Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մեր տարանցման հնարավորությունն ու աշխարհաքաղաքական իրողությունները

Մայիսի 11-ին Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Իրանի էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիանն ասել էր, թե Հայաստանն ու Իրանը կքննարկեն Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալներն ավելացնելու հարցը։ Նշել էր նաեւ, թե «հաշվի առնելով գազի համաշխարհային պահանջարկը՝ բնականաբար պետք, է զարգացնել տարանցման հնարավորությունն օգտագործելու հանգամանքը։ Իսկ «Հյուսիս-Հարավ» մայրուղի Հայաստանը շատ լավ տարբերակ է ապրանքների տարանցման համար»։ Տարանցման հնարավորությունները զարգացնելու տարբերակը, իհարկե, մեզ համար շահավետ կլինի։ Բայց պետք է հասկանալ, որ կան խնդիրներ, թեկուզ հենց լոգիստիկայի առումով։ Խնդիրների վերհանումը թույլ կտա եղանակներ փնտրել։ Իրավիճակը «ՀՀ»-ն փորձել է հասկանալ քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի հետ։

Հունիսի 9, 2022
Սոցիում
Մեր տարանցման հնարավորությունն ու աշխարհաքաղաքական իրողությունները
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ըստ դոկտորի՝ իրանական բնական գազը Հայաստանի տարածքով երրորդ երկրներ արտահանելու մասին խոսույթը բավական խնդրահարույց է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Նախ՝ լոգիստիկան: «Իրան-Հայաստան գազամուղն ավարտվում է Արարատի մարզում եւ չի կարող օգտագործվել տարանցման համար: Իսկ եթե, այնուամենայնիվ, նման նպատակ հետապնդվի, ապա անհրաժեշտ կլինի կառուցել նոր խողովակաշար, ինչն առկա աշխարհաքաղաքական իրողություններում շատ դժվար է պատկերացնել: Հարկ է նաեւ նշել, որ բավական նեղ տրամագիծ ու ընդամենը 2.3 մլրդ խմ թողունակություն ունեցող Իրան-Հայաստան գազամուղը կառուցվում էր մոտ 6-7 տարի: Տարանցիկային գազամուղը ենթադրում է շատ ավելի մեծ թողունակություն ու, հետեւաբար, շատ ավելի մեծ ժամանակային ռեսուրս, հետեւաբար, անգամ նոր գազամուղի կառուցման հարցը պետք է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով: Միաժամանակ, որպես կանոն, միջազգային գազամուղի կառուցումը նախաձեռնվում է գազ արտահանող պետության կողմից: Իրանական պաշտոնական եւ փորձագիտական խոսույթում դա իսպառ բացակայում է»,- ասաց Վ. Դավթյանը:

«Համաշխարհային գազի շուկան էլ փոփոխություններ է կրում։ Այս դեպքում գուցե խոսքը հեղուկացվա՞ծ գազի մասին է». «ՀՀ»-ի դիտարկմանն ի պատասխան մեր զրուցակիցը նախ նշեց, որ այո, գազի համաշխարհային շուկան լուրջ փոխակերպումներ է ապրում: Եվ խոսքը, մասնավորապես, համաշխարհային էներգետիկայում հեղուկացված գազի՝ LNG-ի կշռի շարունակական աճն է, որը տարեկան 3.5 տոկոս է գնահատվում: Ընդ որում՝ հեղուկացված գազ տեղափոխելու համար գազամուղային ենթակառուցվածքներ չեն պահանջվում, դա արվում է հիմնականում հատուկ LNG-լցանավերով: Դա շատ լավ հասկանում են նաեւ Իրանում, որտեղ 2016-ից զարկ է տրված LNG-ի արտադրական հզորությունների ձեւավորմանը՝ պայմանավորված նաեւ իրանական ածխաջրածինների գլխավոր գնորդ՝ չինական շուկայում այդ վառելիքի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճով: «Սակայն անգամ եթե դիտարկենք իրանական LNG արտահանումը Եվրոպա,- այնուհետ հավելեց մասնագետը,- ապա այս դեպքում տրանսպորտային լոգիստիկան առավել քան պարզ կլինի՝ Հորմուզի նեղուց-Ադենի ծոց-Բաբ-էլ-Մանդեբի նեղուց-Կարմիր ծով-Սուեզի ջրանցք-Միջերկրական ծով: Առանց որեւէ խոշոր ենթակառուցվածքային լուծումների Իրանի կողմից: Ինչ վերաբերում է եվրոպական նավահանգստային ենթակառուցվածքներին, ապա դրանք այժմ ակտիվորեն վերակահավորվում են՝ հարմարեցվելով LNG-ի լցանավերին»:

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքով բնական գազը, օրինակ, դեպի Եվրոպա արտահանելու հարցը դեռ 90-ականների վերջից սկսած օրակարգում է եղել։ Հետո այդ հարցն ակտիվացավ 2000-ականների սկզբին (երբ Իրան-Հայաստան գազամուղի կառուցմանը «Գազպրոմը» դեռ ուղիղ մասնակցություն չուներ,- Ա. Մ.)։ Նույն հարցը կրկին աշխուժացավ մեկ էլ 2014 թ. վերջին եւ 2015-ին (Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմվելու ժամանակ)։ Հիմա նորից այս խոսակցությունները շրջանառվում են։ Այսօ՞ր էլ  կարող են խնդիրներ ծագել՝ իրանական գազը Հայաստանով Եվրոպա արտահանելու մասին խոսակցությունները թողնելով հենց այդ մակարդակում։

«ՀՀ»-ի հարցին ի պատասխան՝ Վ. Դավթյանը շեշտեց. «Գիտեք՝ պետք է հաշվի առնել նաեւ աշխարհաքաղաքական իրողությունները: Արդյոք այսօր Իրանը ձգտո՞ւմ է մրցակցություն ստեղծել ռուսական «Գազպրոմին» Եվրոպայում: Կարծում եմ՝ ոչ, քանի որ հատկապես վերջին ամիսներին Մոսկվան ու Թեհրանն ակտիվորեն սինխրոնիզացնում են սեփական էներգետիկ ռազմավարությունները՝ թե՛ արեւմտյան, եւ թե՛ արեւելյան ուղղություններով: Իրան-ԱՄՆ միջուկային գործարքը, որի շուրջ բանակցություններն սկսվեցին Ուկրաինայում հատուկ օպերացիայից ի վեր, այսօր, ինչպես տեսնում ենք, մտել են փակուղի: Միաժամանակ Իրանը բանակցություններ է նախաձեռնել ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի ռեժիմ հաստատելու շուրջ ու արդեն սկսել է Մոսկվայի հետ ազգային արժույթով առեւտուր իրականացնել: Նաեւ Մոսկվան ակտիվորեն ներգրավված է իրանական մի շարք էներգետիկ նախագծերում, այդ թվում ՝ նավթագազային ոլորտում: Բավական է նշել մոտ մեկ տարի առաջ Կասպից ծովի իրանական սեկտորում հայտնաբերված «Չալուս» հանքավայրը, որում երկրաբանական-հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար Թեհրանը ներգրավել է նաեւ «Գազպրոմին»:

Բացի այդ՝ այս համատեքստում, մեր զրուցակցի խոսքով, կարեւոր է հաշվի առնել նաեւ Վրաստանի գործոնը: Դեռեւս  2016 թ. Թեհրանը, Երեւանն ու Թբիլիսին համաձայնության եկան սվոփային գազային միջանցք ձեւավորելու համար: Սվոփային, քանի որ առկա ենթակառուցվածքները թույլ չեն տալիս խոսել ուղիղ տարանցման իրականացման մասին: Անգամ 24 մլն խմ գազ փոխադրեցին: Սակայն շատ շուտով Թբիլիսին հայտարարեց, որ կասեցնում է սվոփային գործարքը, քանի որ Ադրբեջանից եկող բնական գազը լիովին բավարարում է Վրաստանում պահանջարկը ծածկելու համար: «Այսինքն՝ անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ ադրբեջանական ազդեցությունը վրացական էներգետիկ շուկայում՝ հատկապես Հարավային գազային միջանցքով եվրոպական շուկայում ամրապնդվելու Բաքվի նկրտումների տեսանկյունից»,-եզրափակեց մասնագետը:

Թեգեր: գազգազամուղԻրանՀայաստան
Կիսվել5Tweet3Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Կյանքի իմաստը, որ նկարագրել է Հիսուս Քրիստոսը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist