Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հազարափրկչի տոնը

Հոկտեմբերի 14, 2022
Սոցիում
Հազարափրկչի տոնը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
492
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պատմական Ճահուկ գավառը, որը Մեծ Հայքի Սյունիք աշխարհի արեւմտյան կողմում է, դարեր ի վեր եղել է հայու օրրան։ Նախճավան գետի Ճահուկ (այժմ՝ Ջահրի) եւ Շահապոնք (այժմ՝ Շահբուզ) վտակների ավազաններում է։ Այս գավառի մասին Ստեփանոս Օրբելյանը գրել է. «Երկուտասներորդ՝ Ճահուկ գաւառ, որ եւ ձորն որ Շահապաւնս կոչի»։ Պատմիչի եկեղեցական հարկացուցակում նշված է նաեւ Ճահուկ գյուղ։ Իսկ միաբան Ա. Սեդրակյանը Ճահուկ գավառի բնակիչներին անվանել է «ջահկեցիներ»։

Գավառը մինչեւ 18-րդ դարը ունեցել է 334 հայկական բնակավայր։ Ճահուկ գավառ կար նաեւ Կորճեքում։ Գավառի պատմական գյուղերից է Գոմեր-Գոմուր-Գյոմուր բնակավայրը, որից մոտ 5 կմ հեռավորության վրա է Հազարափրկիչ վանքը, որը գործել է մինչեւ 1988 թ. եւ եղել է տարածքի տասնյակ բնակավայրերի կարեւոր ուխտավայրերից մեկը։ Վանական համալիրը հայկական քիչ ուսումնասիրված պատմական հուշարձաններից է եղել, այդ իսկ պատճառով վերջինիս մասին քիչ տեղեկություններ են հայտնի։ Այն կազմված է եղել մի շարք շինություններից՝ եկեղեցի, մատուռ, պարիսպ, գերեզմանատուն եւ այլն։ Կառուցվել է 11-12-րդ դարերում։ Պատվիրատուի եւ ճարտարապետի մասին տեղեկություններ հայտնի չեն։ 17-րդ եւ 19-րդ դարերում վանքի առանձին կառույցներ վերանորոգվել են։ Վանական համալիրի եկեղեցին ունեցել է երկհարկանի դամբարան-եկեղեցու հորինվածք։ Կառուցված է եղել սրբատաշ եւ կիսամշակ բազալտից։ Մուտքը արեւմտյան ճակատից էր։ Ուներ մեկ զույգ ավանդատներ։ Եկեղեցու հարեւանությամբ գործել է նաեւ մատուռ՝ Նախիջեւան գետի աջ ափին։ Կառուցվել է 16-17-րդ դարերում կիսամշակ քարից։ Մուտքը բացված էր արեւմտյան կողմից։ 

Մինչեւ 1970-ական թթ. մատուռի շրջակայքում դեռեւս պահպանվել էին 17-րդ դարի մի քանի փոքրիկ խաչքարեր։ Արցախյան շարժման ժամանակ նաեւ Նախիջեւանում թուրքերը կազմակերպեցին հայության հալածանքներ, ջարդեր, եւ մեր պատմական երկրի այս հատվածը եւս հայաթափ եղավ։ Մի քանի տարվա ընթացքում  Նախիջեւանում, որը նույնպես 1920-ական թթ. բռնակցվեց Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը, հայկական հուշարձանները վերացվեցին։ Ճահուկ գավառի Գյոմուր, Գժաձոր, Առինջ, Բադամլու, Նորս, Մազրա գյուղերից տեղահանված մեր հայրենակիցներից շատերն այժմ բնակվում են Արարատի մարզի տարբեր բնակավայրերում, ստեղծել են «ՆԱԽԻՋԵՎԱՆԱՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Լեւոն Ստեփանյան)։  Հայրենի Հազարափրկիչ սրբավայրի կարոտով Նոր Խարբերդի վարչական տարածքում՝ Նուբարաշեն տանող ճանապարհի աջակողմում նախիջեւանցիները կառուցել են Հազարափրկիչ անունը կրող մատուռ-եկեղեցի։ Գրեթե 3 տասնամյակ է արդեն, ինչ նախիջեւանահայերի շուրջ 350-ամյա ավանդությունը՝ Հազարափրկչի ուխտը, նշվում է այստեղ՝ Սուրբ ՀԱԶԱՐԱՓՐԿԻՉ սրբատեղիում։

Ամեն տարվա հոկտեմբերի 2-րդ կիրակին նշվում է պատմական Նախիջեւանի, ինչպես նաեւ Արցախյան եւ ՀՀ սահմանների համար 1990-ականների եւ հետագա պատերազմների ժամանակ սուրբ նահատակների հավերժ հիշատակման օր: Կատարվում է մոմավառություն, խնկարկում։ Ուխտի օրն այս տարի նշվեց հոկտեմբերի 9-ին։ Ծնունդով Գյոմուր գյուղից է 83-ամյա Նուբար մայրիկը, ընկերոջս՝ Սուրեն Շահինյանի մայրը, ով խորհրդային տարիներին է ընտանիքով տեղափոխվել Այնթապ գյուղ։ Մեծ սիրով ու ցավով է պատմում սիրելի բնակավայրի, իրենց նշանավոր ուխտավայր-սրբավայր Հազարափրկիչ վանքի մասին։ Չնայած խորհրդային կարգերին, դարերի պատմություն ունեցող ավանդույթը շարունակել են։ Ողջագուրվում է նախիջեւանցի ծանոթ ու բարեկամների հետ, հիշում են կորուսյալ հայրենիքը։ Մինչեւ 1988 թ., հոկտեմբերի երկրորդ կիրակի տեղահանված շատ նախիջեւանցի հայեր են ուխտի գնացել Հազարափրկիչ վանք։ Այսօր միայն հուշերն են մնացել, եւ նորակառույց մատուռն է դարձել պատմական վանքի փոխարինողը։

Հոկտեմբերի 9-ին անձրեւային եղանակ էր, բայց մարդաշատ էր Հազարափրկիչ մատուռ-եկեղեցու տարածքը։ Հիմնականում տարեց նախիջեւանցիներ էին, որ եկել էին ուխտի։ Շատերը մատաղացու աքաղաղ ու գառ էին բերել։ Տարածքում կազմակերպվել էր նաեւ տոնավաճառ։ «Նախիջեւանահայերի հայրենակցական միավորում» ՀԿ-ի կողմից, Ժորա Մկրտչյանի աջակցությամբ, Բաբաջան Բաբախանյանի, Վլադիկ Մանուկյանի, այլոց նախաձեռնությամբ, կազմակերպվել էր մշակութային մաս։ ՀԿ փոխնախագահ, Արցախյան գոյամարտի մասնակից Բաբաջան Գյոմուրցի Բաբախանյանը ներկայացրեց ուխտագնացության պատմությունը, կոչ արեց չմոռանալ պապերի հիմնած ավանդույթը։ Արարողությանը ներկա էին պատմաբան, մատենագետ, հայագետ, նախիջեւանագետ, լրագրող, մշակութաբան, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2009), Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Արգամ Այվազյանը, Մասիսի խոշորացված համայնքի ղեկավարը, մտավորականներ, ազատամարտի մասնակիցներ։ Սուրեն Շահինյանը, ով նույնպես ծնվել է Գյոմուրում, այժմ աշխատում է Արարատի մարզի կրթության, մշակույթի վարչության գլխավոր մասնագետ, պատմեց Հազարափրկիչ վանքի մասին։

Ըստ ավանդության՝ Սյունիքի մելիք Իսրայելի որդին՝ Իսրայել Օրին, երբ լսել է Ճահուկ գավառի հայությունը վտանգի մեջ է, հորից զորք է վերցրել եւ հասել հայրենակիցներին օգնության, փրկել կոտորածից։ Այդ ժամանակից սկսած տարածքի հայերը նշել են Հազարափրկչի տոնը։ Նորակառույց եկեղեցու բակում տեղադրվել են նաեւ մի քանի խոյատապանաքարեր, որոնք բերվել են Նախիջեւանից։ Տարածքում կանգուն է նաեւ հուշակոթող, որի վրա փորագրված են 1941-45 թթ., Արցախյան պատերազմներում նահատակված քաջորդիների անունները, ովքեր արմատներով եղել են Ճահուկ գավառի Գյոմուր, Գժաձոր եւ Առինջ գյուղերից։  Ճահուկ գավառի անվան առաջին ստուգաբանողը եղել է ճահուկցի կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցին, ում մասին Ալիշանը գրում է. «Ղազար կաթողիկոս՝ բնիկ երկրին՝ ախորժե ստուգաբանել. «Վասն» պատուականութեան տեղեացն ճահ եւ ըմբոն, այսինքն գեղեցիկ հարկաւոր եւ կարի պատշաճ»։ Անվանահիմքը «ճահ» կամ «ջահ» նշանակում է «ջոկ», «խումբ» կամ «առանձին»։ Երեւի գավառը Նախիջեւանից անջատվելու կապակցությամբ է ստացել այդ անունը, որովհետեւ նրա մեջ մտնող մի շարք գյուղեր առաջներում եղել են Նախիջեւան գավառում։

Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Բազմաշավիղը»՝ կերպարվեստի թանգարանում

«Բազմաշավիղը»՝ կերպարվեստի թանգարանում

«Ասաց՝ չէ, քո աչքերն ինձ դուր եկան…»

«Ասաց՝ չէ, քո աչքերն ինձ դուր եկան…»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist