Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Կգործեն ստուգման երեք մեթոդներ

Բետոնի ամրանավորման համար գործածվող պողպատե արտադրանքների նկատմամբ պահանջներ կսահմանվեն

Հունիսի 10, 2022
Սոցիում
Կգործեն ստուգման երեք մեթոդներ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
171
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ներկայումս բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում կառավարության 2019 թ.  հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման հավելվածով սահմանված ստուգաթերթի հիման վրա։ Սրա մշակման համար հիմք է եղել կառավարության 2006 թ. փետրվարի 2-ի թիվ 179-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգը։ Բայց սա էլ իր հերթին կառավարության 2021 թ. ապրիլի 22-ի թիվ 607-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել։ Միաժամանակ նույն այս որոշմամբ հաստատվել է բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների նոր տեխնիկական կանոնակարգ, որում տեղ գտած պահանջները ստուգաթերթում ամրագրված չեն:  

Սա հաշվի առնելով՝ գործադիրը անհրաժեշտ է համարել նշյալ 2019 թ. որոշումում փոփոխություն կատարել՝ հնարավորություն ընձեռելով տեսչական մարմնին ստուգել 2021 թ. որոշմամբ հաստատված պահաջների պահպանումը։ Նախագիծը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում դրված է քննարկման մինչեւ հունիսի 14-ը։ 

Նոր տեխնիկական կանոնակարգում տեղ են գտել մի շարք պահանջներ, որոնք նախկինում չկային, ուստի դրանց վերաբերյալ հարցերը ներառված չեն տեսչական մարմնի համապատասխան ստուգաթերթում: Հաշվի առնելով այն, որ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին օրենքով մեր երկրի տարածքում բոլոր ստուգումներն անցկացնում են բացառապես կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերի հիման վրա, անհրաժեշտություն է առաջացել  2019 թ. որոշումում  փոփոխություններ անել բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների նկատմամբ ստուգման ստուգաթերթում։

Այսպիսով, ինչպես պնդում է գործադիրը, նախագծի ընդունման նպատակն է սահմանել  բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների նկատմամբ ներկայացվող անվտանգության պահանջները, որոնք կարտացոլվեն հենց այդ պողպատե արտադրանքների ստուգման վերաբերյալ ստուգաթերթում։ «Եվ բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների վերաբերյալ ստուգաթերթի հաստատումը կամբողջացնի տեսչական մարմնի կողմից ոլորտում իրականացվող վերահսկողությունը՝ հնարավորություն ընձեռելով տեսչական մարմնին պատշաճ վերահսկողություն անել»:

Հարց է ծագում՝ իսկ բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների ստուգման անցկացման մեթոդը որն է լինելու՝ միայն փաստաթղթայի՞նը։ Պարզվում է՝ ստուգումը երեք մեթոդով կլինի՝ փաստաթղթային, տեսազննման եւ փորձաքննության ձեւով։ Փաստաթղթային կստուգվի օրինակ այն, թե ՀՀ տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա եւ շրջանառության մեջ գտնվող բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներն արդյոք ուղեկցվո՞ւմ են համապատասխանության սերտիֆիկատով: Տեսազննությամբ կլինի այն, թե ՀՀ տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա եւ շրջանառության մեջ գտնվող պողպատե արտադրանքներն արդյոք ուղեկցվո՞ւմ են համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ:

Իսկ  փորձաքննությամբ կստուգվի, թե, ասենք, 14 մմ-ից պակաս տրամագծով ամրանային ձողերի մեխանիկական ցուցանիշներն արտադրողի մոտից առաքման ժամանակ, ինչպես նաեւ բետոնի նախալարման համար օգտագործվող A 600 եւ բարձր դասի ամրանային ձողերի մեխանիկական ցուցանիշները համապատասխանո՞ւմ են սահմանված նորմերին: Կամ՝ արդյո՞ք մեխանիկական փորձարկումների արդյունքները սահմանված նորմերից պակաս չեն։ Կամ՝ արդյո՞ք պատրաստի ամրանային ձողերում քիմիական տարրերի զանգվածային մասերը համապատասխանում են նորմերին: Նաեւ՝ արդյո՞ք պողպատե արտադրանքների մակերեւույթի վրա չկան կեղեւանքներ, գլոցածալքեր, փչուկներ եւ այլ տեսակի մետաղի գլոցման արատներ, որոնք կարող են խոչընդոտել դրանց օգտագործումը (սա կլինի եւ տեսազննում, եւ փորձաքննություն):

Նախագծի ընդունումից հետո պետական բյուջեի եկամտային եւ ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում: Շատ կարեւոր է, որ վերահսկողությունն իրապես պատշաճ ու խստորեն արվի։

Թեգեր: ԿառավարությունՆոր տեխնիկաստուգում
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
…Եվ նա խաղաց Համլետ

...Եվ նա խաղաց Համլետ

«Մեր արմատը հայրենիքն է…»

«Մեր արմատը հայրենիքն է…»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist