ՀՀ պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, բազմաթիվ ռազմահայրենասի-րական ու քնարական երգերի հեղինակ Արթուր Ալեքսանյանի անունը վաղուց է հայտնի երաժշտասեր հասարակությանը: Նա երկու երգարանների («Ղարաբաղ» եւ «Սարն ի վեր») հեղինակ է, որոնք հնչեցվում են Հայաստանի պետական համույթներում եւ ՊԲ զո-րամասերում: «Սարն ի վեր» երգերի ժողովածուն կազմված է երեք մասից` «Հայաստան», «Արցախ» եւ «Հայոց բանակ»: Երաժշտական տեսանկյունից ստեղծագործություններն այդ մեկ խրոխտ են, կենսախինդ, մեկ` քաղցրահունչ, մեղմ ու մեղեդային, հոգեթով…
Վերջերս Արթուրը կրկին ծննդավայր Ստեփանակերտում էր: Եվ դա առիթ էր` տեղեկա-նալու նրա ստեղծագործական առաջիկա ծրագրերի մասին: Պարզվեց, որ նոր երգարան է կազմել` «Արցախն իմն է, ես` Արցախինը» խորագրով, որում գլխավորապես տեղ են գտել Արցախի բանաստեղծների տեքստերով գրված երգերը: Ընթերցողներին, հավանաբար, կհետաքրքրի, թե ո՞վ Է Արթուր Ալեքսանյանը մասնագիտությամբ եւ ինչպե՞ս է հայտնվել պաշտպանության բանակում:
Մասնագիտությամբ մանկավարժ է, պատմության ուսուցիչ, ավելի քան 10 տարի դասա-վանդել է Արցախի դպրոցներում, զուգահեռաբար մեթոդական ու տեսչական աշխատան-քով է զբաղվել: Պաշտոնապես պաշտպանության բանակի զինծառայող է 1992 թ. սեպ-տեմբերից, տարբեր ստորաբաժանումների կազմում ընդգրկվել եւ Արցախի ժողովրդա-կան ճակատի նախագահի հանձնարարությամբ մարտագործողություններին մասնակցել ու այլ խնդիրներ է կատարել նաեւ ավելի վաղ շրջանում: Մարտական առաջին մկրտությունը ստացել է 1991-ի Շուշիի ռազմագործողության ժամանակ. «Ես գրոհին մաս-նակից որեւէ ստորաբաժանման կազմում ընդգրկված չէի, պարզապես, հանգամանքների բերումով, շիրակցի 11 ազատամարտիկների դարանակալվելուց եւ զոհվելուց հետո մի փոքրիկ խմբի կազմում ուղարկվեցի Քյոսալարի ուղղություն՝ որպես օգնական ուժ եւ դար-ձա այդ պատմական իրադարձության մասնակիցն ու «կյանքի ճանապարհով» հասա Տեղ գյուղ…»:
1992 թ. հոկտեմբերին Կիչան-Սրխավենդ հատվածում մասնակցել է դաժան մարտերի, 10 օր շարունակ դիմակայել թշնամուն: Այնուհետեւ մարտական ճանապարհը ձգվել է Մարտակերտից դեպի Քարվաճառ, ամենատարբեր գրոհների մասնակցել: Կարճատեւ դադարի պահին էլ թղթին է հանձնել իր նոր երգերը, հենց մարտական ընկերներին էլ ներկայացրել դրանք, ոգեւորել ու քաջալերել նրանց, հավատ ներշնչել հաղթանակի նկատմամբ: Ասել է թե՝ խրամատում է ծնվել…
«12 տարեկանում երաժշտական դպրոց ընդունվեցի (թառի բաժին), բայց դասերին նոր-մալ չէի հաճախում, քանի որ երաժշտական դպրոցի սաների համեմատ տարիքով էի, ուշք ու միտքս էլ դաշնամուրն էր: Ավարտեցի երաժշտական դպրոցը` այդպես էլ չսովորելով նորմալ նվագել ո՛չ թառի, ո՛չ դաշնամուրի վրա, բայց «մտմտոցն» իմ մոտ նոր երանգներ ստացավ: Կողքից էլ արդեն խորհուրդ էին տալիս լրջորեն զբաղվել: Արցախյան շարժման առաջամարտիկ, անզուգական դաշնակահար եւ տաղանդավոր երգահան Էդուարդ Ղա-զարյանցի գնահատականը՝ «Քո երգերը բխում են հոգու խորքից», ինձ ոգեւորեց եւ «պար-տադրեց» վերստին թափանցել երաժշտության աշխարհը: Ու հորդեց նոր երգերի շարա-նը, դրանք հնչեցին զանազան բեմահարթակներից, հաստատուն տեղ գրավեցին «Արցա-խի բալիկներ» մանկական համույթի երգացանկում, մասնակցեցի Արցախում կազմա-կերպված երգի մրցույթներին, ստացա մրցանակներ… Հասկացա, որ դա իմ ուժերից վեր է, հետո համոզվեցի, որ պատվերով երեւան եկածն անհամեմատելի է ինքնաբուխ ծնվա-ծի հետ, եւ դա, կարծում եմ, վերաբերում է բոլոր ոլորտներին: Իսկական ստեղծագործու-թյունը ծնվում է ինքնիրեն, միանգամից, անսպասելիորեն, հոգեկան անդորրի պահին, երբ չկան ճնշիչ գործոններ եւ պայմաններ, խոչընդոտներ ու կապանքներ: Հաղթանակի կա-պակցությամբ երգ ստեղծելու իմ անհաջողությունից մի քանի օր անց հենց այդպիսի իրա-վիճակում ծնվեց «Գարունը», որ մշտապես ընդգրկվում էր երգչախմբերի համերգային ծրագրերի մեջ…»:
Արթուր Ալեքսանյանը խոստովանում է, որ պաշտպանության բանակի սպայի ճակատագիրն «ամրագրվել է» հետագա փորձությունների ժամանակ. «Շատ բան եմ սո-վորել ՊԲ շարքերում գտնվելու ընթացքում: Որպես սպա կայացել եմ հենց այնտեղ, զգա-ցել ու կրել բանակային կյանքի դժվարությունները, հպարտացել հաջողություններով, աշ-խատել իմ փոքրիկ լուման ներդնել ընդհանուր գործում: Ծառայողական անհրաժեշտու-թյունից ելնելով` 2002 թ. տեղափոխվել եմ ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատ: Այնուհետեւ ծառայությունը շարունակել եմ տարբեր զորամասերում: 2009 թ. վերջին հրավիրվել եմ ՊՆ կենտրոնական ապարատ: Իմ համոզմամբ, զինվորականի մասնագիտությունը լրջա-գույնն է եւ նաեւ գերակա է պետական ծառայության մյուս տեսակների նկատմամբ: Մենք առաջին հերթին անվտանգության խնդիր ենք լուծում, իսկ անվտանգության ապահովումը յուրաքանչյուր պետության գերխնդիրն է: Բանակային կյանքը ստեղծագործական բնույթ է կրում, եւ արտաքնապես խիստ ու կոշտ թվացող այդ համակարգն իրականում շատ նուրբ ու փխրուն հոգի ունի: Քնարականության դրսեւորման դաշտն այստեղ անսահման է, որա-կումները՝ անսպառ. հայրենասիրություն, պատիվ, արժանապատվություն, ավանդույթ, հավատարմություն, հարգանք, ընկերականություն, վստահություն, հավատ, համերաշ-խություն, պատասխանատվություն, մարտական ոգի… Ասվածը վերաբերում է նաեւ երաժշտությանը: Այն զինվորականի մշտական ուղեկիցն է, եւ դա վերաբերում է ոչ միայն ամենօրյա քայլերգերին ու հաճախակի հնչող օրհներգերին, այլեւ երգարվեստին ամբող-ջությամբ վերցրած՝ իր բազմաթիվ դրսեւորումներով: Կարիք չկա թվարկել երաժշտու-թյանն առնչվող համաբանակային, զորամասային, այլ գերատեսչությունների հետ անց-կացվող համատեղ միջոցառումները, դրանք շատ-շատ են, բավարարվեմ միայն նշելով, որ զինված ուժերում դժվար թե գտնվի որեւէ ստորաբաժանում, որը գեղարվեստական ինքնագործունեության խումբ չունենա: Մի խոսքով` բանակային կյանքը որեւէ կերպ չի խոչընդոտում երգի, այդ թվում նաեւ քնարական երգի ստեղծմանը, այլ, ընդհակառակը, օժանդակում է՝ որոշակի յուրահատուկ երանգներ հաղորդելով…»:
Զրույցի ժամանակ փորձեցի պարզել, թե առավելապես ի՞նչ թեմաներով է գերադասում երգ-երաժշտություն հորինել: Ո՞րն է ներշնչանքի աղբյուրը, եւ ի՞նչ է նրա համար ընդհան-րապես հայ երգը:
«Հատուկ ընտրություն չեմ կատարում ո՛չ հեղինակների, ո՛չ էլ թեմաների: Եթե տվյալ բա-նաստեղծությունն ինձ հոգեհարազատ է, ու իմ հիշատակած անդորրն էլ առկա է, ապա եր-գը կարող է շունչ առնել վայրկենապես: Ներշնչանքիս աղբյուրն իմ արժեհամակարգն է՝ Հայրենիք առանցքային կատեգորիայով: Հայրենիքն ինձ համար սովորական հասկացու-թյուն չէ, այն արժեքների համախումբ է, բայց այնպիսի արժեքների (աստվածաշնորհ տա-րածք, ընտանիք, հարազատներ, բարեկամներ, ընկերներ, հարեւաններ, ավանդույթներ, սովորույթներ, անգամ նյութական արժեքներ), որոնց մեծությունը ժամանակի եւ տարա-ծության մեջ չի նվազում: Հայ երգը պետք է հիմնվի հենց այս արժեքների վրա, ոգեշնչվի դրանցով, նպաստի դրանց ամրակայմանը մեր կյանքում: Պատահական չէ, որ իմ երգա-ցանկում գերակշռում են ռազմահայրենասիրական երգերը…»:
Արթուրի երգերը կատարվում են ամենատարբեր համույթներում, պաշտպանության բա-նակի զորամասերում, հավաքույթներում, ուրախ սեղանների շուրջ… «Ի՞նչ կարծիքի ես այսօր ստեղծվող երգերի մասին, եւ ի՞նչ են հանրությանը հրամցնում երիտասարդ երգիչ-ները: Արդյոք դրանք մի՞շտ են ժողովրդական ակունքներից սնվում եւ տեղ գտնում մարդ-կանց սրտերում: Ովքե՞ր են խաթարում հայ երգի ողնաշարը, եւ ինչո՞ւ է ցածրարվեստ ստեղծագործությունը` «վայերգը», հանդուրժվում արվեստավարժ կատարողների, ար-վեստագետների կողմից: Ինչպես՞ կարելի է փակել խոտանի ճանապարհը»,- հարցնում եմ նրան:
«Չի կարելի միանշանակ վատաբանել ժամանակակից երգարվեստը, քանզի այն նույնպես «սպառողների» համար է: Ու, եթե գեթ մեկ մարդու բավականություն է պատճա-ռում, ապա, կարծում եմ, որ գոնե ծնվելու իրավունք ունի: Դաստիարակության առաջնա-յին սկզբունքը նպատակասլացությունն է, ու եթե այն չգործի, կնմանվենք կույր ճանա-պարհորդի: Երգարվեստի, հատկապես ազգային երգարվեստի պահպանման խնդիրը հա-մազգային խնդիր է: Այս առումով չեմ ասի, թե «կուրացել» ենք, բայց որ լուրջ տեսողական խնդիրներ ունենք, փաստ է: Ինչ վերաբերում է իրոք շնորհաշատ ու արվեստավարժ ար-վեստագետների կողմից ցածրորակ երգերի կատարման բավականին տարածված պրակ-տիկային, ապա կարծում եմ, որ այստեղ միանշանակ հացի խնդիրն է շրջանառվում: Դա-սականը, ազգայինն ու համամարդկայինն արմատավորելու, խոտանի ճանապարհը փա-կելու միակ տարբերակը պետական եւ հասարակական կառույցների ուժերի համատե-ղումն է, անզիջում պայքարը: Ես Արցախի ծնունդ եմ, եւ ինչ էլ որ ձեռնարկեմ նրա համար, միեւնույն է, շատ քիչ է լինելու: Կյանքով եմ պարտական Արցախ աշխարհին եւ կփորձեմ իմ ստեղծագործություններով մեղմացնել նրա ցավը, լույս եւ ջերմություն ներարկել երակներին: Ժողովրդի մեջ տարածված մի միտք կա. «Սրտամոտ երգով էլ կարելի է վերքը ամոքել…»: