Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հերթական ինժեներականը՝ Ներքին Հոռաթաղում

Ընդլայնվում է «ԱրՄաթ» լաբորատորիաների ցանցը

Հունիսի 8, 2022
Սոցիում
Հերթական ինժեներականը՝ Ներքին Հոռաթաղում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
140
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախում շարունակում է համալրվել «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը, որոնց թիվն անցնում է երկու տասնյակից: Չնայած 44-օրյա պատերազմի հետեւանքով նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաների մի զգալի մասը մնացել է թշնամու օկուպացրած տարածքներում, սակայն ծրագրի հեղինակները չեն վհատվում եւ իրենց ձեռնարկումներում ավելի վճռական են, հետեւողական: Այդ մասին են վկայում հետպատերազմյան շրջանում հանրապետության կրթօջախներում, մասնավորապես՝ սահմանամերձ բնակավայրերում, ցանցի ընդլայնման եւ տեղեկատվության հուսալիության ապահովման ուղղությամբ իրականացվող գործընթացները:

Օրերս Ներքին Հոռաթաղի (Մարտակերտի շրջան) միջնակարգ դպրոցում հերթական ինժեներականի բացման արարողությանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, շրջվարչակազմի պատասխանատուները: Կրթօջախի տնօրինությունը նախապես հոգացել է  ընդարձակ եւ կահավորված կաբինետի խնդրի մասին, իսկ գլխավոր հովանավորը ջանք չի խնայել Երեւանից գյուղ հասցնելու պահանջվող տեխնիկան եւ սարքավորումները՝ հաճելի անակնկալ մատուցելով աշակերտներին: «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի խոսքով՝ ձեռք բերված ժամանակակից սարքավորումները եւ բարձր ճշգրտությամբ մշակված ծրագրերը դպրոցականներին հնարավորություն կտան զարգացնել իրենց գիտելիքները եւ ստանալ համալիր տեխնոլոգիական (ինժեներական) կրթություն, ինչն այսօր աշխարհում խիստ պահանջված է: Նրա համոզմամբ՝ մեր ժամանակներում, երբ զբաղվածության մեծ խնդիր կա, շատ կարեւոր է, որ երեխաները մասնագիտական կողմնորոշման հարցում ճիշտ վճիռ կայացնեն եւ կատարելագործելով «ԱրՄաթ» լաբորատորիայում ունեցած փորձն ու գիտելիքները, կարողանան ինժեներական կրթություն ստանալ:

Ըստ ծրագրի պատասխանատուների՝ սկզբնական շրջանում աշակերտները կծանոթանան տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունքներին, կսովորեն մոդելավորում եւ ռոբոտաշինություն: Ծրագրի համակարգող Անի Ղազարյանը որոշ նրբություններ է «գաղտնազերծում» եւ կոնկրետ օրինակներով ապացուցում Հայաստանում գործող նմանատիպ լաբորատորիաների առավելությունը, վստահեցնում, որ արդյունավետ, լիարժեք դասընթացներ կազմակերպելու դեպքում դրական էներգիա կարող են ստանալ դպրոցականները: Ավելին, ընդլայնելով հետաքրքրությունը ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ձեւերի եւ մեթոդների նկատմամբ, հետագայում վստահ քայլեր կկատարեն տեխնիկայի ու գիտության բնագավառում, բարձրագույն կրթություն ստանալուց հետո ձեռք կբերեն հարուստ գիտելիքներ եւ պահանջված մասնագետներ կդառնան տնտեսության համար:

«Որպեսզի ինժեներական կրթությունը հասանելի լինի ամեն մի աշակերտի համար, մենք մտադիր ենք «ԱրՄաթ» լաբորատորիաներ բացել Արցախի բոլոր դպրոցներում: Եվ մենք հետեւողականորեն կյանքի ենք կոչելու այդ ծրագիրը,- խոստանում է Սեդրակ Վարդանյանը:- Անկախ առաջադիմության աստիճանից, լաբորատորիան բաց պիտի լինի յուրաքանչյուր երեխայի առաջ, եւ նրա նախասիրություններով պայմանավորված՝ նա անպայման պիտի ընդգրկվի որեւէ խմբում, դրսեւորի իր ընդունակությունները: Հատկանշական է, ամառային արձակուրդի ժամանակ, ծրագրի շրջանակում, նրանք ընդգրկվելու են կազմակերպվող դասընթացներին եւ ձանձրանալու առիթ չեն ունենալու, մանավանդ որ, պարապմունքներն «ընդմիջվելու են» ուշագրավ էքսկուրսիաներով, մրցույթներով եւ ցուցահանդեսներով: Ուսման մեջ առավել աչքի ընկած աշակերտներն ընդգրկվելու են Հայաստանում եւ Արցախում կազմակերպվող ճամբարներում»:

Ս. Վարդանյանը հավելեց նաեւ, որ լավագույն աշխատանքներ ներկայացրած թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու աշնանը Երեւանում կազմակերպվող ցուցահանդեսին, որտեղ Արցախը կներկայացվի առանձին տաղավարով: Ըստ որում, լավագույն աշխատանքների համար հաղթողները կպարգեւատրվեն ինժեներական սարքավորումներով, ինչպես նաեւ կարժանանան դրամական մրցանակների:                            

Թեգեր: Արցախլաբորատորիա
ԿիսվելTweetԿիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Քարե հավերժության ճակատագիրը…

Քարե հավերժության ճակատագիրը...

Ռիսկերն անհանգստացնում են Բաքվին

Ռիսկերն անհանգստացնում են Բաքվին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist