Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Անմահների սուրբ պատվիրանը

Խաչքար 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

Հունիսի 21, 2022
Սոցիում
Անմահների սուրբ պատվիրանը
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վարդենուտ գյուղը (Արագածոտնի մարզ) եւս իր բաժին մասնակցությունն ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմին: Եվ այդ մասնակցությունը ոչ միայն նյութական օգնության տեսքով էր, այլեւ իր ջահել որդիների` արցախայն պայքարին անձնվեր զինվորագրումով եւ, ցավոք, հերոս զավակներից երկուսի նահատակությամբ:

Նրանք` Արայիկ Սարգսյանը եւ Կարեն Նիկողոսյանը, ապրում են ու կապրեն երախտապարտ սերունդների հիշողության մեջ: Վկան` նաեւ այն խաչքարը, որը տեղադրվել է գյուղի կենտրոնում, եւ որի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ շաբաթ օրը: Բազմամարդ էր գյուղի կենտրոնական հրապարակը, եւ վարդենուտցիների ու հյուրերի ներկայությամբ էլ, տեր Մաղաքիայի ձեռամբ, կատարվեց նահատակ հերոսների հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողության սրբազան կարգը:

«Ժողովուրդն է ծնել,- իր ելույթում մասնավորապես նշեց Ապարան համայնքի Վարդենուտի վարչական տարածքի ղեկավար Կամո Սահակյանը,- Արայիկին, Կարենին ու բոլոր նրանց նմաններին եւ ժողովուրդն էլ երբեք չի մոռանա իր հերոսներին: Նրանք բոլորն արդեն հավերժի ճամփորդներ են, որ կռվի դաշտ ելան ոչ թե զոհվելու, այլ ապրելու եւ մեզ ապրեցնելու անսասան հավատով լցված, սերունդների համար ապագա կերտելու, անամպ երկինք ապահովելու սուրբ առաքելությամբ զինված… Անմահները մեզ հրամայում են, եւ նրանց անձնուրաց հայրենասիրությունը մեզ միշտ պարտավորեցնելու է` խոնարհումով հիշել սրբազան գործի համար նահատակվածներին: Պատմությունն իմաստուն ուսուցիչ է, իսկ իրենք արդեն պատմություն են դարձել, իրական լեգենդներ են: Նրանց հոգիների անմահ ջահերն են, որ երկնային հեռուներից լուսավորում են եւ կշարունակեն լուսավորել մեր ու ապագա սերունդների անցնելիք ուղին…»:

Հպարտ են, այո՛, վարդենուտցիներն իրենց հերոս զավակներով, եւ այդ հպարտությունն առավել է ամրապնդվում ու զորանում այն անձանց շնորհիվ, ովքեր հոգու պարտք են համարել իրենց հնարավորությունների սահմաններում արժանին մատուցելու նրանց հիշատակին: Խոսքը, մասնավորապես, Սեւակ եւ Աննա Նիկողոսյանների մասին է, ում ընտանիքի նվիրատվությամբ էլ իրականացվել է խաչքարի տեղադրումը: Այս նվիրական գործին մեծապես աջակցել են Վազգեն Նիկողոսյանը եւ բոլոր նրանք, ովքեր մասնակից են եղել աստվածահաճո այս ձեռնարկը հաջողությամբ կյանքի կոչելուն:

Ելույթ ունեցողներից յուրաքանչյուրն իր հերթին ընդգծեց հերոսների հիշատակի հանդեպ ապրողներիս պարտքի ու պատասխանատվության մասին, կարեւորեց հավատարմությունը նրանց պատվիրանին` ամուր պահել-պահպանել հող հայրենին, պատրաստ լինել նրա պաշտպանության սրբազան գործին: Գյուղի դպրոցի սաների պատրաստածն էլ երդման ու հավատարմության յուրօրինակ դրսեւորում, սրտի անկեղծ ու նվիրական խոսք էր…

Միջոցառումը վերածվեց, կարելի է ասել, յուրօրինակ ու անկրկնելի հայրենասիրական դասի, իսկ խաչքարն, անկասկած, սրբատեղի է դառնալու հերոսների համագյուղացիների` վարդենուտցիների համար:

Թեգեր: Արագածոտնի մարզԱրայիկ ՍարգսյանԱրցախխաչքարԿարեն Նիկողոսյանհերոսպատերազմ
Կիսվել4Tweet3Կիսվել1
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»

«Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»

Տոլմայի փառատոն՝ «Զվարթնոցում»

Տոլմայի փառատոն՝ «Զվարթնոցում»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist