Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

Հոկտեմբերի 5, 2022
Սոցիում
Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է
35
ԿԻՍՎԵԼ ԵՆ
3.5k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հոկտեմբերի 5-ը Ուսուցիչների համաշխարհային օրն է։ Հայաստանում նույնպես այդ օրը հռչակված է Ուսուցչի օր։ Կարծում եմ՝ կարիք չկա ուսուցչի դերի ու կարեւորության մասին խոսելու. բոլորին է հայտնի, որ ցանկացած մասնագիտություն հղացվում է դպրոցական նստարանից, եւ ուսուցչից շատ բան է կախված այս կամ այն մասնագիտության նկատմամբ վերաբերմունք ձեւավորելիս… Հարցի կարեւորությունը ուսուցչի ինչպիսին լինելն է՝ նրա գիտելիքների ու մարդկային որակի դրական ներդաշնակությունը, դրա ճկուն դրսեւորման կարողությունը… Եթե ոչ ամեն օր, գոնե ամեն տարվա այս օրը երկրի կառավարությունը պետք է իրեն հարց տա՝ արդյոք ամեն հնարավոր բան արվա՞ծ է ուսուցչի արդյունավետ աշխատանքի համար, իսկ ուսուցիչն էլ հարց տա՝ արդյոք ինքն այն բարձրության վրա՞ է, որ պահանջում է իր մասնագիտությունը…

Ուսուցիչը նախ եւ առաջ սովորող է, անընդհատ ինքնակրթվող, ինքնաբացահայտվող, իսկ սովորեցնելը տաղանդ է. մարդը կարող է շատ գիտելիքներ ունենալ, բայց փոխանցող չլինել. լինում է եւ հակառակը՝ քիչ գիտելիքներով հրաշալի փոխանցող լինել. սա է վարպետությունը՝ նախ եւ առաջ սովորեցնել մտածել, մնացածը ձեռք է բերվում ինքնուրույն աշխատանքով…

Ինքուրույնությունը փորձ է, միտքն աշխատեցնելու եւ այն կիրառելու փորձ. եթե մարդուն տրված է մտածելու ուղղությունը, նա հեշտությամբ ու հաճույքով կհաղթահարի տրված առաջադրանքը եւ իր հերթին առաջադրանքներ կհղանա։ Կյանքն անընդհատ զարգացման ու կատարելագործման խնդիր ունի. ուսուցչի պարտականությունը ոչ միայն եղածը փոխանցելն է, այլեւ եղածի հիման վրա թեզեր առաջ քաշելը՝ ինչից ինչ ստանալու ակնկալիքներ հուշելը… Լավ ուսուցիչը նաեւ աշակերտից է սովորում, նրա «միամիտ» հարցերից. դրանք ուսուցչի համար խթան են խնդրի մեջ առավել խորանալու, մանրամասնելու, հաստատելու կամ ժխտելու, մանեւրելու։ Նյութին անտեղյակ աշակերտը հաճախ աբսուրդ թվացող հարցեր է տալիս. շատ ուսուցիչներ էլ հաճախ արհամարհում կամ հեգնում են նման հարցերը, այնինչ դրանք շատ կարեւոր են աշակերտի թե՛ մտածողության կերպը ճշտելու, թե՛ հոգեբանությունն ընկալելու եւ թե՛ նյութն այլ ասպեկտով դիտարկելու։

Սովորաբար հարցեր տալիս են մտածող ու հետաքրքրասեր աշակերտները, ովքեր անտարբեր չեն նյութի նկատմամբ. նրանք կարող են հարցեր տալ եւ նյութից դուրս, որին ուսուցիչը կարող է եւ պատրաստ չլինել։ Նման դեպքերում կարեւորը ուսուցչի անկեղծությունն է. խոստովանել անտեղյակությունը եւ առաջարկել միասին մտածել խնդրի շուրջ. դա աշակերտին ոգեւորում է, քանզի զգում է իր կարեւորությունը. սա աշակերտի հետ ընկերային հարաբերություններ ստեղծելու լավագույն պայման է… Կարեւոր պայման է աշակերտի հարգանքը վայելելը, իսկ դրան կարելի է հասնել միայն փոխադարձ հարգանքի նախադրյալներ ստեղծելով։ «Մտածենք միասին»-ը ուսուցչի անպարտելի կարգախոսն է. աշակերտը միշտ քաջալերության եւ վստահության կարիք ունի. նա պետք է վստահի թե՛ ուսուցչին, թե՛ սեփական ուժերին. միայն այդ դեպքում նա կարող է կիսվել իրեն հուզող հարցերով, ինչը շատ կարեւոր է թե՛ գիտելիքներ ձեռք բերելու, թե՛ բնավորության դրական որակներ ձեւավորելու խնդրում…

Մանկավարժությունն ու նրա խնդիրները միշտ եղել են ուսյալ մարդկանց ուշադրության կենտրոնում, գրվել են բազմաթիվ մեթոդական ձեռնարկներ, ստեղծվել գեղարվեստական գործեր, նկարահանվել ֆիլմեր։ Ուսուցչությամբ զբաղվել են ոչ միայն բուն մանկավարժական կրթություն ունեցողները, այլեւ երեւելի ու նշանավոր շատ գործիչներ, ովքեր իրենց մասնագիտական հմտություններն են փոխանցել սերունդներին։ Հայ նշանավոր մանկավարժներից են բանաստեղծ, հասարակական-քաղաքական, եկեղեցական գործիչ Հարություն Ալամդարյանը, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ Արտեմ Աղաբեկի Աբելյանը, գեղանկարիչ, գրաֆիկ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Արա Վաղինակի Բեքարյանը, «Մեր դպրոցը», «Հայրենի աշխարհ», «Հայրենագիտություն» դասագրքերի համահեղինակ, գրող, «Հաղթված բազեն» հայկական առաջին մանկական օպերայի լիբրետոյի հեղինակ Հակոբ Բեժանի Աղաբաբը, բանասեր, ձեռագրագետ, պատմաբան, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր Ներսես Հակոբի Ակինյանը եւ շատ շատերը, որոնց թվարկելն ուղղակի անհնար է, քանզի նրանց անունները ստվար էջեր կլցնեն։

Մանկավարժությունը որքան համակարգված, բարդ ու գիտելիքներ պահանջող բնագավառ է, այնքան էլ առօրյա ու սրտամոտ զբաղմունք, որից զերծ չէ մեզանից յուրաքանչյուրը, ինչը հաճախ չենք էլ նկատում առտնին շփումներում, երբ միմյանց զանազան դասեր ու խրատներ ենք տալիս, կրթում ու դաստիարակում ուսումնական հաստատություններից դուրս, առանց դաս ու դասացուցակի, ինչը պակաս դեր չի կատարում մարդու կյանքում, որքան կարելի է ենթադրել…

Թեգեր: դպրոցկրթությունուսուցիչ
Կիսվել14Tweet9Կիսվել2
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Ես ամեն օր դասարան եմ մտնում հայ մանուկի  գեղեցիկ, խելացի ու բարի աչքերը տեսնելու ակնկալիքով»

«Ես ամեն օր դասարան եմ մտնում հայ մանուկի գեղեցիկ, խելացի ու բարի աչքերը տեսնելու ակնկալիքով»

Ռազմարդյունաբերությունն է ստեղծելու աճի ամուր ու երկարաժամկետ հիմքեր

Ռազմարդյունաբերությունն է ստեղծելու աճի ամուր ու երկարաժամկետ հիմքեր

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist