Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Կարոտել ենք քեզ, Վարդան…

Հոկտեմբերի 8, 2022
Սոցիում
Կարոտել ենք քեզ, Վարդան…
13
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վարդան Արմենի Ավետյանը (ծնվ.՝ 1998 թ.) զոհվեց 2020-ի հոկտեմբերի 8-ին Հադրութում։ Երբ ստացանք պատերազմի բոթը, ուսումնասիրում էի թշնամու հարձակման ուղղությունները. Ջրական (Ջաբրայիլ), Հադրութ, եւ այդպես շարունակ։ Ջաբրայիլ անունը կարդալիս արդեն անհանգստություն մտավ մեջս. ինչպե՞ս կապվել Վարդանի հետ, վտանգի չե՞մ ենթարկի նրան, եթե հաղորդագրություն ուղարկեմ…

Վարդանի հետ պատերազմի նախորդ օրն էինք խոսել, պարզ ու հասարակ զրույց էր՝ առավոտյան դիրքերից էին իջել, հանգստանում էին։ Զրույցի ընթացքում Վարդանի ձայնի մեջ մտահոգություն կար։ Խոսակցության վերջում, այլեւս չկարողանալով դիմադրել «ինչո՞ւ ես մտահոգ կամ տխուր» հարցի ճնշմանը, ասաց, որ թշնամու կուտակումներն են անհանգստացնում, դրանք հասարակ կուտակումներ չեն, վատ բան է կանխազգում։ Փորձեցինք հանգստացնել իրեն, սակայն արդեն մենք էլ էինք մտահոգ։ Եվ վաղ առավոտյան սկսվեց կռիվը…

Վարդանի մտածողությունը տարբերվում էր շատերիս մտածողությունից։ Ավելորդ զգացմունքային, պաթետիկ զեղումներ չուներ, այդ պատճառով սկսեցի ավելի լուրջ անհանգստանալ, երբ ասաց, որ մտահոգված է։ Ուրեմն իրավիճակը չափազանց լուրջ է։ Ի՞նչ կարող էինք իմանալ, որ սկսվում է չարաբաստիկ, աղետաբեր մի պատերազմ։

Հոկտեմբերի 6-ին ենք վերջին անգամ խոսել Վարդանի հետ, հավաստիացնում էր, որ անվտանգ են, եւ զգուշացրեց, որ հաջորդ օրերին գուցե չկարողանա զանգել։ Մենք ավելորդ հարցեր չտվեցինք։ Հոկտեմբերի 8-ի առավոտյան հեռուստացույցի էկրանին զոհվածների անունների մեջ հայտնվեց Վարդանի անունը, չէի ուզում հավատալ, որ մեր Վարդանի մասին է խոսքը։ Ընկերներով անմիջապես զանգահարեցինք իրար. բոլորս էինք տեսել։ Այո՛, փաստորեն, մեր Վարդանն էր… անմահացել։

Անցել է 2 տարի, եւ ամեն անգամ այդ օրը հիշելիս կրկին վերապրում եմ մղձավանջը. մղձավանջ, որ գուցե էլ երբեք չանհետանա։ Այսօր գնալու ենք իր հարազատ ծննդավայր՝ Վանաձոր, Վարդանի մոտ…

Կարոտել ենք…

Թեգեր: հերոսպատերազմՎարդան Ավետյան
Կիսվել5Tweet3Կիսվել1
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist