Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Երազում էր մարտնչել Կիլիկիայում…

Ցավոք, մահացու խոցվեց Լիսագորի բարձունքներում

Սեպտեմբերի 13, 2022
Սոցիում
Երազում էր մարտնչել Կիլիկիայում…
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
528
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ավանդաշատ Գյումրին է Ավետի ծննդավայրը՝ մանկության ու պատանեկության հարուստ հուշերի օրրանը: Միջնակարգն ավարտելուց հետո որոնումները նրան տարել են Մոսկվա, որտեղ բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել, ընդլայնել հետաքրքրությունների ներաշխարհը, կյանքի կենսափորձ ձեռք բերել: Այնտեղ էլ բժշկական տեխնիկական սարքերի գծով ապագա ինժեներն իր կյանքը կապել է ծնունդով արցախցի բժշկուհի Լյուդմիլայի հետ, հրաշալի օջախ ստեղծել, կնոջ հետ կիսել զավակներին կրթելու և դաստիարակելու հաճելի պարտականությունները՝ հայրական սերն ու քնքշանքը անմնացորդ, լիառատ պարգևելով նրանց:

Երիտասարդ ընտանիքը նոր էր մշտական բնակություն հաստատել Արտաշատ քաղաքում, երբ Ավետը զգաց Արցախյան շարժման արձագանքները: Շատ չանցած (1988-ի սկզբներին էր) նա ընտանիքով տեղափոխվեց Ստեփանակերտ: «Եկել եմ,- ասաց,- Ղարաբաղում ապրելու, որովհետև այստեղից է սկսվելու իմ պայքարը իմ կյանքի իղձը…»: Եվ չուշացան ակնկալվող այդ օրերը: Արցախյան ազատամարտի երդվյալներից էր, շարժման կրքոտ ջատագովներից մեկը: Կրակոտ ելույթներ էր ունենում հանրահավաքներում և համախմբման, միասնության կոչ անում ժողովրդին՝ փորձելով զգաստ, արթուն պահել մարդկանց հավատը, բռունցքվել ու միշտ պատրաստ լինել դիմակայելու թշնամու կողմից ձեռնարկվող հարձակումներին:

Նա քաջ գիտակցում էր, որ ճակատագրական պահերին հայրենասիրության զգացումը չի կարող պարփակվել զուտ խոսքերով, և հայրենիքի փրկությունը, բնականաբար, տեսնում էր զինված պայքարի, կամավորական ջոկատների ստեղծման ու պաշտպանության բանակի հետագա կազմավորման գաղափարի մեջ: Եվ Ավետը (Ավետիս Գրիգորյան) կամավորականների առաջին ծիծեռնակներից էր՝ իր շուրջը համախմբելով երիտասարդներին: Ամեն անգամ, առնելով ազերիների կողմից Ստեփանակերտի քաղաքամերձ տարածքում և շրջակա գյուղական բնակավայրերում հայերին առևանգելու, կտտանքների ենթարկելու և տանջամահ անելու լուրը, դառնությունից և վիրավորանքից անասելի ցավ էր զգում հոգում, երդվում վրեժխնդիր լինել: Ու միշտ էլ հետևողական էր իր վճիռներում, իր խոսքի տերը…

Քանի որ տխրահռչակ գեներալ Սաֆոնովի կարգադրությամբ հայկական ռադիոհաղորդումները կասեցվել էին, 1989 թ. Ավետիս Գրիգորյանի անմիջական նախաձեռնությամբ (իր իսկ բնակարանում) սկսեց գործել «Ազատ Արցախ» ռադիոկետը, որտեղից գաղտնի եթեր էին արձակում հայրենահունչ մի շարք ծրագրեր՝ ոգեկոչելով ու գոտեպնդելով ժողովրդին: Նրա բնակարանը, փաստորեն, վերածվել էր յուրահատուկ ռադիոհանգույցի: 1991-ի հունվարին, «մի խումբ կասկածյալների» և գրոհայինների թվում, զանգվածային ձերբակալությունների ժամանակ Սաֆոնովի հրամանով ձերբակալվեց և ուղղաթիռով Նովոչերկասկի բանտ տեղափոխվեց նաև Ավետը: Սակայն նա երբեք չհրաժարվեց իր համոզմունքներից ու չերկնչեց: Ազատվելուց հետո վերադարձավ Արցախ և ակտիվ մասնակցություն ունեցավ ժողովրդին զինված պայքարի նախապատրաստելու գործում: Շուտով Ա. Գրիգորյանն ընդգրկվեց Հայաստանի պաշտպանության կոմիտեի կազմում, իսկ շատ չանցած՝ դարձավ Երևանում, Գյումրիում, Չարենցավանում և Արտաշատում նման տեղական նշանակության կազմակերպություններ ստեղծողներից մեկը:

1992 թ. նշանակվելով Ստեփանակերտի պարետ՝ Ավետիս Գրիգորյանը կազմավորում է պարետային հետևակային առանձին վաշտը և գլխավորում մարտական գործողությունները: Անմիջական մասնակցություն ունենալով Կրկժանի, Քարինտակի, Մալիբեյլուի, Խոջալուի պաշտպանական մարտերին՝ Ավետն առանձնապես խիզախեց Շուշիի ազատագրման համար մղվող կռիվների ժամանակ: Ու մայիսի 9-ին վերջապես իրականացավ պատմական բերդ-ամրոցը գրավելու ու կրկին հայկական տեսնելու նրա բաղձալի ցանկությունը:

Հաղթանակից հետո 13-ամյա որդու՝ Լևոնի հետ, Ղազանչեցոց եկեղեցի մտավ, մոմ վառեց ու պատգամեց նրան ավանդապահ և հայրենասեր լինել: Մայիսի 9-ին հասցրեց որդու հետ լուսանկարվել և հավերժանալ եկեղեցու համայնապատկերի վրա՝ հավանաբար, կանխազգալով իրեն սպասվող ոչ դյուրին փորձությունները: Մինդեռ այնպե՜ս էր ուզում պատերազմն ավարտվելուց հետո բնակվել Շուշիում և այնտեղ «Գյումրիի թաղամաս» ստեղծել…

Շուշիի հաղթանակը ոգեշնչել էր Արցախի ինքնապաշտպանական ուժերի մարտիկներին: Ու նրանք շարունակում էին վստահորեն առաջ շարժվել՝ լավ իմանալով, որ շրջափակումից ձերբազատվելու և Հայաստանի հետ կապող միակ հուսալի երակը Լաչինի միջանցքն է, որի ազատագրումը մարդկային բազմաթիվ կյանքեր խլեց:

Մայիսի 15-ին էր, երբ Ավետը վերջին անգամ հրաժեշտ տվեց հարազատներին և մեկնեց ռազմաճակատ: Միջանցքից ճողոպրող թշնամին դժվար էր հաշտվում պարտության հետ: Եվ նա ամեն կերպ փորձում էր խուսափել խայտառակությունից՝ «ապավինելով» իրեն բնորոշ նենգություններին ու խարդախություններին: Հայ ազատամարտիկների հաղթարշավն ավելի էր կատաղեցրել թուրքերին: Եվ ահա Լիսագորի բարձունքներում տեղի ունեցած դաժան մարտերից մեկում Ավետը թշնամու գնդակից մահացու վիրավորվեց և մարտական ընկերների ձեռքերում էլ հանգչեց:

Իսկ նա երազում էր լիովին ազատագրված տեսնել Արցախ աշխարհը, «ոտքով քայլել մինչև ծննդավայր Գյումրի և Աստծո հովանավորությամբ տեսնել պատմական, ամբողջական Հայաստանը, մարտնչել Կիլիկիայում…»:                                 

Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
ՁորաՀԷԿ-ը 90 տարեկան է

ՁորաՀԷԿ-ը 90 տարեկան է

Սերբական սրտի բաբախն զգացող բանաստեղծը

Սերբական սրտի բաբախն զգացող բանաստեղծը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist