Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ուսուցիչ, որը չէր ուսուցանում

Ինչպիսին էր լրագրող Աշոտ Գարեգինյանը

Հուլիսի 26, 2022
Սոցիում
Ուսուցիչ, որը չէր ուսուցանում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
106
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր գործընկերոջ՝ ճանաչված լրագրող Աշոտ Գարեգինյանի անսպասելի մահը շատ ցավալի էր բոլորիս համար։ 1980-ականների սկզբից մինչեւ իր անժամանակ մահվան օրը` հուլիսի 10-ը, նա մնում էր ակտիվ լրագրության մեջ` լուսաբանելով օրվա թեմաներ ու խնդիրներ։

ԵՊՀ-ի ռուս բանասիրության ֆակուլտետն ավարտելուց հետո` 1982-ին, նա ընդունվել էր «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն, որտեղ աշխատել էր մինչեւ 1990 թ.։ Այնուհետեւ աշխատանքի էր հրավիրվել նորաստեղծ «Ինտերֆաքս» լրատվական գործակալություն։ Հետագայում համագործակցել է այնպիսի հեղինակավոր ԶԼՄ-ների հետ, ինչպիսին են ТАСС գործակալությունը, «Огонек» ամսագիրը, МИР հեռուստառադիոընկերությունը։ Համագործակցում էր նաեւ մի շարք անգլալեզու պարբերականների հետ, ինչպես նաեւ տիրապետում էր լեհերենին։ 2007-09 թթ. ղեկավարել է լրագրության մագիստրատուրան Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում։

Համագործակցում էր Ռուսաստանի, ինչպես նաեւ Հայաստանի մի շարք ռուսալեզու պարբերականների հետ («Наша среда», «Russia-armenia.info», «Еркрамас», «Голос Армении», «Новое время»)։ Հեղինակել է նաեւ հայերեն հոդվածներ, մասնավորապես` «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի համար։

Լրագրողական հանրույթի իր սերնդակիցների համար Աշոտ Գարեգինյանը սիրված գործընկեր էր, իսկ երիտասարդները հնարավորություն էին ստանում նրանից ուսանելու։ Նա չէր սիրում սովորեցնել (հիշենք ռուսական հայտնի ասացվածքը` «Խելացին սիրում է սովորել, տգետը` սովորեցնել»), սակայն նրա հետ շփումն օգնում էր նորովի բացահայտել կարծես թե «ծեծված» ու «սպառված» թեմաները։ Ուսուցողական կեցվածքից հեռու էր նաեւ իր ընթերցողի հետ. չէր սիրում բարձրագոչ հռետորաբանություն ու ճոռոմ վերնագրեր` համարելով, որ դրանք կարժեզրկեին նրա արտահայտած միտքը։

Շուտով` օգոստոսի 5-ին, Աշոտ Գարեգինյանը պիտի բոլորեր իր 62 տարին։ Նրա անսպասելի մահն անդառնալի կորուստ է նրա գործընկերների, մտերիմների, ընտանիքի անդամների համար։ Որդու՝ Արամի խոստովանությամբ, իր համար էլ հայրը վարպետության անգերազանցելի օրինակ էր։

Թեգեր: Աշոտ Գարեգինյան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist