Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Կառույց, որը համախմբում է համայն հայությանը

Հիմնադրամի պատասխանատուների հերթական այցը Արցախ

Հունիսի 23, 2022
Սոցիում
Կառույց, որը համախմբում է համայն հայությանը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
138
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ընդամենը հինգ տարվա կենսագրություն ունի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, որի ծնունդն ազդարարվեց 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Սակայն, դատելով անցած ժամանակաշրջանում կառույցի իրականացրած աշխատանքներից, դժվար չէ համոզվել այն իրողության մեջ, որ հիմնադրամը պատվով է կատարում իր առջեւ ծառացած խնդիրները` նպատակ հետապնդելով որոշակիորեն «թեթեւացնել» արցախյան պատերազմների ընթացքում զոհված, առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամ դարձած, ինչպես նաեւ անհետ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական բեռը, տրամադրել ֆինանսական աջակցություն, նրանց համար ստեղծել կենսական պայմաններ:

Ըստ վիճակագրական տվյալների` ընդհանուր առմամբ, 4813 շահառու է ընդգրկված ծրագրում, որից 691-ը՝ Արցախից: Այս նպատակով տարբեր կառույցների պատասխանատուներ հաճախ են Ստեփանակերտ այցելում, հանդիպում շահառու ընտանիքների անդամների հետ, ունկնդրում նրանց առաջարկությունները, քննարկումներ կազմակերպում, փորձում օգնել նրանց ոչ միայն ֆինանսապես, այլ նաեւ զբաղվածության խնդիր լուծել:

Հիմնադրամի տնօրեն Կարինե Սարգսյանի խոսքով` որի գլխավորած պատվիրակությունն օրերս հերթական այցով Արցախում էր, մարդիկ, վստահելով կառույցին, միաժամանակ սպասելիքներ ունեն: «Նրանց զավակները զոհվել են հայրենիքի ազատագրության համար մղված մարտերում, հաշմանդամ դարձել՝ կորցնելով աշխատունակությունը,- ասում է Կ. Սարգսյանը:- Մենք պարտավոր ենք հոգալ նրանց ընտանիքների հոգսերը, կյանքի համար կենսական նորմալ պայմաններ ստեղծել: Խնդրի անհրաժեշտությունը զգում է մեզնից յուրաքանչյուրը: Պատահական չէ, որ հազարավոր (գուցե միլիոնավոր) աջակիցներ ունենք Հայաստանում եւ արտերկրում: Եվ, կարծում եմ, սխալված չեմ լինի նշել, որ կառույցը այս տեսանկյունից համախմբում է համայն հայությանը»…

Համամիտ լինելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ղեկավարի կարծիքին` ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատում կառույցի գործունեությունը, որը միտված է շահառուների շրջանում սոցիալական տարբեր ծրագրերի իրագործմանը: Միաժամանակ նա այն համոզմանն է, որ շարունակաբար պետք է «բարձրացվի աշխատանքի արդյունավետության շեմը», պետական լիազորված մարմիններն առավել ակտիվ պիտի համագործակցեն հիմնադրամի հետ եւ ընդլայնեն աջակցության հնարավորությունները:

Գոհունակություն արտահայտելով «փոխըմբռնման համար»` հիմնադրամի տնօրեն Կ. Սարգսյանն ընդգծեց, թե հենց «համագործակցության խորացման» եւ զարգացման նոր ծրագրեր մշակելու նպատակով են իրենք Ստեփանակերտում: Իսկ համընդհանուր խնդիրների լուծման գործում հիմնադրամի գործունեությունը ոչ թե պիտի սահմանափակվի շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելով, այլ կառույցը պիտի դառնա համայն հայությանը համախմբող մի հարթակ, որտեղ հանուն գաղափարի իրագործման կկենտրոնացվի աջակիցների ողջ ներուժը:         

Թեգեր: Արտակ ԲեգլարյանԱրցախհիմնադրամ
ԿիսվելTweetԿիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Իրաքում ճգնաժամը խորանալու միտում ունի

Իրաքում ճգնաժամը խորանալու միտում ունի

«Լայն ազգային կառավարության» ձեւավորման խոստումով

«Լայն ազգային կառավարության» ձեւավորման խոստումով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist