Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Երրորդ անգամ

Հոկտեմբերի 12, 2022
Սոցիում
Երրորդ անգամ
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին է անցկացվում է «Յոթը սարի ետեւում» հայրենաճանաչողական գիտակրթական մրցույթ-փառատոնը։ Այս տարի մրցույթ-փառատոնի մասնակցության 85 հայտ էր ներկայացվել, որից խմբային եւ անհատական 14 մասնակից անցել էր ուսումնասիրության փուլ։ Հոկտեմբերի 7-ին թանգարանի բակում առաջին 7 մասնակիցները ներկայացրին իրենց ուսումնասիրած թեմաները, որից 6-ը պատմական հուշարձաններ էին։ Միայն 1-ը՝ ոչ նյութական ժառանգություն. Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքից Գոհար Գոգոլյանը, ով նաեւ նախորդ տարիներին է մասնակցել, ներկայացրեց «Մանասենծ օտախի շեգ ծամերով սուռպը» ուսումնասիրությունը։ Մրցույթ-փառատոնի բացման արարողության ժամանակ թանգարանի աշխատակից Անահիտը, որը 3 օր վարեց փառատոնը, նշեց, որ այս միջոցառումն արդեն դառնում է համայնքային մշակութային ժառանգության ուսումնասիրմանը, պահպանմանն ու հանրայնացմանը միտված ավանդույթ-իրողություն։

Մրցույթ-փառատոնի անցկացման գործում մեծ է փորձագետներ Արտավազդ Զաքյանի եւ Նվարդ Վարդանյանի դերը։ Մրցույթ-փառատոնի պատմությունը ներկայացնելուց հետո ներկաներին ողջունեց Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը. «Տարեցտարի ավելանում է մասնակիցների թիվը, սա խոսում է ծրագրի անհրաժեշտության մասին։ Այս տարի մասնակիցների մեջ ունենք եւ նոր անուններ, եւ մարդիկ, ովքեր նախկինում էլ են մասնակցել։ Այս մրցույթ-փառատոնը կարեւորվում է նաեւ նրանով, որ մասնակիցները մեծ սիրով են ուսումնասիրում իրենց տարածքի պատմական հուշարձանները եւ նաեւ դառնում են դրանց պահապանը…»: Ա. Եղիազարյանը հավելեց նաեւ՝ այս տարի մասնակիցներն իրենց ուսումնասիրությունները կներկայացնեն 2 փուլով. 1-ին փուլում գնահատող հանձնախումբը 5 միավորով արդեն որոշել է, թե ովքեր են անցել 2-րդ փուլ, որի ձեւաչափը, ի տարբերություն անցած 2 տարիների, փոխվել է։ Այս անգամ մասնակիցները նաեւ բանավոր ներկայացրին իրենց ուսումնասիրած հուշարձանները։ Նա ուրախությամբ տեղեկացրեց, որ այս անգամ մրցույթի 2 մասնակից Վրաստանում՝ Թբիլիսիում եւ Ախալքալաքում բնակվող մեր հայրենակիցներն են։ «Ձեւաչափի նպատակն է, որ նույնիսկ մոտակա սրճարաններում նստած մարդիկ լսեն մեր երկրի տարբեր վայրերում գոյություն ունեցող ոչ հայտնի հուշարձանների մասին եւս։ Մենք ձեր աչքերով ճանաչելու ենք այդ հուշարձանները, դուք մեծ աշխատանք եք արել, շնորհակալություն»,-նշեց Ա. Եղիազարյանը՝ դիմելով մասնակիցներին։

Փորձագետ Նվարդ Վարդանյանն իր խոսքում դիմեց մասնակիցներին. «Պատահական չէ, որ փառատոնի կազմակերպիչները հենց Թումանյանի թանգարանում են իրականացնում այս կարեւոր միջոցառումը։ Թումանյանը ժողովրդական բառ ու բանի, մշակույթի ամենահոգացող պահապաններից էր։ Ամեն մի հեքիաթ ու առակ, ժողովրդական խոսք գրելու համար գյուղեր է գնացել, զրուցել մարդկանց հետ, լսել նրանցից լեգենդներ ու պատումներ։ Այսօր այդ գործի շարունակողները դուք եք, սիրելի մասնակիցներ…»։ Արտավազդ Զաքյանն էլ անդրադարձավ «Յոթը սարի ետեւում»-ի անցկացման պատմությանը։ Այնուհետեւ մասնակիցները բանավոր ներկայացրին իրենց ուսումնասիրությունների առարկաները՝ հիմնականում միջնադարյան սրբավայրեր։ Նույնը կրկնվեց նաեւ հաջորդ օրը։ Նշեմ՝ մասնակից խմբերից 6-ը ներկայացնում էին Գեղարքունիքի մարզը, որից 5-ը՝ Գավառի տարածաշրջանը, 1-ը՝ Մարտունու։ Զրուցեցի մասնակիցների հետ։ Գավառի թիվ 5 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհիներ Մարգարիտա Կարապետյանը եւ Լիլյա Ավետիսյանը ներկայացնում են «Նանե» խումբը, որի ուսումնասիրման առարկան Արծվաբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը, ըստ ուսումնասիրողների, 13-րդ դարի բազիլիկ սրբավայր է։ Տեղեկացրին, որ եկեղեցու մասին իմացել են իրենց պատմության ուսուցչուհուց՝ Հռիփսիմե Մովսիսյանից, եւ սկսել են ուսումնասիրությունները։ Եկեղեցու հարեւանությամբ կան նաեւ խաչքարեր ու տապանաքարեր։ Արծվաքարն այժմ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի թաղամասերից է։ Այնտեղ է երկաթե դարաշրջանի ամրոցը, որը թվագրվում է Ք. ծ. ա. 2-րդ հազարամյակ։ Նույն Գավառից ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Դարբինյանն արդեն երրորդ անգամ է մասնակցում մրցույթին, միայնակ է սկսել ուսումնասիրել Գանձակ գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցին։ Գանձակը Գավառ քաղաքից հարավ՝ Գավառագետի աջ ափին է, ծովի մակարդակից 1980-2000 մ բարձրության վրա։ Գանձակ համայնքը՝ նախկինում Բատիկյան, վերաբնակեցվել է 1828 թ. Արեւմտյան Հայաստանի Բայազետի եւ Ալաշկերտի գավառներից տեղահանված հայերով։ Գանձակ է վերանվանվել 1991 թ. օգոստոսի 8-ին։ Գյուղի պատմությունն ավելի հին է, որի վկայությունն է գյուղի կենտրոնում պահպանվող 9-րդ դարի Սուրբ Գեւորգ եկեղեցին։ Ըստ Մ. Դարբինյանի՝ այս եկեղեցու մոտակայքում գյուղի մելիք-իշխանը թաքցրել է գանձերը։ 17-րդ դարասկզբին, երբ Շահ Աբասը հասել է այս վայրեր՝ տեղահանելու բնակչությանը, թալանելու բնակավայրերը, իշխանը քանդել է տվել եկեղեցու տանիքը՝ իջեցնելով խաչը, որի ստվերը կեսօրին ցույց է տվել գանձի տեղը։ 16-րդ դարում Գեղարքունյաց մելիքական չորս տոհմերից մեկը` Ազարյանները, մելիք Բարիքի օրոք իրենց նստոցը մոտակա Գանձակ կամ Քյոսամահմատ գյուղից տեղափոխում են Նորատուս: 1828-ին վերաբնակիչները եկեղեցին ծածկել են գերաններով։ 1970-ին այն հիմնանորոգվել է Տելման Գեղամյանի կողմից։

«ԱրմաՏ» խումբը ներկայացնում է Վայոց ձորի մարզի Աղավնատուն համայնքը։ Գյուղի դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Անի Մանուկյանն ու քույրը՝ 7-րդցի Մերին, իրենց ղեկավար Լիանա Հակոբյանի գլխավորությամբ ուսումնասիրել են Աղավնաձորից մոտ 4 կմ հյուսիս գտնվող 13-րդ դարի Սուրբ Աստվածածին մատուռ-եկեղեցին, որն այդ շրջանի ճանաչված վարպետ Մոմիկի գործերից է։ Միջնադարում Աղավնաձորի տարածքում, Դվին-Պարտավ առեւտրական ճանապարհի վրա, եղել է քարավանատուն։ Գյուղի հիմնադրումը վերագրվում է 13-րդ դարի սկզբներին։ Աղավնաձորը կոչվել է նաեւ Աղնաձոր, Այնազուր։ Հին բնակավայրն այժմյան գյուղի կենտրոնական հատվածում էր։ Երկրորդ բնակեցումը եղել է 1828 թ.՝ Խոյից, Սալմաստից, Վանից, Մակուից, Սասունից ու Նախիջեւանից գաղթածների կողմից։ Գյուղից մոտ 4 կմ դեպի հյուսիս Ժամիդուզ կամ Ուլգյուր գյուղատեղն է, որտեղ մինչեւ այժմ կանգուն են մնացել Աստվածածին եկեղեցու պատերը (վերանորոգվել է 2004 թ.), որի շրջապատում կան գերեզմանոց, կանգուն խաչքարեր, որոնք մահարձաններ են։ Նրանցից մեկը պատկանում է Սարգիս երեցին։ Գյուղատեղում կա երկու գերեզմանոց, որոնցից փոքրը պատկանում է 10-14-րդ, իսկ մեծը՝ 15-17-րդ դարերին։ Ուլգյուր գյուղում է ծնվել միջնադարի մեծ նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ Մոմիկը, որի ձեռքի գործն է Նորավանք վանական համալիրը, շատ այլ վանքեր ու մատուռներ, այդ թվում՝ Ուլգյուր լեռան ստորոտում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գյուղատեղի գերեզմանատանը պահպանվում է Մոմիկի որդու՝ Ասկանդրի խաչքարը։ Իսկ Աստվածածին եկեղեցու բակում Մոմիկի մոր եւ քրոջ գերեզմաններն են։ Գյուղի կենտրոնում է Սուրբ Մարիամ եկեղեցին, իսկ շրջակայքում բազմաթիվ խաչքարեր եւ մատուռներ կան։ Այս հուշարձաններն են ուսումնասիրել եւ ներկայացրին աղջիկները։

2 օր մասնակիցները ներկայացրին իրենց ուսումնասիրությունները։ Հոկտեմբերի 9-ին կայացավ մրցանակաբաշխությունը։ Այս տարի մրցույթ-փառատոնի աջակիցների եւ Հովհ. Թումանյանի թանգարանի կողմից սահմանել էին 5 խրախուսական, 7 անվանակարգային, 1 հատուկ մրցանակ եւ 1 Գրան-պրի՝ Հովհ. Թումանյանի թանգարանի կողմից։ Բոլոր 14 մասնակիցներին հատկացվեցին նաեւ խորհրդանիշ-մրցանակներ՝ հայկական ասեղնազարդ խաչի տեսքով, որոնք ասեղնագործ վարպետների գործեր են, եւ նույն վարպետները նկարագրեցին խաչերի իմաստը եւ հանձնեցին մրցանակակիրներին։ «Հովհ. Թումանյան» Գրան պրի մրցանակին արժանացավ մրցույթին առաջին անգամ մասնակցած «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» գիտահետազոտական խումբը Ջավախքի Ախալքալաք քաղաքից՝ ներկայացնելով «Գումբուրդոյի մասունքը» ուսումնասիրությունը։ Յուրաքանչյուր տարի սահմանվում է մեկ հատուկ մրցանակ, որը կրում է պատմամշակութային ժառանգության երախտավորներից մեկի անունը: Այս տարի այն կրում է «Կարո Ղաֆադարյան» անունը եւ տրվում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կողմից։ Միլենա Դարբինյանն արժանացավ այս մրցանակին, որը հանձնեց Կարո Ղաֆադարյանի որդին։ Ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրություն՝ «Գարեգին Սրվանձտյանց» մրցանակի արժանացավ Գոհար Գոգոլյանը, ով հպարտ է դրա համար եւ ասաց. «Ավելի մեծ գնահատական իմ 19 տարվա բանահավաքչական աշխատանքին անհնար է պատկերացնել»։ Հայաստանի պատմության թանգարանի կողմից շնորհվող մրցանակները հանձնեց տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Մնացած մրցանակները հանձնեցին շնորհող կազմակերպությունների ներկայացուցիչները։

Մրցույթն ամփոփեց Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը՝ անդրադառնալով  «Յոթը սարի ետեւում»-ի պատմությանը։ Ասաց՝ առաջին անգամ մրցույթին մասնակից եղավ նաեւ Արցախի ներկայացուցիչ Գայանե Ըռքոյանը, ով ուսումնասիրել էր Քաշաթաղի շրջանի Մկնատամի խաչ 12-րդ դարի մատուռ-եկեղեցին եւ արժանացավ առաջին մրցանակի։ Ցավոք, մրցանակաբաշխության հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, պատերազմ սկսվեց, եւ թշնամու գերության տակ մնաց նաեւ Քաշաթաղի շրջանը։ Տնորենը հավելեց նաեւ, որ նույն մրցույթ-փառատոնի շրջանակներում կազմակերպվել են տարբեր ցուցադրություններ, այդ թվում ներկայացվել են Քաշաթաղի երկրագիտական թանգարանի հնագիտական նյութերը, 4 անգամ կազմակերպվել է «Հայկական Քաշաթաղ» լուսանկարների ցուցահանդես՝ թանգարանում, Գեղարքունիքի մարզի Մարտունու պատկերասրահում, Ներքին Բազմաբերդի միջնակարգ դպրոցում եւ «Թեքեյան կենտրոնում»։

Թեգեր: Հովհաննես Թումանյանմրցույթ
Կիսվել4Tweet3Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Չորս ավետարանները ողողում, լվանում են մեր հոգիները՝ դրանք պահպանելով դրախտային երանելի վիճակում

«Ժողովուրդը, որը մեռնել չի ուզում, երբեք չի մեռնի…»

«Ժողովուրդը, որը մեռնել չի ուզում, երբեք չի մեռնի...»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist