Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Հայրենիք պահելը քրտինք է, արյուն է, զոհողություն…»

«Ուր էլ լինենք, ինքներս մեզ լքել չենք կարող…»

Սեպտեմբերի 14, 2022
Սոցիում
«Հայրենիք պահելը քրտինք է, արյուն է, զոհողություն…»
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
913
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ հովանավորությամբ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության, ընթանում է «Զմյուռնիան Հայոց եւ Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում եւ տարագրություն. սեպտեմբեր, 1922 թվական» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը, որի համակազմակերպիչներն են ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, ԳԱԱ պատմության ինստիտուտը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Սալոնիկի «Արիստոտել» համալսարանի պոնտագիտության ամբիոնը եւ Բեյրութի «Հայկազյան» համալսարանը: Վերջինիս նախագահ՝ վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանն այսպես սկսեց մեր զրույցը.

-Հերթական այցս հայրենիք պայմանավորված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացող միջազգային գիտաժողովին իմ մասնակցությամբ, կարեւոր մի միջոցառում՝ նվիրված Զմյուռնիայի հայկական եւ հունական կոտորածների հարյուրամյակին: Զմյուռնիան, հազարամյակներ շարունակ լինելով հունական նավահանգստային խոշոր քաղաք եւ առեւտրային կենտրոն, մի քանի հարյուր տարի հայության համար նույնպես եղել է մշակութային, հրատարակչական գործի ու կենսազարգացման ծաղկուն կենտրոն: 1922-ի սեպտեմբերին, երբ Թուրքիան սկսեց ծավալվել դեպի արեւմուտք, նրա վերջին զավթումներից մեկը եղավ Զմյուռնիան, որին հաջորդեցին ահավոր սպանությունները, ոճրագործությունները, թալանն ու կողոպուտը, հրկիզումները: Սպանդից հրաշքով փրկված քրիստոնյաները՝ հիմնականում հայեր եւ հույներ, հաստատվեցին Հունաստանի ափերում, առավելապես՝ Աթենքում եւ Սալոնիկում: Ահա այս ողբերգությանն է նվիրված միջազգային գիտաժողովը, որում հատուկ զեկույցով հանդես կգամ նաեւ ես: Հավելեմ, որ նույն խորագրով կլինի նաեւ տասներեք պաստառից կազմված երկլեզու՝ հայերեն եւ անգլերեն ծանուցումներով լուսանկարների ցուցադրություն՝ վերցված թանգարան-ինստիտուտի ֆոնդերից, վերապրածների ժառանգների ընտանեկան արխիվներից, ինչպես նաեւ այլ հավաքածուներից տարատեսակ ցուցանմուշներ:

-Իսկ կա՞ն գիտաժողովի մասնակիցներ ուրիշ երկրներից:

-Իհարհե, կան: Գիտաժողովին մասնակցում են ցեղասպանագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ, արվեստաբաններ, հոգեբաններ, իրավունքի մասնագետներ Հայաստանից, Հունաստանից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից, Նիդերլանդներից, Իտալիայից եւ Չեխիայից: Այսինքն՝ նախատեսված են մեծաթիվ զեկույցներ՝ շուրջ քառասուներկու:

-Վերապատվելի, այժմ խոսենք Ձեր ղեկավարած «Հայկազյան» համալսարանի մասին. ե՞րբ է հիմնադրվել, ինչպիսի՞ն է դասախոսական կազմը, ուսանողական շերտը, միայն հայե՞ր են, թե՞…

-Համալսարանը հիմնվել է 1955-ին: Ի սկզբանե այն նախատեսված է եղել մանկավարժներ եւ ղեկավար մասնագետներ պատրաստելու, վերաորակավորման խնդիրներ լուծելու համար: Մտահոգություններից մեկն այն էր, որ Սիրիայի, Լիբանանի հայկական դպրոցները, որոնք հիմնվել էին հետեղեռնյա տարիներին՝ 1922-ից մինչեւ երեսունականները, գրեթե կորցնելու շեմին էին իրենց հին, փորձառու եւ բանիմաց ուսուցիչ-ուսուցչուհիներին, եւ նորերը պատրաստելու անհրաժեշտությունը կար: Ուստի Մերձավոր Արեւելքի Հայ ավետարանական եկեղեցին, աջակցությամբ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության, որոշում է հիմնել ուսումնական մի հաստատություն՝ քոլեջ, որն ունենա միջազգային մակարդակ, հետեւի ամերիկյան կրթական ծրագրերին, եւ ուսուցումը կազմակերպվի նաեւ անգլերենով: Առաջին սովորողները 43 հոգի էին, նրանցից 15-ը՝ օտարազգիներ: Բայց քոլեջի ղեկավարները շուտով հասկացան, որ միայն ուսուցիչներ պատրաստելը բավարար չէ, կարիք կա նաեւ այլ մասնագիտությունների՝ հումանիտար, հասարակական, քաղաքական, տնտեսագիտական, զանազան այլ մասնագիտությունների մասին մտածել: Եվ մտահոգությունները վերածեցին իրողության՝ քոլեջը դարձավ այդպիսին: 1960-ականների վերջերին Լիբանանում «Հայկազյանը» հայտնի դարձավ որպես տնտեսագիտության կարեւորագույն դպրոցներից մեկը: 1970-ի սկզբներին ծնվեց նաեւ հաստատության հայագիտական հանդեսը, որը, որոշակի ընդհատումներով, հրատարակվում է առ այսօր: Սկսած այս տարվանից՝ հանդեսը լույս կտեսնի երկու հատորով, այսինքն՝ կկրկնապատկի տպագրելիք յոթհարյուր էջանոց անտիպ նյութերի թիվը:

-Հետաքրքիր է համալսարանի անվանումը՝ «Հայկազյան»: Ինչու՞…

-Երբ 1955-ին հիմնվելու էր հաստատությունը, դրա առաջին նվիրատուներից մեկին՝ Միացյալ Նահանգներում բնակվող Ստեփան Մեխակյանին, հարցնում են, թե ո՞ւմ անունը պետք է կրի այն: Ստեփանը եւ նրա կինը՝ Մարին, առաջարկում են, որ այն կոչվի եղեռնի նահատակ, վերապատվելի դաստիարակ, պրոֆեսոր Արմենակ Հայկազյանի անունով, ով իրենց ուսուցիչն էր եղել եւ Մարիի հայրը: Այս պատվելի ու վաստակաշատ հայն Արիզոնայում «Ջենամյան» քոլեջի տնօրենն էր, որի մասին 1921 թ. ամերիկյան հեղինակավոր թերթերից մեկը՝ «Նյու Յորք Թայմսը», գրել է. «Վախճանվել է Միջին Արեւելքի ամենանշանավոր մանկավարժը…»: Մեր համալսարանը ահա այս բարձր ու հեղինակավոր մարդու անունն է կրում, ում հիշատակին խոնարհվում ենք տասնամյակներ շարունակ…

-Չմոռանանք դասախոսական կազմի, ուսանողության մասին…

-Քանի որ, բացի հայագիտական առարկաներից, օգտագործվող լեզուն անգլերենն է, ուստի մեր դասախոսների երկու երրորդը տարբեր ազգի են՝ Միջին Արեւելքի երկրներից, Եվրոպայից, նաեւ Ամերիկայից, իսկ մեկ երրորդը՝ մեր ազգակիցներ: Ընդհանուր աշխատակազմում (գրասենյակներ եւ այլն), սակայն, հայերի թիվը գերակշռող է, եւ շփումները՝ մայրենիով: Ասեմ, որ մենք գործում ենք Բեյրութի կենտրոնական շրջանում գտնվող վեց մասնաշենքերում: Այժմ ունենք 700 ուսանող, որոնց 40-42 տոկոսը հայեր են՝ առավելապես Սիրիայից եւ Լիբանանից, մի քանիսը՝ Արաբական ծոցից, հազվադեպ՝ նաեւ Հայաստանից: Բացի մագիստրատուրայից եւ բակալավրից, համալսարանն ունի նաեւ ուսուցիչների վերաորակավորման կենտրոն, որտեղ տարեկան 400 ուսուցիչներ են վերապատրաստվում:

Բուհը ճանաչված է նաեւ իր «առատաձեռնությամբ», այսինքն՝ հսկայական զեղչեր, բարեգութ վերաբերմունք ուսանողների նկատմամբ, տարեկան շուրջ մեկ միլիոն դոլարի օժանդակություն մանավանդ հայ ուսանողներին, որպեսզի նյութական սուղ պայմանները չխաթարեն նրանց ուսումնառությունը: Հպարտությամբ ասեմ, որ մեր շրջանավարտներն աշխարհով մեկ տարածված են այսօր, արժանացել են մեծամեծ պաշտոնների: Շատերն իրենց ուսումը շարունակում են աշխարհի լավագույն համալսարաններում՝ Լիբանան, Եվրոպա, Կանադա, Նահանգներ, այլուր: Ունենք «Հայկազյանի» ուսումնառությամբ գրողներ, խմբագիրներ, հայկական դպրոցների տնօրեններ, հայ գաղթօջախներում, եկեղեցական ու հոգեւոր կյանքում պատասխանատու գործունեություն ծավալած բազմաթիվ մեր նախկին սաներ: Ի վերջո, մեր համալսարանը ոչ միայն Լիբանանում, այլեւ նրա շրջանակներից դուրս է ճանաչված եւ վայելում է վաստակած անուն ու հեղինակություն: Այն համագործակցում է ամերիկյան ու հայրենի համալսարանների, ինստիտուտների, թանգարանների, գրադարանների հետ: Տարին մեկ անգամ վերոնշյալ հայագիտական հանդեսի շնորհանդեսն ենք կատարել Երեւանում, Գյումրիում, նաեւ Ստեփանակերտում:

-Գիտաժողովն անցկացվում է Ցեղասպանության թանգարանում: Իսկ ինչպե՞ս է նշվում Ապրիլի 24-ը «Հայկազյանում»:

-Նկատի ունենալով, որ մեր ուսանողների կեսից ավելին հայեր չեն, մենք մեծ պատասխանատվությամբ եւ ըստ պատշաճի ենք նշում այդ օրը: Ուզում եմ հիշել, թե ինչպես միջոցառումներից մեկից հետո ինձ մոտեցավ մեր արաբ ուսանողներից մեկը եւ ասաց, որ ինքը տեղյակ էլ չէր, որ 1915-ին թուրք իշխանությունները նման բարբարոսություն են ծրագրել եւ իրագործել իրենց բուն հայրենիքում ապրող հայերի հանդեպ: Ի դեպ, մեր ծրագրերում էլ է ներառված Հայոց եղեռնը, որին գումարվում է նաեւ եղեռնի մասին պատմող հանրահայտ գրքերի ընթերցումը: Չմոռանամ հիշատակել, որ համալսարանի բակում տեղադրված է եղեռնին նվիրված հուշակոթող՝ անմոռուկի տեսքով, որին այցելելով՝ հյուրերը, դիվանագետները ծաղիկներ են խոնարհում, ծանոթանում եղեռնի պատմությանը, լուսանկարվում կոթողի ֆոնին…

-Եվ իմ վերջին հարցը՝ ինչպե՞ս եք տեսնում այսօր էլ ծանր փորձություններ հաղթահարող մայր հայրենիքի ապագան…

-Որքան էլ ծանր լինեն պայմանները, մենք պետք է սովորենք տեր կանգնելու այն հարստությանը, որը կոչվում է հայրենիք, հայրենի հող, հայրենի մշակույթ: Հայրենիքը վերացական հասկացություն չէ: Երկիրը հայրենիք է կոչվում, որովհետեւ նրանում ունենք անցյալ, արմատ եւ որում կերտելու ենք մեր ապագան: Իրավիճակը, այո, ծանր է, հուսախաբությունները՝ շատ, ճնշումները՝ անպակաս: Բայց որտեղ էլ լինենք, ինքներս մեզ լքել չենք կարող: Հայրենիքը նաեւ ավանդ է: Քաղաքական իրողություններն անցողիկ են՝ գալիս են ու գնում: Կարեւորն այն է, որ ինքներս մեզ չվնասենք, թույլ չտանք այնպիսի կորուստներ, որոնց վերագտնելն այլեւս անհնարին կդառնա… Ամփոփեմ ասելիքս. ես ապրել եմ սփյուռքում եւ միշտ զգացել եմ, որ տարբեր երկրներում բնակվող հայերս հպարտ ենք մեր գրականությամբ, մեր մշակույթով, մեր լեզվով, մեր հավատքով, անգամ մեր խոհանոցով: Բայց այս ամենը բավարար չեն հայրենիք պահելու համար: Հայրենիք պահելը, ինչպես այսօր ենք տեսնում, քրտինք է, արյուն է, զոհողություն է, անձնուրացություն է ու նվիրում: Հայրենիքը ես չեմ: Հայրենիքը բոլորս ենք…

Կիսվել4Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist