Այգեստան գյուղը Ասկերանի շրջանի վարչատարածքի խոշոր բնակավայրերից է։ Համայն-քում 322 ծուխ է հաշվվում: Գյուղապետ Մհեր Վանեսյանի հավաստմամբ, հաշվի առնելով քաղաքամերձ լինելու հանգամանքը (գյուղը մայրաքաղաք Ստեփանակերտից ընդամենը 7 կիլոմետր հեռավորություն է բաժանում), Այգեստանում շուրջ 1300 մարդ է բնակվում, որոնց հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է։ Քիչ չեն այն քաղաքաբնակները, որոնք Արցախյան պատերազմների տարիներին, հատկապես 2020-ի 44-օրյա պատերազմի հրետակոծություններից ավերածությունների պատճառով զրկվել են հիմնական աշխատանքից եւ ընտանիքներին կերակրելու համար ստիպված ծննդա-վայր են վերադարձել ու ապավինելով հողին՝ փաստացի վերագտել իրենց «կորցրածը»…
Տարեցների վկայակոչմամբ, գյուղն իր գոյության ավելի քան 400 տարիներին հաճախ է հարձակումների ենթարկվել քոչվոր հրոսակների, մասնավորապես` թուրքերի կողմից, հիմնահատակ ավերվել ու թալանի ենթարկվել։ Սակայն մարդիկ երբեք չեն լքել իրենց բնակատեղին ու անզիջում պայքար մղելով թշնամու դեմ՝ միշտ հերոսաբար դիմակայել եւ տեր են կանգնել սեփական օջախներին, շարունակել ապրել եւ արարել։ Այդպես եղավ նաեւ 19-րդ դարավերջին ու 20-րդ դարասկզբին, երբ ազերիները հրի եւ սրի մատնեցին Արցախի հայկական բնակավայրերը, ու Այգեստանը որերորդ անգամ հրկիզվեց։ Այդ ժա-մանակներում էր, որ ժողովրդի մեջ սեր ու մեծ համբավ վայելող ֆիդայական ջոկատնե-րից մեկի հրամանատարը` համագյուղացի Բախշի Սահակյանը, ով աչքի էր ընկնում բա-ցառիկ խիզախությամբ, իր քաջարի մահապարտներով սարսափի մեջ էր պահում թուրքե-րին եւ արժանի հակահարված տալիս նրանց հարձակումներին։ Ուշագրավ է, որ անվախ ֆիդային, գերեվարված ու բանտարկված լինելով Մետեխի բանտում, կարողանում է հնա-րամտությամբ վերացնել երկաթե վանդակները եւ բարձրահարկ խցասենյակից շղթայա-կապ ցատկել ու փախուստի դիմել` կրկին շարունակելով իր հայրենապաշտպան առաքե-լությունը։ Նրա մասին տարեց մարդիկ բազմաթիվ հերոսական դրվագներ ու լեգենդներ են պատմում։
Ավանդապահ այգեստանցիները քաջարի համագյուղացու հայրենասիրական ըմբոստ ոգին մշտաբորբոք են պահել բոլոր ժամանակներում: Շուրջ 500 այգեստանցի է զորակոչ-վել ֆաշիզմի դեմ մարտնչելու եւ նրանցից 155-ը գյուղ չեն վերադարձել կամ տուն են դարձել… հուշարձանացած։ Բազմաթիվ մարտերում հերոսացած, գումարտակի հրամա-նատար Աշոտ Նասիբյանին գնդակը մահացու խոցեց Բեռլինում, երբ Մեծ հաղթանակին հաշվված ժամեր էին մնում։ Իսկ համագյուղացի, խիզախ նավաստի, Փառքի եւ մի շարք այլ շքանշանների ասպետ Անդրանիկ Աբրահամյանին, որպես հայրենիքի նվիրյալ պաշտ-պանի եւ թիկնեղ ռազմիկի, պատիվ վերապահվեց մասնակցելու մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կազմակերպված զորահանդեսին եւ ներկայացնել հերոսական Արցախը…
Այգեստանի արծիվ տղաները փառքով պսակեցին իրենց անունները հատկապես Արցախի ազատագրական պայքարի տարիներին, որոնք առաջինների թվում կամավորագրվեցին պաշտպանական ջոկատներին։ Չորս կողմից շրջապատված լինելով ադրբեջանական բնակավայրերով եւ մշտապես գտնվելով թշնամու կրակակետերի թիրախում, գյուղը գիշեր-ցերեկ շարունակ հրետակոծվում եւ ռմբահարվում էր, եւ շարունակ ստվարանում էր անմեղ զոհերի թիվը։ Բնակչությունը հայտնվել էր վախի ու տագնապի մեջ։ Հապաղել` նշանակում էր նոր կորուստներ եւ ավերածություններ ակնկալել։ Անհրաժեշտ էր ոչնչաց-նել թշնամու որջը, որտեղից «գրադ» կայանի հրանոթների փողերն ուղղվել էին գյուղի վրա։ Ու Քյոսալար, Ջամիլլու եւ Ջանհասան հենակետերի ոչնչացման գործողությանն առաջինը ներգրավվեցին Այգեստանի եւ հարեւան Խնածախի ինքնապաշտպանական ու-ժերը։
1992-ի մայիսի 7-ի գիշերը նրանք սկսեցին նշված կրակակետերի գրոհը։ Դաժան ու ան-հավասար էին մարտերը: Սամվել Հակոբյանի եւ Գարիկ Դադայանի գլխավորած վաշտերի զինվորները շարունակ արիության օրինակներ էին ցույց տալիս։ Հետագայում Ս. Հակոբ-յանի կազմավորած գումարտակը քիչ դեր չխաղաց հրետանավորների գնդի ձեւավորման, թշնամու դեմ տարած հաղթանակներն ապահովելու գործում։ Տղաներն արդեն գրավել էին Ջամիլլուի բարձունքները եւ ընդհուպ մոտեցել Ջանհասանին, երբ դարանակալած թուր-քի գնդակից զոհվեց խիզախ ազատամարտիկ Վազգեն Սարգսյանը։ Ավագ ընկերոջ դիակը դուրս բերելու պահին նահատակվեց նաեւ 18-ամյա Արմեն Պետրոսյանը։ Ու մինչեւ այգես-տանցիները կսգային իրենց հերոս զավակների մահը ու նրանց դիակները կամփոփվեին մայր հողում, լսվեց նաեւ Վասակ Բարսեղյանի մահացու վիրավորվելու մասին լուրը…
Գյուղի բարձունքում կառուցված հուշահամալիրում այգեստանցի 33 նահատակների թվում այսօր ննջում են առաջին զոհերը` Վազգենը, Արմենը, Վասակը։ Ու շիրմաքարից նա-յող նրանց խորհրդավոր հայացքներն ապրողներիս ասես հուշում են սթափ ու մշտարթուն լինել, քանի դեռ լիովին չի ապահովված հաղթանակը ու տակավին լուծված չէ արցախյան հիմնախնդիրը։ Այգեստանցիները սրբորեն են պահում ազգային-ազատագրական պայ-քարում զոհված, ինչպես նաեւ Մեծ հայրենականում նահատակված համագյուղացիների հիշատակը, ուր 26 անմահների աճյուններն են ամփոփված ու Հայրենական պատերազ-մից 155 չվերադարձածների պատվին վեր խոյացած հուշակոթողն է հայ քաջարի ու ան-հաղթ զինվորի կերպարած բարձունքից հսկում գյուղի, Արցախ աշխարհի անդորրը… Թշնամու սանձազերծած արցախյան երրորդ պատերազմում եւս Այգեստանն անդառնալի կորուստներ ունեցավ: 4 զոհ տվեց գյուղը: Նրանցից Դավիթ Ավետիսյանը քաջի մահով ընկավ Շուշիի մատույցներում…
* * *
Մեղրագետի ափին գյուղն արծվի պես հպարտորեն տարածել է իր թեւերը։ Հին ու ավերված տների կողքին նորերն են «հասակ առնում»` ընդգծելով իրենց թարմությունն ու շքեղությունը։ Իսկ հնաոճ, խոսուն կամարները, գրավելով անցորդի ուշադրությունը, անկրկնելի հմայք են հաղորդում թաղամասին, ուր ընդամենը 100 քայլից էլ քիչ հեռավո-րություն են իրարից բաժանում ծխացող թոնրատները։ Ինչպես Արցախի բոլոր բնակավայ-րերում, այստեղ էլ պանրի ու թաժա թոնրահացի հյուրասիրությունն ավանդույթի ուժ ունի։ Ու այդ երեւույթը եւս բացառություն չէ… Բոլոր թաղամասերում գրեթե օրվա բոլոր ժամե-րին թոնիրներից ծուխ է ելնում, եւ թարմ հացի անուշ բույրը մոր կանչ է հիշեցնում…
Մեղրագետը մայրաքաղաքի հետ կապվում է երկու ճանապարհներով։ Հին մայրուղին, որ Ստեփանակերտից ձգվում եւ գյուղ է մտնում ներքեւի թաղամասի կողմից, բանուկ է, սա-կայն անբարեկարգ եւ անմխիթար։ Մինչդեռ ահա մյուս մայրուղին, որ «Հյուսիս-հարավ» անվանումն է ստացել, վերին նորակառույց թաղամասի միջով է անցնում։ Ու այնքան նո-րոգ ու հաճելի են գյուղ մտնող գլխավոր մայրուղին ու ճարտարապետական հետաքրքիր լուծումներով ճամփաբաժան օղակը` գյուղամիջյան ասֆալտապատ մայթերով, որ ուզում ես հավատալ, թե ցեխոտ, խղճուկ ճանապարհների ժամանակներն անցնում են, ու այսու-հետ միմիայն լուսավոր ուղիները պիտի ուղեկցեն մարդկանց։
Ճամփեզրերին ծփացող արտերի բերքահավաքն օրեր առաջ է սկսվել: Հողի սեփականատերերը գոհ են հնձի արդյունքներից: Հեկտարից միջին հաշվով 22 ց գարի եւ շուրջ 30 ց ցորեն են ստանում: Ասել է թե՝ հացի խնդիր չի լինի: Թթենու այգիները չնայած տուժել են կարկուտից, բայց բնակիչների հավաստմամբ, դոշաբն ու թթօղին անպակաս են լինելու սեղանից: Կարեւորն այն է, որ մարդիկ դժվարությունից չեն տրտնջում, չեն հուսա-հատվում ու միշտ լավատես են։ Աշխատանքը թողնո՞ւմ է, որ պարապ մնան ու հոռետեսու-թյան գիրկն ընկնեն։ Առավոտից իրիկուն հանդերում են, այգիներում։ Ու հիմա էլ, երբ բեր-քահավաքն է սկսված, նրանք ազատ ժամանակ ե՞րբ են ունենում…
«Հանդվորները հազիվ իրիկնադեմին են տուն գալիս։ Յուրաքանչյուրն իր հոգսով, իր գոր-ծով է զբաղված,- ասում է գյուղապետ Մհեր Վանեսյանը։- Գյուղի տարածքում 465 հեկտա-րի են հասնում սեփականաշնորհված հողերը։ Սկզբնական շրջանում, երբ մեկնարկել էր սեփականաշնորհման գործընթացը, շատերը չգիտակցելով խնդրի կարեւորությունը, հրաժարվում էին իրենց բաժնեմասերից (հեկտարներից)։ Ոմանք էլ վարձակալման էին տրամադրում այն ուրիշներին կամ պարզապես տեր չէին ուզում կանգնել։ Այդպես շարու-նակվեց երկու-երեք տարի։ Այսօր, սակայն, ոչ ոք իրեն հատկացված տարածքից չի հրա-ժարվում։ Մեկ հեկտար անգամ ազատ տարածք չես գտնի։ Ինչպես ասում են, հողը ոսկի է դարձել գյուղացու համար, ու այլեւս նրանից ձեռք քաշողը չէ։
Եվ, իրոք, ասածն հաստատելու հիմքեր նա քիչ չունի։ Ոմանք տասնյակ հեկտարներով հա-ցահատիկայիններ են մշակում, ուրիշները 4-5 հեկտարի վրա պտղատու այգիներ են հիմ-նադրել ու արդեն առաջին բերքին են սպասում… Իսկ ոմանք էլ նախընտրել են բանջարա-բուծությամբ զբաղվել եւ հեկտարներով կարտոֆիլ ու բանջարաբոստանային այլ մշակ-բույսեր են խնամում։ Ըստ որում, նրանց շարքերում քիչ չեն ջերմոցային տնտեսություն ստեղծած ֆերմերները։ Դե, իհարկե, անասնապահությունն էլ իր առավելությունն ունի, եւ առանձին անհատներ խոշոր եղջերավորների եւ խոզաբուծական ֆերմաներ ունեն ու ոչ քիչ եկամուտներ չեն ստանում մթերքների արտադրությունից։ Ինչ մնում է իրացմանը, ապա այդ առումով խնդիրներ չեն ծագում։ Ու մինչեւ իրենք գյուղմթերքը շուկա կհանեն, մայրաքաղաքից գալիս, տեղում գնում են։ Անասնակերերի (մասնավորապես` խտացված կերի) հայթայթման համար նույնպես դժվարություններ չեն լինում։ Համայնքի տարածքում գործում են ալրաղացն ու խտացված կերերի արտադրամասը, որտեղ գյուղացին իր իսկ արտադրած հացահատիկի ավելցուկը գերադասում է անասնակեր դարձնել եւ զարգաց-նել սեփական տնտեսությունը։
Իրավիճակից ելնելով՝ պատերազմից հետո այգեստանցիները ստիպված եղան «զիջել» սեփականաշնորհված հողերի մի մասը՝ որոշակի գումարի դիմաց: Գյուղից ոչ հեռու, հարթ տարածքում՝ ճամփեզրին տեղահանված ավետարանցիների համար կառավարության եւ «Հայաստան» հիմնադրամի միջոցներով նոր բնակատեղի է կառուցվում: Արդեն շուրջ 10 տան շինարարական աշխատանքներն ավարտին են մոտենում, եւ աշնանն առաջին շահառուները կտեղափոխվեն նորակառույց Ավետարանոց, իրենց նոր բույնը կհյուսեն այստեղ: Շինարարության պատասխանատուները վստահեցնում են, որ բնակավայրը կունենա ժամանակակից բոլոր ենթակառուցվածքները, ապահովված կլինի խմելու, ինչպես նաեւ ոռոգովի ջրով: Իսկ Պատարայի ջրամբարից ձգվող ջրագիծը գրեթե տեղ է հասել…
Այգեստանի համայնքապետն առաջարկում է գյուղի համայնապատկերը բարձունքից դիտել: Հեռվից առաջինը գյուղի նորոգ, նորաբաց սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթն է նշմարվում, որը հավատացյալ ժողովրդի ջանքերով կառուցվել է 1850 թ.: Մ. Վանեսյանը պատմում է, որ ի տարբերություն առանձին բնակավայրերի, արցախյան շարժման սկզբ-ներից ի վեր Այգեստանից ոչ մի ընտանիք գյուղից չի հեռացել օտար կողմեր, այլ ընդհա-կառակը, երբեմնի տեղափոխվածներից շատ-շատերը կրկին ծննդավայր են վերադարձել ու ամուր կպչել արմատներին։ Դե, նորակառույց առանձնատների, սոցիալ-կենցաղային նշանակության ու հասարակական մյուս շինությունների, բարեկարգ թաղամասերի առա-տությունն ինքնին լավատեսություն ներշնչող են, ինչի հետ, բազում չլուծված հարցերի թվում, չհամաձայնել չես կարող։
Հավանաբար, ընթերցողը տարակուսած հարցում կանի. մի՞թե այս գյուղում բոլոր հարցե-րը լուծված են, ու մարդիկ մտահոգություններ չունեն: Անկասկած, մտահոգվելու առիթներ քիչ չկան այստեղ: Սոցիալական անապահով ընտանիքների թիվը դեռեւս ստվար է մնում: Ոչ բոլոր երիտասարդները հնարավորություն ունեն առանձնատուն կառուցել, ու նրանք պետությունից աջակցություն են հիպոթեքային վարկի տեսքով¤ ակնկալում: Օրակարգա-յին է «որակվում» նաեւ աշխատատեղերի խնդիրը: Կան կենցաղային նշանակության այլ հարցեր, որոնք սպասում են իրենց լուծմանը: Սակայն առաջնահերթությունների թվում գյուղի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման խնդիրն է դրված այսօր: Դպրոցի տնօրեն Վլադիմիր Վերդյանի հավաստմամբ, շենքը, որ կառուցվել է 1971 թ. ի դեպ՝ նա նույն տար-վա շրջանավարտներից է¤, շուրջ 35 տարվա ընթացքում ընդամենը մեկ անգամ է նորոգ-վել, այն էլ` համագյուղացի Ս. Հակոբյանի անձնական միջոցներով: Գործարարի ջանքե-րով 1994-ին վերացվել են հրետակոծության հետեւանքով դպրոցին հասցված «վերքերը», բայց կառույցը վաղուց հիմնանորոգման կարիք ունի: Ու, տնօրենի համոզմամբ, եթե առա-ջիկայում միջոցներ չձեռնարկվեն, պետական հոգածություն չդրսեւորվի, ապա շենքի առանձին հատվածներում ռմբակոծությունից խիստ վնասված միջնապատերը կարող են մի օր փլվել…
Գյուղում ծնունդներն ու կնունքները, ուրախալի մյուս իրադարձություններն անպակաս են: Իսկ հարսանիքների «սեզոնը», որ ամռան սկզբներին է մեկնարկել, նորանոր ուրա-խություններ եւ անակնկալներ է խոստանում: Այգեստանում վաղուց ավանդույթ է դարձել` հարսանիքներին բոլոր ընտանիքներն են սովորաբար հրավիրվում: Ասել է թե` ողջ գյուղը հարսանքավոր է, հարսանքատեր, եւ աչքալուսանքներն են անպակաս…
Վերջերս արցախյան երրորդ պատերազմի մասնակից, ըմբշամարտի գծով Եվրոպայի եռակի չեմպիոն Վասակ Բարսեղյանի (առաջին ազատամարտում նահատակված հորեղբոր անունն է կրում) հարսանիքն էր: Հյուրեր էին եկել եւ արտերկրից: Իսկական տոն էր հարազատների, ընկերների, բոլոր համագյուղացիների համար:
Պատերազմի անդառնալի կորստի ցավը սրտներում անթեղած, այգեստանցին փորձում է իրենից թոթափել վիշտը: Կորացած մեջքն ուղղել եւ ժպտալ ցավի միջից, անկեղծորեն ու-րախանալ իր դրախտավայր ծննդավայրով, իր բաժին Արցախով, միասնության իր շուրջ-պարը պարել` խրոխտ, լեռնավարի…