Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Խրամորթում եւս հնչել է «Վերջին զանգը»

Հունիսի 1, 2022
Սոցիում
Խրամորթում եւս հնչել է «Վերջին զանգը»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
437
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի հանրակրթական դպրոցներում եւս հնչել է ավանդական «Վերջին զանգը»: Չնայած, 44-օրյա պատերազմի հետեւանքներով պայմանավորված, արարողությունների հանդիսավորությունը փոքր-ինչ նվազեցվել է, այնուամենայնիվ, տոնական տրամադրությունն ընդհանուր առմամբ պահպանվել է, եւ շրջանավարտները կրթօջախներին, սիրելի ուսուցիչներին հրաժեշտ են տվել հուզմունքով, նրանց պատգամները կյանքում իրագործելու, Արցախում ապրելու ու հայրենիքը շենացնելու հաստատակամությամբ: Իսկ տոնական միջոցառումները մեկնարկել են պատերազմում նահատակված տղաների հիշատակին ծաղիկների խոնարհմամբ:

Մայրաքաղաքի Ա. Սախարովի անվան թիվ 8 միջնակարգ հոսքային դպրոցում «Վերջին զանգի» արարողությանը, ի թիվս մի շարք հյուրերի, ներկա է գտնվել ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը: Շնորհավորելով շրջանավարտներին՝ պետնախարարը համոզմունք է հայտնել, որ «նրանք դառնալու են հայրենիքի զորացման եւ ամրապնդման, Արցախի ապագայի հենասյուները»: Նրա խոսքով՝ դպրոցն ավարտելով՝ շրջանավարտներից յուրաքանչյուրը մեծ ներուժ է կուտակել, «որպեսզի հաջորդ փուլերում կարողանա այն զարգացնել եւ ծառայեցնել ժողովրդին»: Ա. Բեգլարյանը միասնության եւ համախմբվածության կոչ հղելով երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին՝ հույս է հայտնել, որ թեւթեւի կարողանալու են կերտել իրենց երազած հայրենիքը, հնարավորինս լինելու են համարձակ, նախաձեռնող ու սրտացավ: Նա միաժամանակ երախտագիտություն է հայտնել ուսուցիչներին, ովքեր կրթելով եւ դաստիարակելով մատաղ սերնդին՝ նպաստում են դժվարությունների եւ փորձությունների հաղթահարմանը, «ուղղորդում կյանքի ճանապարհով», մտահոգված հայրենիքի ճակատագրով՝ նրանց վարպետության դասեր տալիս եւ խոստանում սատար կանգնել, եթե իրենց խորհրդի կարիքն ունենան…

Օրվա խորհրդով հուզված է եւ կրթօջախի տնօրեն Լեւոն Գեւորգյանը, ով հավատում է իր սաների վստահ քայլերին եւ համոզված է, որ մասնագիտական ուսման եւ գիտելիքների զարգացման նպատակով՝ ճիշտ ընտրություն կկատարեն: «Սիրելի շրջանավարտներ, դուք կանգնած եք կյանքի ամենապատասխանատու փուլի շեմին եւ, բնականաբար, խելացի վճիռ պիտի կայացնեք, որպեսզի երբեք չզղջաք մասնագիտական ընտրության հարցում եւ հետագայում կարողանաք լիարժեք փորձ ձեռք բերել ու աշխատել տնտեսության տարբեր ճյուղերում, արհեստավարժի համբավ ձեռք բերել: Լավ իմացեք, որ գիտակից կադրերը կարող են դիմակայել ժամանակի բարդ մարտահրավերներին»,- նշեց դպրոցի տնօրենը:

Շրջանավարտներից յուրաքանչյուրն իր երազանքն ունի եւ մտադիր է իրագործել այն ու երբեք  չհեռանալ Արցախ աշխարհից, այն հայ պահել եւ շարունակել ազատության ու անկախության համար պայքարը: Եվ զրույցի ժամանակ ոմանք անկեղծացան ու չթաքցրին իրենց ծրագրերը: Օրինակ՝ նրանցից Լուսինե Սարգսյանը որոշել է ընդունվել Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ, ավարտելուց հետո ֆիլմ նկարահանել Արցախի մասին, աշխարհին պատմել զարմանահրաշ հայրենիքի հոգեւոր ու մշակութային գանձերի, «պատերազմն ատող, խաղաղասեր եւ բարի մարդկանց մասին»…

Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան հ. 11 ավագ դպրոցում «Վերջին զանգին» ներկա էր նաեւ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը: Նրա խոսքով՝ «Վերջին տարիներն աշակերտների համար բավական լարված իրավիճակում են անցել: Մի կողմից պատերազմը, մյուս կողմից կորոնավիրուսային համաճարակը երեխաներին զրկել էին ամամենաչնչին ուրախություններից: Այսօր անմոռանալի պահ է նրանց համար, մուտք են գործում նոր կյանք: Խաղաղության եւ անվտանգության տարիներ եմ մաղթում: Թող Արցախում այլեւս կրակոցներ չհնչեն, ու բայրաքթարների փոխարեն երկրում ճերմակ աղավնիներ սավառնեն»: Դպրոցին հրաժեշտ է տալիս 8 դասարան: Ընթացքում են միասնական եւ պետական ավարտական քննությունների նախապատրաստական աշխատանքները: Ասել է թե՝ պատասխանատու շրջան է, եւ աշակերտները  կրկնում են անցած թեմաները, զինվում գիտելիքներով: Հատկանշական է, որ նրանցից ոչ ոք  չի ընտրել  ուսուցչի մասնագիտությունը, բայց ահա ուրվագծվում են ապագա բժիշկների, շինարարների, ճարտարապետների շարքերը: Նրանք խոստանում են հուսախաբ չանել ոչ ծնողներին եւ ոչ էլ՝ ուսուցիչներին, արդարացնել ակնկալիքները…

«Վերջին զանգը» հնչեց նաեւ սահմանամերձ՝ Խրամորթի Գառնիկ Ավանեսյանի անվան միջնակարգ դպրոցում: 25-րդ հոբելյանական միջոցառմանն աշակերտներին շնորհավորելու էին եկել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, ԿԳՄՍ նախարարության պատասխանատուներ, ծնողներ, հյուրեր: Բոլորին է հայտնի, թե ինչպիսի ծանր փորձությունների միջով են անցել Խրամորթ (Ասկերանի շրջան) գյուղի բնակիչները, այդ թվում՝ ուսուցիչներն ու դպրոցականները: Կրթօջախը հաճախ էր թիրախավորվում թշնամու կողմից, մարդիկ դաշտում աշխատելու հնարավորություն չունեին, եւ նրանց կյանքը շարունակ վտանգված է: Իսկ երբ ադրբեջանական զորամիավորումների կողմից բռնազավթվեց հարեւան Քարագլուխը, խրամորթցիները ստիպված էին ժամանակավորապես տեղահանվել եւ ապաստանել հարազատների մոտ: «Այնուամենայնիվ, դպրոցական «Վերջին զանգի» տոնակատարությունը հարազատ կրթօջախում նշելու հույսը երբեք մեր մեջ չի մարել, եւ նախապատրաստվել ենք հրաժեշտի միջոցառմանը,- ասաց դպրոցի տնօրեն Անուշ Գաբրիելյանը:- Որքան էլ հակառակորդը փորձի խաթարել մեր միասնությունը, մեր հավատը, չի հաջողվելու: Այսօրվա արարողությունն ասվածի վառ վկայությունն է»:  

Շրջանավարտների խոսքը հուզումնալից էր, մի փոքր կաշկանդված: Նրանք իրենց ելույթներում հիշեցին համագյուղացի անմահ քաջերին, նրանց սխրագործությունները, ովքեր նահատակվել են հայրենի հողի համար: Երախտագիտության խոսքեր հնչեցին նաեւ իրենց կրթած ու դաստիարակած ուսուցիչների հասցեին, որոնց հաղորդած գիտելիքները, «կյանքի դասերը» միշտ ուղեկից կլինեն դժվար պահերին…

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը, շնորհավորելով շրջանավարտներին կյանքի նոր փուլ մտնելու կապակցությամբ, մաղթեց, որ նրանց կյանքի բոլոր էջերը հագեցած լինեն արարումներով ու ձեռքբերումներով, ճանապարհը նրանց կանաչ լինի եւ, ուր էլ որ մեկնելու լինեն՝ ուսման ծարավը հագեցնելու նպատակով, վերջին հանգրվանը լինի ծննդավայր Խրամորթը, որը անկախ թշնամու արկածախնդրություններից, երբեք չի հայաթափվելու…                                    

Թեգեր: Արցախդպրոց
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist