Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Որբանոցից մինչեւ… տիեզերական վերելքներ

Հուլիսի 27, 2022
Սոցիում
Որբանոցից մինչեւ… տիեզերական վերելքներ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
124
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լենինյան մրցանակի դափնեկիր, Միջազգային տեղեկատվական ակադեմիայի իսկական անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, НИИ-20 գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիայի վարիչ եւ գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, Ռադիոէլեկտրոնիկայի պետական կոմիտեի НИИ-885 գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, հրթիռների եւ տիեզերական մեքենաների ռադիոհամակարգերի բաժնի պետ՝ գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, դասախոս, պրոֆեսոր…

Համառոտ այս ուղին անցել է երբեմնի որբանոցի՝ Մոսկվայի 3-րդ ինտերնացիոնալի սան Էդուարդ Միհրանի Մանուկյանը։ Ծնվել է 1913 թ. հոկտեմբերի 12 (25)-ին՝ Ղրիմում, Սիմֆերոպոլ քաղաքում։ Մանկատուն է ընդունվել 1926 թ. հունվարից։ 1930-ին ավարտել է յոթնամյակը, այնուհետեւ Մոսկվայի էլեկտրագործարանի ուսումնարանը, 1940 թ.՝ Մոսկվայի ինժեներական կապի ինստիտուտը՝ ռադիոկապի ինժեներ-էլեկտրիկ մասնագիտությամբ։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին, աշխատելով НИИ-20-ում, Էդուարդ Մանուկյանը «Гнейс-2» կործանիչ ավիացիայի, դրա անալոգ՝  «Гнейс-2м» ծովային ավիացիայի ռադիոլոկացիոն կայանների, «Гнейс-5» կործանիչ ավիացիայի ռադիոլոկացիոն կայանների, նրա անալոգ «Гнес-5м» ծովային ավիացիայի, ցամաքային զորքերի՝ «Шнейс-5с», ինչպես նաեւ «Гюйс-1М» եւ «Гюйс-5С» կայանների ստեղծման ակտիվ մասնակիցներից էր։ НИИП տեղափոխվելուց հետո զբաղվել է իմպուլսային մեթոդների ներդրմամբ եւ մշակմամբ։ Մանուկյանի աշխատանքները վերաբերում են ռադիոալիքների անցմանը, հրթիռի շարժիչի շիթի միջոցով եւ կառավարող ազդանշանների կոդավորման եղանակներին։ Առաջարկել եւ տեսականորեն հիմնավորել է ռադիոկապի միակ գծի հեռավորության չափման փաթեթավորված իմպուլսային ազդանշաններից հրթիռի արագության վերաբերյալ տեղեկությունների ստացման եղանակ։ Տիեզերական համակարգերի էներգետիկայի էապես բարձրացման նրա առաջարկած եղանակը կիրառվել է «Զոնդ» տիպի հրթիռներում։

1957 թ. Էդուարդ Մանուկյանը միացավ հեռավոր տիեզերական կապի խնդիրների մշակմանը եւ մասնակցեց աշխարհում առաջին՝ Երկրի արհեստական արբանյակի մշակմանը, Լուսնի վրա ավտոմատ գիտական կայանների՝ բաց թողնելու եւ փափուկ վայրէջքի նախագծերի իրականացմանը, Լուսնի արհեստական արբանյակների ստեղծմանը, դեպի Մարս ու Վեներա թռիչքների ապահովմանը։ 1967 թ. Մանուկյանն անցավ գիտական եւ դասախոսական աշխատանքի Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտում, որտեղ՝ մինչեւ իր օրերի վախճանը, աշխատեց որպես «Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգերի» ամբիոնի պրոֆեսոր։ Նա տիեզերական սարքաշինության գծով բազմաթիվ ինժեներներ ու գիտնականներ կրթեց, ստեղծեց մի շարք սարքաշինական ուղղություններ, որոնք հետագա զարգացում ստացան՝ միկրոէլեկտրոնիկական, լազերային եւ այլն։

Էդուարդ Մանուկյանը հեղինակ եւ համահեղինակ է ավելի քան 120 գիտական աշխատանքների, որոնցից 40-ը գիտական փակ աշխատանքներ են, որոնք մտել են բազմաթիվ պաշտպանական օբյեկտների ռադիոտեխնիկական համակարգերի նախագծերի մեջ։ Մանուկյանը հեղինակ ու համահեղինակ է ավելի քան 10 գյուտերի՝ հաստատված արտոնագրերով ու վկայագրերով։ Քանի որ Էդուարդ Միհրանի Մանուկյանի գործունեության ոլորտը պետական գաղտնիք էր պարունակում, պետության կողմից նրան պարգեւատրելու հրամաններն էլ արձակվում էին «Խիստ գաղտնի» կնիքով, ինչպես որ ՍՍՀՄ Գերագույն նախագահության 1956 թ. ապրիլի 20-ի հրամանագիրը՝ «Հեռավոր բալիստիկ հրթիռների ստեղծման գործում վաստակի համար» թիվ 885 գիտահետազոտական ինստիտուտի Ռադիոէլեկտրոնիկայի գծով պետական կոմիտեի լաբորատորիայի վարիչ Էդուարդ Միհրանի Մանուկյանին Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով պարգեւատրելը։ 1957 թ. դեկտեմբերի 27-ին ՍՄԿԿ ԿԿ եւ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումով՝ «Սովետական Միությունում աշխարհում առաջին՝ Երկրի արհեստական արբանյակի ստեղծման ու բաց թողնման գործում վաստակի համար» Մանուկյանն արժանացավ Լենինյան մրցանակի։ Այնուհետեւ՝ 1961 թ. հունիսի 17-ին ՍՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Էդուարդ Մանուկյանը պարգեւատրվեց Լենինի շքանշանով՝ «Հրթիռային տեխնիկայի նմուշների, «Վոստոկ» տիեզերանավ-արբանյակի ստեղծման եւ մարդու հետ այդ տիեզերանավի՝ աշխարհում առաջին թռիչքի իրականացման՝ կառավարության հատուկ առաջադրանքի բարեհաջող կատարման համար»։ Բացի այդ, Մանուկյանը պարգեւատրվել է ՍՍՀՄ մի շարք մեդալներով, այդ թվում՝ ՍՍՀՄ տիեզերական ֆեդերացիայի կողմից։

Էդուարդ Մանուկյանի ընտանիքում չեն մոռացել հայկական արմատների մասին. նրա դուստրը՝ Իրինան, լինելով Ռուսաստանի Ֆեդերացիայի արվեստի վաստակավոր գործիչ, դաշնակահար, կոմպոզիտոր, դասական ժանրի ստեղծագործությունների եւ երաժշտական ներկայացումների հեղինակ, կրել է նաեւ հայ երաժշտության դասականների ազդեցությունը։

Հուլիսի 27-ը Էդուարդ Միհրանի Մանուկյանի հիշատակի օրն է. նա վախճանվել է 2010 թ., հուղարկավորվել Մոսկվայի Վեդենսկոյե գերեզմանատանը՝ կնոջ, դստեր եւ այլ հարազատների կողքին։

Թեգեր: Էդուարդ Մանուկյան
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայ լեզվաբանն ընտրվել է Վրաց գիտնականների կոնգրեսի արտասահմանյան անդամ

Հայ լեզվաբանն ընտրվել է Վրաց գիտնականների կոնգրեսի արտասահմանյան անդամ

«Որպեսզի չխզվի կապը սերունդների միջեւ»

«Որպեսզի չխզվի կապը սերունդների միջեւ»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist