զավակ եք կորցրել, բայց ձեր զավակը բոլորիս համար հերոս է։ Ձեր զավակները նահատակվել են հանուն բոլորիս անվտանգության, նրանք իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի։ Նրանք իրենց մարտիրոսով սրբագործվեցին, մաքրվեցին աշխարհիկ մեղքերից, իհարկե, եթե գործել էին տղայական տարիքում։ Նրանք՝ զենքները ձեռքերին, գիտակցելով գնացին առաջ՝ իմանալով, որ հնարավոր է հետ չգան…»: Այնուհետեւ հոգեւոր հայրն իր խոնարհումը բերեց նահատակ տղաների ու նրանց ծնողների, հարազատների առաջ։ Դիմելով Վարդանի ու Կարենի ծնողներին՝ ասաց, որ նրանք պետք է հպարտ լինեն՝ հերոսներ են ծնել ազգի համար, հերոս են դաստիարակել, հերոսներ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին եւ սրբացան։ Շնորհակալություն հայտնեց նաեւ հերոսների ուսուցիչներին, որ ճիշտ են աշխատել, լավ սերունդ են դաստիարակել, նրանց մեջ հայրենասիրություն են սերմանել։

Վարդան Ամալյանի մայրը՝ երգչուհի Արմինե Ամալյանը, պատմեց որդու մանկության, պատանեկության մասին։ Հատկապես անդրադարձավ նրա ստեղծագործություններին, որոնք իր ու ամուսնու, հարազատների համար սուրբ մասունք են։ Դեռեւս մանուկ հասակում Վարդանը խոսել է այսօրվա մասին, մեր երկրի սահմանների փակման մասին։ Եվ սա ծնողների համար նաեւ վկայություն է. ուժ է տալիս ապրելու։ «Իմ տղան գիտեր՝ ինչ պետք է լինի…»,- ասաց Արմինեն, ով ամուսնու գրած «Օրորոցայինը» հաճախ էր երգում որդու սնարի մոտ, բեմում։ Արտյում Սարգսյանը՝ Վարդանի մարտական ընկերը, պատմեց, որ վերջին անգամ ընկերոջը տեսել է Վարանդայի տարածքում, որտեղից տեղափոխել են Շուշի։ Չեն պատկերացրել՝ ինչ վիճակ է այդ ժամանակ բերդաքաղաքում, նույնիսկ ուրախացել են, որ ընկերներին անվտանգ տարածք են տանում։

Բազմազավակ ընտանիքից էր 2001 թ. նոյեմբերի 6-ին ծնված Կարեն Կարապետյանը, ում ավագ եղբայրը նունպես զոհվել էր։ Զարդարվեստի պետական քոլեջի սան էր, որ զորակոչվեց հայոց բանակ։ Ծառայում էր Արցախի ՊԲ «Մարտունի 2» զորամասում, երբ սկսվեց պատերազմը։ Օրեր շարունակ մարտնչել են հերոսաբար՝ փորձելով դուրս գալ թշնամու շրջափակումից, սակայն հոկտեմբերի 28-ին նահատակվեց քաջորդին։ Թշնամու օղակում էլ Կարենը փորձել է ոգեւորել ընկերներին։ Մայրը՝ Սուսաննա Հարոյանը, պատմեց, որ բրդուճներ է սարքել, տվել ընկերներին՝ հույս տալով՝ Աստված կօգնի։ Սակայն մի քանի ժամ անց թշնամին հարձակվում է։ Կարենը դուրս է գալիս թաքստոցից՝ լսելով ոտքերի ձայն եւ նահատակվում։ Դպրոցի հանդիսությունների դահլիճում ներկաները ունկնդիր եղան դպրոցականների ելույթներին։ Իրենց ավագ ընկերների եւ ոգեշնչողների մասին արտահայտվեցին դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները, ովքեր շուտով հրաժեշտ են տալու հարազատ կրթօջախին։

Վարդանը ծնվել է 2001 թ. հունվարի 18-ին Երեւանում։ Սովորել է նաեւ Ավետ Տերտերյանի անվան արվեստի քոլեջի դաշնամուրի բաժնում։ Զբաղվել է կարատեով, ֆուտբոլով, բռնցքամարտով։ Բանակ է մեկնել ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի առաջին կուրսից։ Պատերազմի առաջին օրվանից մասնակցել է մարտերին Հադրութից մինչեւ Շուշի եւ մարտիրոսվել նոյեմբերի 8-ին՝ չնահանջելով դիրքերից։ Կարենի մասին պատմեցին համադասարանցիներ Արամ Գալստյանն ու Կարեն Հովհաննիսյանը, ովքեր նույնպես 44-օրյայի մասնակից են, տուն են եկել պարգեւներով։ Իրենց ընկերոջը ներկայացրեցին որպես ընտանիքի լավ զավակի, ով դեռեւս պատանի, օգնում էր ծնողներին։ Կարենի ավագ քույրը անհուն կարոտով խոսեց եղբոր մասին։ Իսկ որ Կարենը պետք է գործեր քաջագործություն, քույրը չէր կասկածում. նա զտարյուն սասունցի էր։ Նրանց մեծ պապը՝ Մովսեսը, գաղթել էր Սասունից եւ բնակություն հաստատել Աշնակ գյուղում։ Քրոջ համար եղբայրը ողջ է, եւ ասաց՝ հպարտ է, որ ունի Կարեն եղբայր։ Անմահ հերոսների մասին խոսեցին նաեւ նրանց դասվարները, դասղեկները։

Վիոլետա Բեջանյանը, ով ընդամենը կես տարի է, ինչ ղեկավարում է այս դպրոցը, ասաց, որ ինքը չի ճանաչել հերոսներին, սակայն պարտավորություն էր նրանց անվան դասարան բացել։ Ասաց՝ պատերազմը ցույց տվեց, որ մեր ազգի միակ դաշնակիցն ու պաշտպանը հայոց բանակն է, հայ զինվորը։ Արարողությանը ներկա էր նաեւ Դուշման Վարդանի քույրը՝ Արմինե Ստեփանյանը, ում համար կրտսեր Վարդանը նույնպես եղբայր էր, մասնակցել է նրա երդման արարողությանը, պատերազմի ողջ ընթացքում կապ պահպանել հետը։ Դժվար է հայ կնոջ, մանկավարժի համար. արցախյան առաջին պատերազմում նահատակվեց ազգային հերոս եղբայրը, ով ազատագրել էր Շուշին, իսկ նրա անվանակիցը նահատակվեց նույն Շուշիում։ «Մենք պետք է հասնենք նրան, որ ազատագրված Շուշիում փողոցներ կոչենք հերոսների անուններով, բայց՝ առանց արյան… Պետք է մեր գիտությունը զարգացնենք։ Հայ մայրը հավերժ սգացող չպետք է լինի։ Տղաները հաղթել են մահվանը»,- ասաց Ա. Ստեփանյանը։ Վարդան Ամալյանի հայրը՝ ճանաչված երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը գոհունակություն հայտնեց դպրոցի անձնակազմին։ Լինելով ազատամարտիկ ու Հայաստանի հերոս Դուշման Վարդանի զինվորն ու զինակիցը, Դավիթն իր առաջնեկին Վարդան կոչեց՝ ի հիշատակ 1992 թ. հուլիսի 3-ին Արցախի Միրուշեն գյուղում նահատակված հրամանատար-զինակցի եւ վաղամեռիկ հոր։ «Սիրո դրսեւորման լավագույն ձեւն անձնազոհվելն է»,- ասաց Դավիթը եւ առաջարկեց ծափերի արժանացնել բոլոր անմահ հերոսներին, ովքեր հասել են կատարելության։

Թեգեր: Արցախդպրոցկրթությունպատերազմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Շքերթ-փառատոն՝ նվիրված հայոց բանակի 30-ամյակին

Շքերթ-փառատոն՝ նվիրված հայոց բանակի 30-ամյակին

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Այլ ձեզ կանչող Սուրբին պէս, դուք էլ սուրբ եղէք ձեր բոլոր վարքերումը, որովհետեւ գրուած է՝ Սուրբ եղէք, որ ես սուրբ եմ»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist