Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Արագ արձագանք հանրության առողջապահական կարիքներին

Երեւանում մեկնարկել է արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպումը

Հոկտեմբերի 6, 2022
Սոցիում
Արագ արձագանք հանրության առողջապահական կարիքներին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
76
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ժամանակակից աշխարհում վտանգներն ու սպառնալիքներն ավելանում եւ ավելի փոխկապակցված են դառնում։ Առաջնային խնդիրներից է դառնում արտակարգ իրավիճակների, բնապահպանական աղետների, հակամարտությունների հետեւանքով տուժած մարդկանց բժշկական օգնության տրամադրումը։ Այդ նպատակին են ծառայում արագ արձագանքման բժշկական թիմերը (ԱԱԲԹ), որոնք կազմում են համաշխարհային առողջապահական աշխատուժի կարեւոր մասը, դրանք առողջապահական համակարգի մասնագետների խմբեր են (բժիշկներ, բուժքույրեր, բուժակներ եւ այլք)։

Երեւանում երեկ մեկնարկեց արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ եռօրյա հանդիպումը, որի շրջանակներում աշխարհի 110 երկրներից ժամանած ավելի քան 500 պատվիրակներ քննարկելու են ճգնաժամերին, այդ թվում նաեւ՝ բնական աղետներին, հիվանդությունների բռնկումներին եւ հակամարտություններին ավելի արագ եւ արդյունավետ արձագանքելու մեխանիզմները։ Սահմանվելու են նաեւ ավելի երկարաժամկետ արագ արձագանքման բժշկական թիմերի ռազմավարության փուլերը, ինչը հնարավորություն կտա հզորացնել ազգային ԱԱԲԹ կարողությունները։ Մասնակիցները ծանոթանալու են արտակարգ իրավիճակներին արձագանքելու ընթացքում ստացած փորձին, նորարարական ու կյանքեր փրկող մոտեցումներին: Նախաձեռնության նպատակն է ապահովել, որպեսզի արտակարգ իրավիճակների ժամանակ բուժօգնության կարիք ունեցող մարդիկ հնարավորինս շուտ ստանան ամենաբարձր որակի օգնություն: Թեեւ պետության պարտականությունն է արձագանքել մարդկանց կարիքներին, սակայն պատկերը փոխվում է, երբ ծավալները մեծանում են այնքան, որ պետական ռեսուրսները չեն բավարարում, եւ այստեղ է, որ առաջնային է դառնում նման խմբերի առկայությունը։

Ի սկզբանե խմբերը մասնագիտացած են եղել միայն վնասվածքներին արձագանքելու, վիրահատական կարիքները հոգալու հարցում, բայց ժամանակի ընթացքում մոտեցումները փոխվել են, զարգացել եւ հիմա կարեւորում են արձագանքները առողջապահական բոլոր կարիքներին, որոնք կարող են առաջանալ արտակարգ իրավիճակներում։ Դրա համար կարեւորում են արձագանքները առանձին երկրների կարիքներին։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ մարդկանց նկատմամբ հոգատարությունը եւ ճգնաժամային իրավիճակներում աջակցության տրամադրումը բժշկական թիմերի նպատակն են. «Մեզ անհրաժեշտ է միասնական չափորոշիչներով կրթված, պատրաստված պրոֆեսիոնալ թիմերի առկայություն, եւ այդ կարեւոր առաքելության ուսումնասիրության համար է իրականացվում այս նախաձեռնությունը»:

Նշենք, որ Հայաստանի արագ արձագանքման ազգային բժշկական թիմը ստեղծվել է 2021 թ.։ Դա հնարավորություն կտա հզորացնելու առողջապահության նախարարության գործառնական կարողությունները՝ արձագանքելու ինչպե՛ս երկրի, այնպե՛ս էլ տարածաշրջանային մակարդակներում առողջապահական հետեւանքներով ուղեկցվող արտակարգ իրավիճակներին։

ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանի խոսքով՝ միլիարդներ են ներդրվում ֆինանսական, տնտեսական անվտանգության մեջ, բայց գրեթե ոչինչ չի ներդրվում առողջապահական անվտանգության մեջ: Նա կարեւորեց ձեռք բերված փորձից դասեր քաղելն ու հետեւություններ անելը. «Վերջին տարիներին ամբողջ աշխարհում արտակարգ իրավիճակներ շատ են լինում, բայց ամենամեծ խնդիրն այն է, որ մարդիկ մոռանում են, քանի որ մարդու հոգեբանությունն այնպիսին է, որ նա ցանկանում է յուրաքանչյուր հարված շուտ մոռանալ, բայց եթե դրանք մոռացվեն նախքան դասեր քաղելը, ապա ստիպված են լինելու վերապրել»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների առջեւ լրագրողները բարձրաձայնեցին Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտման մասին, որպեսզի գնահատական տրվի արցախյան երկրորդ պատերազմի, հետագա ռազմական ագրեսիաների ընթացքում բուժաշխատողների, ինչպես նաեւ հայ ռազմագերիների նկատմամբ կատարված հանցագործություններին։ Վերջիններս դատապարտեցին ցանկացած հարձակում բուժաշխատողների վրա, այդ թվում նաեւ՝ պատերազմական իրավիճակներում բուժաշխատողների եւ շտապօգնության մեքենաների թիրախավորման դեպքերը: ԱՀԿ գլխադասային գրասենյակի ներկայացուցիչ Ֆլավիո Սալիոյի խոսքով՝ վերջին 5 տարվա ընթացքում շատացել են բուժաշխատողների վրա հարձակումները եւ նրանց թիրախավորումը պատերազմական գոտիներում։ «Դա միանշանակ հանցագործություն է եւ պետք է դատապարտվի»,- հավելեց նա: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի արտակարգ իրավիճակների գծով տնօրեն  Ջերալդ Ռոկենշաուբն էլ հավելեց, որ ամեն անգամ, երբ լսում են Հայաստանում նման դեպքերի մասին, դիմում են ԱՀԿ-ի գրասենյակ, իրականացնում են փաստաթղթավորում: Անդրադառնալով հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքին՝ ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրենը ձեռնպահ մնաց հասցեական գնահատական հնչեցնելուց՝ նշելով, որ իրենց իրավասության տակ չկա նման դեպքերին արձագանքելու՝ գործիքակազմ։ Սակայն նկատենք, որ միջազգային կազմակերպության ներկայացուցչի կողմից հասցեական դատապարտումը եւ այդ խնդրի բարձրաձայնումը Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման շրջանակներում՝ առնվազն ճնշում կլինեին պատերազմական հանցագործություններով աչքի ընկնող Ադրբեջանի վրա։

Ավանեսյանը դատապարտեց Ադրբեջանի գործողությունները՝ ընդգծելով, որ թե արցախյան երկրորդ պատերազմի, թե ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած վերջին ագրեսիայի հետեւանքով շտապօգնության մեքենաների եւ բուժաշխատողների վրա բոլոր թիրախավորված հարձակումները փաստագրված են: «Վստահ եմ, որ դրանք մաս են կազմելու միջազգային դատարաններում Հայաստանի կողմից ներկայացված հայտերի շրջանակներում, եւ, այո՛, նման արարքները, որոնք դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, պետք է խստագույնս դատապարտվեն»,- նշեց նա:

Թեգեր: առողջապահություն
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Գիտելիքներ, որոնք գիրք կարդալով չես ստանում»

«Գիտելիքներ, որոնք գիրք կարդալով չես ստանում»

Եզակի մատենաշար՝ երգարվեստի խճանկարում

Եզակի մատենաշար՝ երգարվեստի խճանկարում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Հետաքրքրական է

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist