Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Արցախում հավաքում են հացահատիկի բերքը

Առաջին արդյունքները գոհացուցիչ են

Հունիսի 25, 2022
Սոցիում
Արցախում հունձ են անում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
257
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եղանակային անբարենպաստ պայմանների, մասնավորապես՝ վերջին տասնօրյակում տեղացած տեւական, հորդառատ անձրեւների պատճառով այս տարի Արցախի հացագործները սովորականից երկու շաբաթ ուշ են ձեռնամուխ եղել բերքահավաքին: Ներքին գոտում չնայած գարու արտերը շատ են հասունացել, սակայն խոնավության «թույլատրելի աստիճանը» հնարավորություն չի ընձեռել՝ սկսելու հունձը: Մասնագետների հավաստմամբ՝ այժմ եղանակները կայունացել են, եւ խանգարող հանգամանքներ չկան, ինչն առիթ է Մարտունու եւ Մարտակերտի շրջանների ներքին գոտու դաշտերում առաջ տանելու 2022 թ. հացահատիկայինների բերքահավաքը:

ԱՀ գյուղնախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանի հավաստմամբ՝ առաջին արդյունքները գոհացուցիչ են: Հեկտարից միջին հաշվով 21 ցենտներ գարի է ստացվում: Առանձին տարածքներում հեկտարի բերքատվությունը մինչեւ 26 ցենտներ է: Նրա խոսքով՝ սրանք նախնական տվյալներն են, ու հետագայում հնարավոր է ավելի առատ բերք ակնկալել: Հանրապետության մի շարք համայնքներում մեկնարկել է նաեւ ցորենի արտերի հունձը: Ուսումնասիրությունների համաձայն՝ հիմնականում արդարացվում են մենատնտեսների եւ հողի սեփականատեր գյուղացիների ակնկալիքները: «Ովքեր բարձրորակ սերմացու են հողին պահ տվել, պահպանել են ցանքի, արտերի մշակման եւ սնուցման ագրոկանոնները, անկասկած, լավ բերք կստանան,- վստահ է փոխնախարարը:- Իսկ այն անձինք, ովքեր անտեսել են այդ պահանջները, թող բնությունից չբողոքեն: Ինչ ցանել են, այն էլ կհնձեն: Ժամանակն է, որպեսզի նրանք դասեր առնեն սխալներից եւ լրջորեն վերաբերվեն գործին»:

Անդրադառնալով գյուղատնտեսական մեքենաների պատրաստվածության աստիճանին՝ Վ. Ավետիսյանը վստահեցնում է, որ բերքահավաքին դրանց քանակը բավարարում է: Դա վերաբերում է ինչպես կոմբայններին, այնպես էլ հացահատիկը տեղափոխող բեռնատարներին եւ ծղոտամամլիչներին: Սահմանամերձ արտերը հնարավոր հրդեհներից զերծ պահելու նպատակով ժամանակին իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ: Հրշեջների կողմից շուրջօրյա հերթապահություն է իրականացվում դաշտերում: Տեխնիկայի անխափան աշխատանքն ապահովելու համար հոգ է տարվել նաեւ անհրաժեշտ սարքավորումներ ու պահեստամասեր հայթայթելու մասին:

Հատկանշական է, որ վերանայվել են հացահատիկի մթերման գները: Նախորդ տարվա համեմատ գարու մեկ կիլոգրամի գինը բարձրացվել է գրեթե 40 դրամով: ԱՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Հրանտ Սաֆարյանի տեղեկացմամբ՝ այն կմթերվի 160 դրամով: Կանխիկի դեպքում ցորենի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց կվճարվի 175 դրամ: Նրա խոսքով՝ մթերման հարցում ոչ մի խոչընդոտող հանգամանք չկա, եւ այդ նպատակով Մարտունու եւ Ասկերանի շրջաններում ժամանակին նորոգվել ու կարգի են բերվել պահեստները: Հիմնադրամի ղեկավարն ավելորդ չհամարեց հիշեցնել, որ «մեղմացուցիչ» կարգ կսահմանվի այն վարկառուների նկատմամբ, ովքեր նախորդ տարի չեն հասցրել մարել սերմացուի, դիզվառելիքի, պարարտանյութերի եւ թունաքիմիկատների օգտագործման համար հիմնադրամից ստացած գումարները:

Արդյոք, ինքնաբավ կարո՞ղ ենք համարել բերքահավաքից ակնկալվող ցուցանիշները: Այս հարցին գյուղատնտեսության փոխնախարար Վ. Ավետիսյանը պատասխանում է՝ որոշ փաստեր համադրելով: Մինչեւ 2020 թ. արցախյան երրորդ պատերազմը հանրապետությունում 120 հազար տոննա հացահատիկ էր արտադրվում, որից ավելի քան 100 հազարը ներկրվում էր Հայաստան: Եթե հաշվի առնենք, որ Արցախի շուրջ 70 տոկոսը բռնագրավվել է թշնամու կողմից, եւ անհամեմատ կրճատվել են ցանքատարածքները, ակնհայտ կդառնա իրական պատկերը: Գերատեսչության պատասխանատուն գտնում է, որ «բացը» լրացնելու միակ անխուսափելի միջոցը բարձր բերքատվության ապահովումը պիտի լինի, ինչը հնարավոր է անել բացառապես պահանջվող ագրոմիջոցառումների եւ ժամանակակից տեխնոլոգիաների ճշգրիտ կիրառման միջոցով: Նա հավելեց նաեւ, թե, հաշվի առնելով ինքնաբավության խնդիրը, այս տարի կառավարությունն արգելել է Արցախից հացահատիկի դուրս բերումը:

Թեգեր: ԱրցախգյուղգյուղատնտեսությունՄարտակերտՄարտունի
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Հայ ժողովրդի հանճարը երբեք չի ցամաքել եւ չի ցամաքի…»

«Հայ ժողովրդի հանճարը երբեք չի ցամաքել եւ չի ցամաքի…»

Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի

Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist