Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Եթե վաղը մեկը նահանջի…»

Հավերժացած լեգենդը

Հուլիսի 6, 2022
Սոցիում
«Եթե վաղը մեկը նահանջի…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
177
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մարտից հետո ես նայում էի Ջիվանին ինչպես կնայեի արծվի, ինչպես անխոցելի հերոսի, որին ոչինչ չի կարող պատահել եւ որը ի զորու է դուրս գալ ցանկացած իրավիճակից, շահել ցանկացած մարտ: Եվ ես առաջին անգամ իրապես հասկացա, թե ինչ է հերոսությունը, ինքնազոհաբերությունը: Այդ տղաները պատրաստ էին մի փոքրիկ գյուղի համար կյանքները տալու…

Ջիվանը թույլ չէր տալիս նկարահանել իրեն, եւ նրա այդ խնդրանքը հնչում էր որպես վերջնական որոշում: Ես միայն մեկ անգամ խախտեցի որոշումս: Դա հուլիսի 15-ին էր, երբ մենք Էրքեջի համար մղվող կռվում հայտնվեցինք շրջափակման մեջ: Եվ Ջիվան Աբրահամյանի այդ կադրերն իրապես անգին են. մահվան օրը առավոտյան, կռվից առաջ, Ջիվանն իր ձեռքով կիսեց վերջին շոկոլադն ու բաժանեց ընկերներին: Դա մի յուրատեսակ հրաժեշտ էր…»:

Ցվետանա ՊԱՍԿԱԼԵՎԱ

Նրա մշեցի արժանապատիվ նախնիները կռվել էին հայակեր թուրք-բորենիների դեմ: Բայց, արդյոք, կանցնե՞ր Երեւանում ծնված Ջիվանի մտքով, որ գալու են ժամանակներ, երբ իր քաջազուն նախնիների վարքին կդիմի նաեւ ինքը՝ խորհրդային խաղաղ երկրում հասակ առած հայորդին: Անցներ թե չանցներ, գալու էին այդ ժամանակները: Ադրբեջանցի կոչված կիսավայրենին, արնախումի իր բնազդին հավատարիմ, հայության նոր կոտորածներ էր սկսելու Բաքվում, Սումգայիթում, հայաշատ այլ շեներում: Եվ փոթորկվելու էր համայն հայությունը՝ միամտաբար արդարություն հուսալով կարմիր մոսկովներից: Բայց ինչ արդարություն: Հեռատես, բորենու գենն իմացող արիասիրտ երիտասարդները քաջ գիտակցում էին սպասվելիք արյունալի իրադարձությունները եւ իրենց հոգու խորքում հավատում միայն ազգափրկիչ զենքի ուժին:

Նրանք սակավաթիվ էին, եւ նրանցից մեկն էր Ջիվան Աբրահամյան ազգանվեր գերդաստանի ժառանգը, ով նախապես ծառայել էր Արեւելյան Գերմանիայում, ապա այն շարունակել մահվան հովտի վերածված Աֆղանստանում: Աֆղանական կռվում էլ բացահայտվելու էր նրա ռազմական շնորհը. անակնկալ հարձակումից ահաբեկված գումարտակի հրամանատարը լքելու էր մարտական գործողությունների գոտին, եւ ոտքից վիրավորում ստացած շարքային զինվոր Ջիվանն էր ինքնակամ ստանձնելու շարունակվող կռիվը՝ փրկելով իրեն եւ զինակիցներին մահվան երախից: Բացառիկ խիզախության, ցուցաբերած հերոսության արգասիքը սպայի կոչման արժանանալն ու պարգեւատրվելն էր «Արիության համար» բարձր մեդալով: Հետո վերադառնալու էր տուն՝ զբաղվելու խաղաղ շինարարությամբ, մինչեւ նորից կհնչեին ռազմի փողերը հայրենի սահմաններում:

Թշնամական ոտնձգություններն սկսվել էին: Պատերազմական փորձառությամբ զինված Ջիվանն առաջիններից էր, որ կամավորական ջակատ է ստեղծում: Դրանում ընդգրկում է նաեւ եղբորը՝ Պետրոսին: Իսկ զենք չկար: Հարազատ տունը վեր էր ածվել  զինանոցի, որտեղ նռնակներ էին պատրաստում բոլորով, անգամ՝ մայրը: Ավելին՝ վաճառում է աֆղանական պատերազմում ցուցաբերած խիզախության համար եւ որպես այդ պատերազմի վետերանի՝ պետության նվիրաբերած ավտոմեքենան, ձեռք բերում 12 ինքնաձիգ եւ իր ջոկատով մեկնում առաջնագիծ: Իսկ մինչ այդ նա նաեւ ռազմական դասընթացներ էր անցել Վրաստանում՝ ասես կանխազգացած լինելով անխուսափելի արհավիրքը:

Որքան բարի, նույնքան խստապահանջ էր հրամանատարը, որն իր ջոկատով մասնակցում է Երասխի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Նոյեմբերյանի, Վայքի, Տավուշի ինքնապաշտպանական մարտերին:

1990-ին, երբ արդեն ստեղծվել էր Հատուկ գունդը, Ջիվան Աբրահամյանը նշանակվում է գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի հրամանատար: Վաշտը մարտական մկրտությունն ստանում է 1991-ի փետրվարին՝ Կոռնիձորի պաշտպանության ժամանակ: 

Զինվորական ղեկավարությունը որոշել էր կանխարգելիչ հարվածներ հասցնել Տավուշի մարզի Պառավաքար գյուղի մերձակայքում ամրացված ադրբեջանական կրակակետերին, որոնք անընդմեջ գնդակոծում էին Պառավաքարը: Այդ գործողությունը վստահում են Ջիվան Աբրահամյանին, ով իր մարտիկների հետ պատվով է կատարում հանձնառությունը՝ լռեցնելով օմոնականներին: Այնուհետեւ մեկնում են Արցախ. անհրաժետ էր պաշտպանել վտանգված Շահումյանի շրջանի հայկական գյուղերը: «Օղակ» ռազմագործողության հետեւանքով արդեն ընկել էին Գետաշենը, Մարտունաշենը: Մյուս գյուղերը, որոնց նույն՝ հայաթափման ճակատագիրն էր սպասվում, Էրքեջը, Բուզլուխն ու Մանաշիդն էին: Մահվան աչքերին աներկյուղ նայած հրամանատարը վճիռ է կայացնում՝ թույլ չտալ թշնամուն մտնել Էրքեջ: Երեկոյան մարտից առաջ հրամանատարը շարում է տղաներին եւ ասում. «Եթե որեւէ մեկը վախենում է, թող դուրս գա շարքից, ես չեմ մեղադրի, այլապես եթե վաղը մեկը նահանջի, ես ինքս կխփեմ…»: Արդարացված էր նման խստությունը. սպասվող մարտերից էր կախված Շահումյանի ճակատագիրը, ինչպես նաեւ դավադիր «Օղակ» օպերացիան:

Թեժ էին լինելու Էրքեջի մարտերը, իսկ ուժերը խիստ անհավասար էին: Հինգժամյա շրջափակումից հետո ջոկատը դուրս է գալիս շրջափակումից՝ զգալի կորուստներ պատճառելով թշնամուն՝ չտալով ոչ մի զոհ: Հուլիսի վերջերին նույն սաստկությամբ մարտեր են ընթանում նաեւ Վերին Շենի մատույցներում: Ջիվանի տղաները կասեցնում են թշնամու հերթական գրոհը, եւ ոսոխը նորից նահանջում է՝ մեծաքանակ սպանվածներ թողնելով: Հաջորդ օրը թշնամին նորից է հարձակվում: Տղաները դիրքավորվում են մերձակա բարձունքներում: Ինքը՝ հրամանատարը, մարտական ընկերների՝ Նիկոլայ Հայրապետյանի եւ Վարդան Տերտերյանի հետ նախընտրում է առաջնագիծը: Առաջին կրակոցն իրենն էր՝ խոցում է առաջացող չորս տանկ, հետեւակի հինգ մարտական մեքենա, գլխավերեւում պտտվող ուղղաթիռը: Թշնամու հերթական զրահամեքենան կրակն ուղղում է իրենց դիրքի վրա: Եվ… լռություն: Հանուն հայրենյաց ասպետաբար զոհվում է առինքնող հրամանատարը՝ իր երկու զինակից ընկերների հետ…

Հայաստանի Ազգային հերոսին նվիրված հրապարակումն ամփոփենք մեր ժողովրդի նվիրյալ բարեկամ բուլղարուհի լրագրող Ցվետանա Պասկալեւայի սրտառուչ խոսքով. «Մահվան օրն առավոտյան կռվից առաջ Ջիվանն իր ձեռքով կիսեց վերջին շոկոլադն ու բաժանեց տղաներին: Դա յուրահատուկ հրաժեշտ էր… Ես ցնցված կանգնած էի Ջիվանի, Նիկոլայի եւ Վարդանի դագաղների մոտ: Այստեղ՝ նրանց առջեւ, ես ինքս ինձ խոսք տվեցի վերադառնալ Շահումյան եւ ֆիլմ նկարել, որը կնվիրեմ իրենց: Ես պահեցի իմ երդումը եւ մնացի Շահումյանում: Սպասեցի, երբ 1991-ի սեպտեմբերին հայկական ջոկատներն ազատագրեցին Էրքեջը, Մանաշիդը, Բուզլուխը եւ դուրս շպրտեցին ադրբեջանցիներին Վերին շենի բարձունքներից: Եվ միայն այդ ժամանակ համարեցի, որ Ջիվանի եւ նրա մարտիկների մասին իմ ֆիլմն ավարտին հասավ: Դա նրանց հիշատակին արժանի վերջաբան էր…»:

Վերջաբան՝ հավերժացող լեգենդի:

Թեգեր: ԱրցախհերոսպատերազմՋիվան Աբրահամյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Տիեզերքը մեծ լցվում է ինձնով»

«Տիեզերքը մեծ լցվում է ինձնով»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist