Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

…Իսկ հայրենիքը սկսվում է այն սիրելուց

Սեպտեմբերի 10, 2022
Սոցիում
…Իսկ հայրենիքը սկսվում է այն սիրելուց
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
384
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«2002 թվականի ամառային մի օր ընկերոջս՝ Ասատուրի հետ զբոսնում էինք քաղաքում։ Հանրապետության հրապարակում մի նավ էր կանգնած։ Դա արդեն արտառոց էր. նավ, այն էլ՝ հնաոճ, տեսքով հաճելի, երեւույթով անհասկանալի, բայց ձգող։ Մոտեցանք։ Շուրջը բավականին մարդիկ էին խռնված, աշխույժ քննարկում էին տեսածը։ Լսել էինք, որ մի խումբ տղաներ նավ են կառուցել, որ անունը «Կիլիկիա» է եւ պետք է ծովերով շրջեն… Միանման համազգեստով մի քանի տղաներ կանգնած էին նավի տախտակամածին, մի քանիսը պատասխանում էին հավաքվածների հարցերին։ Նավը գեղեցիկ էր, նման սեւ կարապի, որը թեւերը ծալած արեւկող էր անում։ Նավաստիները թվում էին կիսաստվածներ՝ հեռուների մշուշով ցողված, անհասանելի ու պատկառանքի արժանի»։

Գեւորգ Գրիգորյան, «Կիլիկիան պարզում է առագաստը»

Այն ժամանակ վիրաբույժ Գրիգորյանը չէր էլ պատկերացնում, որ շուտով ճամփորդելու է այդ «սեւ կարապով», անցնելու ծովից ծով, ու նավը՝ իր նավապետով, անձնակազմով, արկածներով ու խենթությամբ դառնալու է սեփական վեպի հերոսը…

Իհարկե, նավի վրա յուրաքանչյուրի դերակատարությունն է կարեւոր, սակայն առանց նավապետի անհնար է նավը ջուրն իջեցնել, իսկ նավապետն ունի բոլոր հարցերի պատասխանները՝ թե ինչո՞ւ էր անհրաժեշտ ծովից զրկված Հայաստանում ճամփորդական նավ կառուցել, ո՞րն էր նպատակը, ի՞նչ ստացվեց արդյունքում, ի՞նչ ծրագրեր կան այսօր ցամաքում կայանած նավի հետ, եւ որքանով են դրանք իրականանալի… Պատճառներից առաջինը ծով դուրս գալու երազանքն էր` ապացուցելու անհնարին թվացողի հնարավորը, աշխարհին ցույց տալու, որ հայերն էլ ունեցել են ծով եւ ոչ պակաս նավաստիներ են, բացի այդ, կար առավել լուրջ նպատակ. գտնել 1698 թ. Հնդկական օվկիանոսում ծովահեն Ուիլյամ Կիդդի կողմից թալանված հայկական նավի մնացորդները… Նավ կառուցելու եւ նավարկության համար անհրաժեշտ էր լուրջ պատրաստվածություն…

Ապագա նավապետ, ռադիոէլեկտրոնիկայի մասնագետ Կարեն Բալայանը 1978-1985 թթ. աշխատել է ռադիոֆիզիկական չափումների համամիութենական ինստիտուտում, 1985-1992-ին առաջատար ինժեներ էր Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, բայց դա բավարար չէր նավ ղեկավարելու համար։ 1985 թ. ընկերներով հիմնադրեցին «Այաս» ծովային հետազոտությունների կենտրոնը, որի հիմնադրման օրվանից դարձավ դրա նախագահը եւ «Նավարկություն 7 ծովերով» նախագծի ղեկավարը, իսկ 1990-ին ստացավ առագաստանավի նավապետի դիպլոմ, որով իրավունք ձեռք բերեց կառավարել առագաստանավ՝ առանց տարողության սահմանափակման։ Առագաստանավը կառուցեցին 1991-2002 թթ., փորձարկումը կատարվեց Սեւանա լճում՝ 2002-2003-ին։ 2004-ից սկսեց իրականանալ 7 ծովերով Եվրոպայի շուրջ նավարկելու ծրագիրը, իրականացավ եւ Կարիբյան ծովով արշավանքը, գտնվեցին կործանված հայկական նավի որոշ մնացորդներ, որոնք արժանի են ուսումնասիրման եւ ապացուցում են, որ հայերն ունեցել են ծով եւ ծովագնացություն, թեեւ մեր աշխարհահռչակ ծովակալներն արդեն իսկ ապացուցել են ծովին տիրապետելու հայոց արվեստը, այնուամենայնիվ, պատմությունը ուսումնասիրության, արժեքները վերականգնելու խնդիր ունի, եւ ծովից ծով նավարկությունը արկածախնդրություն կամ ցուցամոլություն չէ «Այասի» համար։

«Մենք պատմական Հայաստանում գոյություն ունեցած 26 նավատեսակ ենք վերականգնել,- «Մեդիամաքսին» տված հարցազրույցում ասում է Կարեն Բալայանը,- որոնցից երկուսն ենք կառուցել` «Կիլիկիան» եւ Սեւանի ավանդական նավերից երկուսը: Մենք նպատակ ունենք թանգարանում փոքր նավակներ սարքելու հնարավորություն ստեղծել…»: Այժմ, երբ «Կիլիկիան» կատարել է ծովային առաքելությունը եւ խարիսխ գցել ցամաքում, խնամքի եւ հետագա գոյատեւման ու նաեւ օգտակար լինելու խնդիր ունի, ինչն էլ մտահոգում է նավապետին ու իր խմբին… Իսկ «Կիլիկիան» մեծ հաջողությամբ կարող է դառնալ թե՛ թանգարանի բնակիչ, թե՛ հետագա հղացումների հուշարար։ «Այասը» պարապ մնալ չի սիրում եւ ցավում է, որ այնքան դժվարությամբ արարված հայկական միջնադարյան նավատեսակը կարող է խարխլվել ու շարքից դուրս գալ, մինչդեռ թանգարանում այն նոր շունչ կստանա, կնորոգվի, կպահպանվի եւ կծառայի հայկական մշակույթին՝ գրավելով բազում այցելուների ու զբոսաշրջիկների, ինչով էլ ոչ միայն կփակի թանգարանի ծախսերն ու նյութապես էլ շահավետ կդառնա, այլեւ ճանաչողական արժեք ձեռք կբերի, ինչպես որ տասնյակ երկրներով ճանապարհորդության ընթացքում «Կիլիկիան» շատ շատերի ուշադրությունը գրավեց հայկական դրոշի վրա, եւ ով չգիտեր Հայաստանի տեղը, իմացավ, ով գիտեր, նրա մասին ստացավ եւս մի տեղեկություն, իսկ հետաքրքրվածները շատ էին, եւ միայն ճամփորդությամբ չբավարարվեց «Կիլիկիայի» անձնակազմը, բաց չթողեց որեւէ առիթ` զանազան հանդիպումների ու սիմպոզիումների ժամանակ ներկայացնել ոչ միայն «Կիլիկիայի», այլեւ նրա նախորդների, հայկական նավաշինության ու ծովագնացության, Հայաստանի անցյալի ու ներկայի պատմությունը։

Sputnik Արմենիայի «Մենք» հաղորդաշարի շրջանակներում նավապետ Բալայանը պատմել է 2009 թ. հերթական սիմպոզիումում ծովային ճամփորդության զեկույցի մասին` առաջարկելով նույն գաղափարն իրականացնել նաեւ Սեւ ծովում: «Իմ զեկույցից հետո հերթ գոյացավ,- ասել է նա,- մարդիկ այցեքարտեր էին տալիս, ուզում էին մասնակցել իմ առաջարկած ծրագրին: Եվ այդ հերթում կանգնածների ութսուն տոկոսը թուրքեր էին: Ես հասկացա, թե ինչ կատարվեց՝ մենք նշեցինք մեր ծովային սահմանները, թուրքերը կուլ տվեցին խայծը»: «Կիլիկիան» սոսկ մի մարդու կամ մի խմբի երազանք կամ արկածախնդրություն չէ, այլ լուրջ աշխատանք է, որ բերում է դրական արդյունք բոլորիս համար։ Բացի այն, որ խումբը բազում ծրագրեր ունի սկսված գործի հանդեպ, դպրոցականներին նաեւ նավաշինություն է դասավանդում, սովորեցնում երազել, սիրել ու հավատալ, իսկ դա ամենակարեւորն է առողջ ու հայրենասեր սերունդ ունենալու համար։ «Կիլիկիայի» անձնակազմը իր նախաձեռնած ու իրականացրած գործով ապացուցեց, որ ամեն մարդ իր սիրած գործը սիրով, նրանից բավականություն ստանալով, անելով մեծ պատասխանատվությամբ, կարող է էական ու շոշափելի օգուտ բերել հանուրի գործին, հայրենիքին։

Սեպտեմբերի 10-ին «Կիլիկիայի» նավապետ Կարեն Բալայանի ծննդյան օրն է։ Մեր ժամանակակիցը ծնվել է 1956 թ. եւ շատ երազանքներ, հղացումներ ու ծրագրեր ունի իրականացնելու։ Մաղթենք, որ այդ գեղեցիկ ծրագրերն իրականանան լավագույնս, նաեւ յուրաքանչյուրիս հնարավոր աջակցությամբ։

Թեգեր: Կարեն ԲալայանԿիլիկիանավ
Կիսվել2Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Եղիսաբեթ Երկրորդը կառավարեց մինչեւ իր կյանքի վերջը

Եղիսաբեթ Երկրորդը կառավարեց մինչեւ իր կյանքի վերջը

Արժանապատվություն

Արժանապատվություն

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist