Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Պանթեոնում հուշակոթող է կանգնեցվել

Ստեփանակերտում խնկարկել են արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը

Սեպտեմբերի 28, 2022
Սոցիում
Պանթեոնում հուշակոթող է կանգնեցվել
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
234
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեկ Արցախում խնկարկվեց 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների պայծառ հիշատակը: Խորհրդանշական տարելիցին նվիրված միջոցառումը Ստեփանակերտում մեկնարկեցին Սուրբ Հակոբ եկեղեցու բակից` համաժողովրդական սգո երթով: Շուտով երթին միացան Անվտանգության խորհրդի անդամները` ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ (այստեղ էր նաեւ երրորդ նախագահ Բակո Սահակյանը):

Ժամը 11-ին երկրի ողջ տարածքում լռության րոպե էր հայտարարված: Եվ նախապես որոշված պահին կանգ են առնում բոլորը: Ինքնաբուխ «կասեցվում» է նաեւ մեքենաների շարժը:

Ցավն ու կսկիծը իրենց հոգում անթեղած մարդիկ շտապում են նորակառույց պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու դաժան մարտերում զոհված մարտիկների հիշատակին: Արցախի դեմ թշնամու սանձազերծած ագրեսիայի հետեւանքով, ցավոք, «ընդարձակվել» է հուշահամալիրի տարածքը: Այստեղ, կողք կողքի են ննջում արցախյան երեք պատերազմների նահատակները. «Ամեն մեկը` մի տան զավակ, ամեն մեկը` մի տան ճրագ»…

Պետական միջոցներով, նախագծի համաձայն, մեկ տարվա մեջ հսկայական աշխատանքներ են իրականացվել այստեղ: Որդեկորույս ծնողների եւ հարազատների առաջարկությամբ բոլոր հուշաքարերը միատեսակ ընտրությամբ են տեղադրվել: Հարդարվել, բարեկարգվել է ողջ տարածքը, կանաչապատվել եւ լուսավորվել: Իսկ տղաների հիշատակին կառուցված մարմարակերտ հուշակոթողը ասես ամբողջացնում է պանթեոն-համալիրի ճարտարապետական ներդաշնակությունը: Հատկանշական է, որ գրեթե ամեն օր իրականացվող աշխատանքներին հետեւելու նպատակով այստեղ են գտնվել արցախյան երրորդ պատերազմում զոհվածներ հարազատների միության անդամները:

Ինչպես զրույցի ժամանակ տեղեկացրեց նախագծի հեղինակ, ճարտարապետ Վլադիկ Սարգսյանը, հուշակոթող-խորանի վրա շուրջ մեկ տարի է պահանջվել ստեղծագործական մտահղացումներն իրագործելու համար: Այն կառուցվել է Գանձասարի փափուկ տուֆից: Խորանի ներսի պատերին քրիստոնեական աղոթքի («Հայր մեր»-ի) խոսքերն են փորագրված: Սկզբնամասում` Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հանրահայտ հրեշտակն է հիշեցնում` թեւերը բացած, իսկ աջ թեւում` Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմից մի հատված է հավերժացել:

«Խորանի դուռը միշտ բաց է անցորդների համար,- ասում է հուշակոթողի հեղինակը,-որպեսզի նահատակված մեր հերոս զավակների հարազատներն ու մտերիմները, ապրողներս այստեղ գանք եւ աղոթենք ննջեցյալների հոգու հանգստության համար: Խոնարհվենք ու միշտ հիշենք նրանց, բարձրաձայնենք, որ տղաների առաքելությունը շարունակելու ենք»:

Պանթեոնում, հուշակոթողի մոտ Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ հոգեհանգստի կարգ կատարվեց նահատակների հիշատակին: Իրենց ելույթներում 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատների միության նախագահ Արմեն Ասրյանը, ազատամարտում երկու որդիներ կորցրած զավակների հայր Միքայել Հաջիյանը եւ Արցախի պետական համալսարանի ուսանող, արցախյան երրորդ պատերազմի մասնակից Յուրա Մարգարյանը հավաստիացրին, որ տղաների թափած արյունը չի կորչի, եւ շարունակելու են նրանց սուրբ գործը: Նրանք ներկաներին կոչ արեցին համախմբվել ու միասնական լինել, ավարտին հասցնել իրենց հայրերի եւ զավակների առաքելությունը:

Թեգեր: Արցախ
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Իսկական բարեկամությունը՝ փոխադարձ ջանքերի արդյունք

Իսկական բարեկամությունը՝ փոխադարձ ջանքերի արդյունք

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ի վերջո, հրեաները դառնալու են Հիսուս Քրիստոսին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist