Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ազգը՝ բանակ

Սեպտեմբերի 27, 2022
Սոցիում
Ազգը՝ բանակ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
135
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր ժողովուրդը դարեր շարունակ մարտնչել է թշնամու դեմ, պայքարել հանուն իր երկրի, ազատության։ Նույն վիճակն է նաեւ այսօր, եւ՝ առավել ծանր։ Գնալով փոքրանում է մեր երկիրը, եւ այն պահպանող միակ ուժը հայ ժողովուրդն է՝ իր բանակով։ Իսկ բանակն առանց ժողովրդի աջակցության քիչ բան կարող է անել։ Չնայած վերջին մի քանի տարիների ընթացքում տեսանք, թե ինչքան հզոր է հայ 18-20-ամյա զինվորն առաջնագծում։

Նույն՝ վերջին պատերազմներն ստիպել են, որ երկրում կազմավորվեն ռազմամարզական կառույցներ, հասարակական կազմակերպություններ, որոնք կաշխատեն բնակչության հետ, կպատրաստեն պայքարելու, երկիրն ու իրենց անձը պաշտպանելու համար զինվորագրված մարտիկներ։ Այս կառույցներից թերեւս առանձնանում է ՈՄԱ-ն՝ «Ողջ մնալու արվեստ» անունը կրող ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրվել է 2014 թ.։ Նախագահն է առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովը, ով արդեն ճանաչված է մեր ժողովրդի կողմից եւ մեծ հավատ է ներշնչում։ ՈՄԱ-ի նպատակն է՝  մեր երկրում ստեղծել ավելի մարտունակ բնակչություն։ Կազմակերպության առաջնային գաղափարն է՝ Հայաստանից եւ սփյուռքից պահեստազորի, նորակոչիկների եւ կամավորների պատրաստումը կօգնի ստեղծել ավելի հզոր պետություն եւ կդառնա իրական պահեստային բանակ։ Այս գաղափարին հավատարիմ՝ կազմակերպությունն իրականացնում է մի շարք ոլորտներ ընդգրկող դասընթացներ 16 տարեկանից բարձր անձանց համար։ Ըստ ՈՄԱ-ի հայեցակարգի՝ Հայաստանի յուրաքանչյուր շրջան պետք է լինի ինքնապաշտպանունակ։ Կարեւորվում են երկրի ռազմական արդյունաբերությունն ու բանակի տեխնոլոգիականությունը, դպրոցականներին զինվորական ծառայության նախապատրաստումը, աղջիկների ռազմական կրթության ապահովումը։ 2020 թ. պատերազմը, վերջին ռազմական իրադարձությունները սահմանին առավել են ծանրաբեռնել ՈՄԱ-ի գործունեությունը, եւ այս օրերին հարյուրավոր կամավորներ, անկախ սեռից, ներգրավված են այս կառույցում՝ պատրաստվելու անհրաժեշտության դեպքում առաջնագիծ մեկնելու։

ՈՄԱ-ի կենտրոնում զրուցեցի կառույցի ներկայացուցիչների եւ կամավորականների հետ, ծանոթացա կատարվող աշխատանքներին։ Համակարգող կազմի անդամ, «ՄշակութաMET» նախաձեռնության համահիմնադիր, երաժիշտ Ջեմմա Մանուկյանը նոր կամավորների հետ էր զրուցում, ներկայացնում ՈՄԱ-ի ծրագիրը։ Նորեկները  համաձայնեցին ներկայանալ նոր փուլի մարզումներին։ Ջ. Մանուկյանը տեղեկացրեց, որ խաղաղ ժամանակներում ՈՄԱ-ի դասընթացները լինում են եռամսյա եւ վեցամսյա, իսկ նման ժամանակներում, ինչպես այժմ է, երբ հարաբերական է անդորրը, կառույցը կազմակերպում է արագընթաց՝ 10-օրյա դասընթացներ, որում ընդգրկված են հիմնականում տակտիկական, կրակային վարժանքներ, առաջին բուժօգնություն, երբեմն՝ ալպինիզմ։ Ջ. Մանուկյանը հավելեց, որ կրակային պատրաստության վարժանքներն իրականացնում են «Ազատազէն» կառույցի հետ համագործակցելով։ Սեպտեմբերի 25-ին սկսվել է 10-օրյա վարժանքների երկրորդ փուլը, սակայն նույն օրվա ընթացքում, դրանից առաջ շատերն են դիմել՝ մասնակցելու վարժանքներին, եւ գրեթե կազմավորվել է երրորդ խումբը։ Ջ. Մանուկյանը նշեց, որ այժմ ավելի շատ կանայք են դիմում՝ մասնակցելու վարժանքներին։ Հավելեց նաեւ՝ գրեթե բոլոր դիմողները սիրով են մասնակցում մարզումներին, ենթարկվում կանոնակարգին։

«Մենք պետք է հասնենք նրան, որ ազգը բանակ դառնա։ Ազգ-բանակ համագործակցությունը մեր ողջ մնալու միակ գրավականն է։ Ստեղծված պայմաններում պետք է գիտակցենք եւ բոլորս մտածենք հայրենիքի մասին, հակառակ դեպքում՝ անձնականը կդառնա անիմաստ։ Մեր հավատը, ինքնությունը, ազգայինը, մշակույթը պետք է պահպանենք»,- ասաց Ջ. Մանուկյանը։ Կարեւորեց նաեւ այն, որ այստեղ մասնակցելով դասընթացներին՝ անհրաժեշտության դեպքում առաջնագիծ մեկնողներն արդեն կարող են զենք օգտագործել, բացի այդ՝ արդեն միմյանց ծանոթ, կարող են իրար թիկունք ու պաշտպան լինել։ Սա էլ ողջ մնալու կարեւոր պայմաններից է։ Տեղեկացրեց նաեւ, որ այս պահին էլ ՈՄԱ-ի ջոկատներից կան առաջնագծում եւ թիկունք են ժամկետային ու պայմանագրային զինծառայողներին։ Կամավորական Սուսաննա Մանասերյանը, ով նույնպես «ՄշակութաMET» նախաձեռնության անդամ է, երաժիշտ, ասաց, որ արդեն 10 օր է՝ համագործակցում է ՈՄԱ-ի հետ եւ կշարունակի պատրաստ լինել ռազմական գործին։ Ուրախությամբ նշեց, որ 10 օրվա ընթացքում արդեն տակտիկապես պատրաստ է, սովորել է կրակել։ Ցանկանում է նաեւ մասնակցել եռամսյա պարապմունքներին, երբ սկսվեն։ Այն հարցին՝ կա՞ անհրաժեշտություն, որ կանայք մասնակցեն ռազմական գործին, Ս. Մանասերյանը պատասխանեց՝ օրվա հրամայականն է լինել պատրաստ, ստանալ զինվորական գիտելիք։

Կամավորական տղաներից ոմանք դժգոհ են, որ համեմատաբար քիչ տղաներ են մասնակցում մարզումներին։ Չպետք է մոռանանք թե ինչի առջեւ ենք կանգնած։ Կամավորական Արմեն Քերամյանը տարիներ առաջ Ռուսաստանից վերադարձել եւ բնակություն էր հաստատել Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում։ Զբաղվում եր գյուղատնտեսությամբ։ Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրվանից առաջնագծում էր։ Այլեւս չկարողացավ վերադառնալ իր տուն, որտեղ թողել էր ունեցվածքը։ Թշնամին 2020 թ. հոկտեմբերի կեսերին գրավեց Կովսականը։ Այժմ պատրաստ է անհրաժեշտության դեպքում առաջնագիծ մեկնել՝ չնայած արդեն 50-ն անց տարիքում է։ Մինչ Երեւան գալը Վեդիում է մասնակցել ՈՄԱ-ի եռամսյա մարզումներին։ Գտնում է, որ մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի ինքնապաշտպանության, ազատագրի կորցրած հայրենիքը։ Ընթացքում ներկա եղա ֆիզիկական պատրաստության վարժանքների, որոնց մասնակցում էին նաեւ անմահ հերոսների մայրեր, հարազատներ։ Հրահանգիչը տեղեկացրեց, որ այս վարժանքներն անցկացնում են շաբաթը 2 անգամ եւ պարապում են ազատ օրերին։ 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած Արայիկ Աշոտի Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը, ասաց, որ 1996 թ. ծնված որդին ծառայել է Քարվաճառում որպես գնդացրորդ, մասնակցել ապրիլյան պատերազմին, տուն եկել։ 2020 թ. սեպտեմբերի 28-ին կամավոր մեկնել է Արցախ։ Կռվել է Ջրականում, վերջին անգամ կապ են հաստատել հոկտեմբերի 3-ին, եւ մինչ օրս նրա մասին տեղեկություն չկա։ Ժամկետային զինծառայող Կարապետ Մկրտչի Բուռնազյանը նահատակվել է Վարանդայում։ Հուղարկավորված է Եռաբլուրում։ Նույն Վարանդայում է նահատակվել նաեւ ժամկետային զինծառայող Խորեն Արամի Հաջաթյանը, ով ծառայում էր «Մարտունի 2»-ում։ Հուղարկավորված է Նուբարաշենի «Արին-Բերդ» հանգստարանում։ Էրիկ Էդուարդի Եղիազարյանը նույնպես եղել է ժամկետային զինծառայող, նահատակվել է Ջրականում, հանգչում է Եռաբլուրում։ Որդիների կորստյան ցավը միավորել է հերոսածին մայրերին՝ Անահիտ Պատատյանին, Ասյա Սահակյանին եւ Անուշ Սահակյանին։ Այն հարցին, թե որն է մայրերի՝ մարտական վարժանքներին մասնակցելու նպատակը, ասացին՝ պատրաստ լինենք ինքնապաշտպանության  եւ ամենակարեւորը՝ վրեժի…

Մարզումներին հետեւում էր նաեւ Խորեն Հաջաթյանի 13-ամյա եղբայրը՝ Վանը։ Ասաց, որ դպրոցում լավ է սովորում, ցանկանում է լավ մասնագետ դառնալ։ Հպարտ է, որ հերոսի պես է կռվել ու զոհվել եղբայրը։ Առաջին հետախուզադիվերսիոն խմբի մասին գիտեմ Արցախյան առաջին պատերազմից։ Վովա Վարդանովի հրամանատարությամբ գործող այս խմբի տղաներին հանդիպել եմ Բերդաձորում 1990 թ. նոյեմբերին։ Ամսի 21-ին Լաչինի շրջանի Աղանուս գյուղից թշնամին հարձակվեց Բերդաձորի Հին շեն գյուղի վրա։ Այս մարտում հերոսաբար զոհվեցին խմբի մարտիկ Վաղինակ Զաքարյանը եւ նույն գյուղի բնակիչ Սամվելը։ Տարիներ հետո նրանց նահատակվելու վայրում խաչքար բացվեց, որին ներկա էին նաեւ Վաղինակի հարազատները, մարտական ընկերները։ 44-օրյա պատերազմի ընթացքում այդ տարածքն էլ անցավ թշնամու տիրապետության տակ։ Եվ այսօր ժամանակն է՝ ազգովի բանակ դառնալ, պաշտպանել երկիրն ու ազատագրել կորցրածը։

Թեգեր: բանակժողովուրդ
ԿիսվելTweetԿիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայկական օրակարգը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում

Հայկական օրակարգը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում

Միգրացիոն գործընթացը վերահսկողության տակ է

Միգրացիոն գործընթացը վերահսկողության տակ է

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist