Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Օգոստոսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ծովակալ Իսակովի անձնական իրերը՝ «Մայր Հայաստան» թանգարանին

Հուլիսի 28, 2022
Սոցիում
Ծովակալ Իսակովի անձնական իրերը՝ «Մայր Հայաստան» թանգարանին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
161
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շքադահլիճում կայացել է Դմիտրի Խմելյովի անձնական հավաքածուից Խորհրդային նավատորմի լեգենդար ծովակալ, Խորհրդային Միության հերոս Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) անձնական իրերի՝ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանին փոխանցման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ՊՆ, ՌԴ ԱԳՆ, Մոսկվայի Հաղթանակի եւ ՌԴ ԶՈՒ Կետրոնական թանգարանների, Սամարայի կայազորի Կ. Ե. Վորոշիլովի անվան Սպայի տան ներկայացուցիչներ, դիվանագետներ, դեսպանատան աշխատակիցներ։

Ողջույնի խոսքում ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել Դմիտրի Խմելյովին՝ շեշտելով Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների ականավոր դեմքերի ու հերոսների հիշատակի պահպանության կարեւորությունը։ Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն անդրադարձել է ծովակալ Իսակովի՝ ինչպես Հայրենական մեծ պատերազմի տարիների, այնպես էլ հետպատերազմյան շրջանի գործունեությանը։

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաեւ ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ, գեներալ-մայոր Արմեն Լալայանը, Դմիտրի Խմելյովը, խորհրդային եւ ռուսաստանյան ռազմական գործիչ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, փոխծովակալ Աշոտ Սարկիսովը եւ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, առաջին կարգի կապիտան Վալերի Լապինը։

Փոխանցված իրերի թվում են լուսանկարներ, Խորհրդային Միության եռակի հերոս Սեմյոն Բուդյոննու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի եւ ուրիշների շնորհավորական հեռագրերը։ Վերջին շրջանում այդ իրերը պահվում էին Սամարայի կայազորի թանգարանում։

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Հայաստանը կարող է դառնալ ներդրումների ներգրավման կենտրոն…»

«Հայաստանը կարող է դառնալ ներդրումների ներգրավման կենտրոն…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    437 Կիսվել են
    Կիսվել 175 Tweet 109
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    105 Կիսվել են
    Կիսվել 42 Tweet 26
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    305 Կիսվել են
    Կիսվել 122 Tweet 76
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Սուրբ Շուշանիկի մարտիրոսությունը

    29 Կիսվել են
    Կիսվել 12 Tweet 7

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist