Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Շքերթ-փառատոն՝ նվիրված հայոց բանակի 30-ամյակին

Մայիսի 31, 2022
Սոցիում
Շքերթ-փառատոն՝ նվիրված հայոց բանակի 30-ամյակին
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
311
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մայիսի 29-ին կայացավ փողային նվագախմբերի «Հնչի՛ր, շեփոր հաղթական» հանրապետական շքերթ-փառատոնը՝ նվիրված հայոց բանակի 30-ամյակին։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած հերթական փառատոնին մասնակցեցին ՀՀ տարբեր մարզերի՝ Սյունիք, Շիրակ, Տավուշ, Կոտայք, Արմավիր եւ այլն, ինչպես նաեւ Երեւան քաղաքի երաժշտական դպրոցների, բուհերի, այլ կազմակերպությունների 11 նվագախմբեր։ ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբը հանդես եկավ Էրեբունու, Կենտրոնի, Հրազդանի ԵԿՄ տարածքային բաժանմունքների սաների մասնակցությամբ՝ Սամվել Խաչատրյանի, Ալյոնա Ստեփանյանի եւ Միհրան Խաչատրյանի ղեկավարությամբ։

Շքերթն սկսվեց Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու մոտից։ Նվագախմբերի առջեւից անցնում էին պատանի երկրապահները՝ ձեռքներին ՀՀ, Արցախի Եռագույնները եւ ԵԿՄ դրոշը։ Փառատոնը կայացավ Աբովյանի քաղաքապետարանի հարակից հրապարակում։ Նվագախմբերը հրապարակ էին մտնում միմյանցից մի քանի րոպե տարբերությամբ՝ յուրաքանչյուրը ներկայացնելով 3 աշխատանք։ Պատանի երկրապահները հանդես եկան՝ ներկայացնելով նաեւ ԵԿՄ օրհներգը։ Փառատոնը վարեց դերասան Սարգիս Նաջարյանը, ով հայտարարում էր խմբերի, նրանց ղեկավարների մասին։ Նվագախմբերի շքերթին ու երաժշտական կատարումներին ներկա էին աբովյանցիները։ Հատկապես ուրախ էին մանուկները։ Փոքրիկ Լուսեն զինվորի պես էր քայլում եւ ընդառաջ գնում հրապարակ մտնող յուրաքանչյուր նվագախմբի։ Աբովյանի քաղաքային համայնքի ղեկավար Էդվարդ Բաբայանի՝ կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի գծով օգնական Մետաքսյա Բաբայանը ողջունեց շքերթ-փառատոնի մասնակիցներին, աբովյանցիներին՝ ասելով, որ վաղ առավոտից Աբովյանում՝ տարբեր անկյուններում, հնչում են շեփորները՝ բարձր տրամադրություն հաղորդելով իրենց քաղաքացիներին։ Ուրախություն հայտնեց, որ մեր երկրում կան նման տաղանդավոր պատանիներ ու երաժշտական խմբեր՝ բոլորին մաղթելով ստեղծագործական վերելք։ Իսկ հայոց բանակին, որի 30-ամյակին էր նվիրված շքերթ-փառատոնը, մաղթեց՝ նոր հերոսական հաղթական էջեր նվիրի մեր ժողովրդին։ Այնուհետեւ համայնքապետի կողմից շնորհակալագրեր հանձնեց մասնակից նվագախմբերի ղեկավարներին։ «Պատանի երկրապահ» ակումբից շնորհակալագրի արժանացան դրոշակակիրները, թմբկահարներն ու փողահարները։ ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի կողմից շնորհակալագրի արժանացան ՀՀ ԿԳՄՍՆ մշակույթի, մանկապատանեկան դաստիարակության կենտրոնի տնօրեն Տիգրան Բալոյանը եւ կազմակերպիչ Սամվել Բալոյանը։

Փառատոնի հանդիսավոր մասի ավարտից հետո «Պատանի երկրապահ» ակումբի սաները, ղեկավարների ուղեկցությամբ, այցելեցին ՀՀ ԵԿՄ Աբովյանի քաղաքային տարածքի բաժանմունք, ծանոթացան իրենց հասակակիցների հետ։ Բաժանմունքի փոխնախագահ Արմեն Սեդրակյանը ողջունեց պատանիներին, ովքեր ծաղիկներ խոնարհեցին Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված անմահ հերոսներին նվիրված խաչքարի մոտ։ Շեփորահարները հնչեցրին ռազմական երգերի երաժշտություն, ԵԿՄ օրներգը։ Պատանի երկրապահները խաչքարի մոտ հանդես եկան ասմունքով։ Փոքրիկ ջութակահարը կատարեց Կոմիտասի գործերից։ Այնուհետեւ կայացավ էքսկուրսիա Կոտայքի մարզի Ակունք գյուղի մոտակա սրբավայր։ Շամիրամ լեռան հարավային ստորոտին են Ս. Պողոս-Պետրոս մատուռները, որոնցից մեկն ավերակ վիճակում էր եւ արդեն կանգուն է նախկին տեսքով։ Մատուռ-եկեղեցիների տարածքում կան հնադարյան խաչքարեր ու ժայռախաչեր: Մատուռները բարձր եւ ուղղաձիգ ժայռերի ստորոտին են։ Ժայռերն ունեն քարայրներ, որոնք վաղնջական ժամանակներից ծառայել են մարդուն, եղել են ճգնարաններ ու ուխտավայրեր։ Պատանի երկրապահները հանգստացան այստեղ, ծանոթացան սրբավայրին։ Երեկոյան վերադարձան տուն՝ եւս մի հագեցած օր ունենալով։

ԵԿՄ Էրեբունու տարածքային բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի նախագահ Սամվել Խաչատրյանը տեղեկացրեց, որ արդեն 10 տարի է՝ իրենց նվագախումբը մասնակցում է հանրապետական շքերթ-փառատոների, որոնք կազմակերպվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից եւ յուրաքանչյուր տարի նվիրված են մեր ժողովրդի կյանքում կարեւոր որեւէ իրադարձության։ 

Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Այլ ձեզ կանչող Սուրբին պէս, դուք էլ սուրբ եղէք ձեր բոլոր վարքերումը, որովհետեւ գրուած է՝ Սուրբ եղէք, որ ես սուրբ եմ»

Գլոբալ անվտանգության նախաձեռնությունը

Գլոբալ անվտանգության նախաձեռնությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist