Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Արիական ծագումը՝ որպես փուչ առասպել

Հոկտեմբերի 19, 2022
Սոցիում
Արիական ծագումը՝ որպես փուչ առասպել
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
378
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայաստան կատարած իմ ճամփորդությունը (1843-44 թթ.) ես հիշում եմ ամենաբարի զգացումներով. սա ամենահաճելի տպավորություններից մեկն է Ասիայում երեք տարի գտնվելուց ի վեր: Ինձ համար աննախադեպ արժեքավոր է ծանոթանալ Աբովյանի հետ, ով իր բնավորությամբ շատ նման է գերմանացու եւ հիմնավոր գերմանական կրթություն է ստացել»։

Մորից Վագներ

Գերմանացի ճանապարհորդ, աշխարհագրագետ, երկրաբան, բնագետ, Մյունխենի համալսարանի դասախոս Մորից Վագները (1813-1887), ի թիվս այլ երկրների, ճանապարհորդել է եւ Հայաստանում, ուսումնասիրել ոչ միայն աշխարհագրությունը, կենդանական ու բուսական աշխարհը, այլեւ մշակույթն ու մարդկային որակները։ Բնական է՝ երբ այցելում ես մի երկիր, հարազատություն ես փնտրում այնտեղ, այլ կերպ՝ ուզում ես քեզ տեսնել հարազատ միջավայրում, ինչը հարմարավետության գրավականն է: Իսկ հարմարավետությունը երբեք խորթ չի եղել մարդուն, եւ զարմանալի չէ, որ Վագներին ուրախացրել է այնպիսի անձնավորության հետ ծանոթությունը, ինչպիսին Խաչատուր Աբովյանն էր, եւ այն, որ նա Հայաստանում տարածում էր գերմանական հոգեւոր մշակույթը. «Ես հաճախ էի լինում նրա դպրոցում՝ ապշած նրա աշակերտների փայլուն հաջողություններից։ 10-14 տարեկան դեռահասները հայերեն, վրացերեն, թաթարերեն, ռուսերեն, գերմաներեն եւ ֆրանսերեն գրելու եւ խոսելու զարմանալի գիտելիքներ էին ցուցաբերում։ Գերմաներեն խոսում էին շատ պարզ ու ճիշտ առոգանությամբ, իսկ երբ իմ ներկայությամբ գրավոր վարժություններ էին տալիս, ես հիանում էի թե՛ հրաշալի ուղղագրությամբ, թե՛ գերմանական քերականության գերազանց իմացությամբ։ Նրանք կարդում էին Գյոթե եւ Շիլլեր եւ առանձնահատուկ հետաքրքրություն էին ցուցաբերում գերմաներենի նկատմամբ ընդհանրապես»։

Իսկ ո՞րն է հայ ժողովրդի ունակությունների գաղտնիքը, կամ որտեղի՞ց է սկիզբ առնում այլազգիների հետ նրանց շփումը։ Աշխարհը երբեւէ անհայտ չի եղել հայ ժողովրդի համար. ինչպես անտիկ շրջանում, այնպես էլ վաղքրիստոնեական. հայերը ոչ միայն ճամփորդել են Եվրոպայում, Ասիայում, այլուր, այլեւ գնացել են ուսանելու ու նաեւ ուսուցանելու, իսկ Գերմանիայի հետ ծանոթության հետքերը զգացնել են տալիս Հայաստանում քրիստոնեությունն ընդունելու (301 թ.) հաջորդող տարիներին, երբ հայ-քրիստոնյա քարոզիչներ գնացել են նաեւ Գերմանիայի ներկա տարածքներ՝ քրիստոնեություն քարոզելու եւ տարածելու մտադրությամբ։ Եվրոպայում ու նաեւ Գերմանիայում քրիստոնյա քարոզիչներից ամենահայտնի հայկական ծագմամբ անձերից են սուրբ Բարսեղը կամ Վլասը՝ պատմական Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքից, Թեոֆանու կայսրուհին, ով ծագում է բյուզանդական հայ ազնվական ընտանիքներից։ 11-րդ դարում Բավարիայի Պասաու քաղաքում ապրել եւ գործել է Հայաստանից այստեղ եկած Գրիգորիս արքեպիսկոպոսը։ Հայ-գերմանական հարաբերությունները փոխադարձ են եղել. Գերմանիան Կիլիկյան Հայաստանի հետ կապ հաստատած առաջին պետություններից է. Հայնրիխ 6-րդ կայսրն է ճանաչել Լեւոն Բ Մեծագործին Կիլիկիայի թագավոր եւ թագ շնորհել նրան։ Հայերի ու գերմանացիների միջեւ փոխադարձ կապերը շարունակվում են մինչեւ օրս էլ. այսօր Գերմանիայում ապրում են շուրջ 55-60 հազար հայեր։

Հայերի մասին կարծիքի առնչությամբ արժե ուշադրության առնել նաեւ 19-20-րդ դարերի գերմանացի քաղաքական, հասարակական գործիչ Պաուլ Ռորբախի (1869-1956) հետեւյալ միտքը. «Հայերը արիացի են։ Ավելի շուտ՝ հնդգերմանացիներ: …Հասկանալի է, որ հայերի մեջ կան մի քանի ֆիզիոլոգիական տիպեր, որոնք էապես տարբերվում են միմյանցից։ Բայց մի՞թե Գերմանիայի գերմանացիները, որոնք անառարկելիորեն ճանաչված են որպես արիացիներ, նույն կերպ չեն տարբերվում»։

Այնուամենայնիվ, հարց է ծագում՝ ինչո՞ւ իրենց արիացի համարող գերմանացիները, որ հայերին նույնպես արիացի էին համարում, Առաջին աշխարհամարտի ժամանակ կանգնեցին թուրքերի կողմը եւ նրանց հետ հավասար մասնակցեցին հայերի ցեղասպանությանը, եւ մի՞թե բոլոր ազգերից իրենց բարձր դասող արիացիները կարող են այդ աստիճան ոճրագործ լինել. առասպել չէ՞, արդյոք, «արիացի» կոչվելու գերմանական քարոզչությունը, եւ մի՞թե դրանով կարելի է արդարացնել այն մարդատյացությունն ու մարդասպանությունները, որ դրսեւորեցին նրանք Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի ժամանակ։ Գաղտնիքը, գուցե, հենց Պաուլ Ռորբախի արտահայտած հաջորդ մտքերի մեջ է, ինչն ապացուցվում է նաեւ մեր օրերում հայերի հանդեպ վարած քաղաքականությամբ։ «Պատերազմը եւ հայկական քաղաքականությունը» աշխատության մեջ Ռորբախը նշել է. «Նա, ով տիրում է Հայաստանին, անմիջականորեն տիրում է ինչպես Փոքր Ասիայի արեւելյան մասին, այնպես եւ Միջագետքին»։ Այնուհետեւ հետաքրքիր է դառնում Հայաստանը՝ հօգուտ Թուրքիայի, Ռուսաստանից բաժանելու նրա դատողությունը. «Թուրքիան թե՛ քաղաքական եւ թե՛ ռազմական առումով կկորցնի իր կենսունակությունը, հենց որ կորցնի Հայաստանը, հատկապես եթե այն կորցնի հօգուտ Ռուսաստանի»։ Ըստ այդմ՝ Ռորբախը դեմ է արտահայտվել Արեւմտյան Հայաստանի անկախության գաղափարին, պաշտպանել այնտեղից հայերի տեղահանության մասին թուրքական վերնախավի ծրագրերը։ Նշել է, որ «Արեւմտյան Հայաստանից պետք է դուրս անել բնիկ հայերին», իսկ նրանց տեղում բնակեցնել Թրակիայից եւ Ռուսաստանից բերված մուսուլմանների` ավելացնելով, որ «եթե այդպես վարվեին, ապա Հայաստանը մեկ հարվածով կպոկվեր Ռուսաստանի ձեռքից»։

Ռորբախն առաջարկել է նաեւ արեւմտահայերին գաղթեցնել Միջագետք, ինչը կնպաստեր «ճանապարհի տնտեսական զարգացմանը»։ Զարմանալ կարելի է միայն, որ քրիստոնյա մի երկիր, որ աշխարհին հայտնի է իր գիտությամբ, մշակույթով, հզոր արդյունաբերությամբ, նախընտրում է քթի տակ ունենալ մուսուլմաններով բնակեցված Թուրքիայի պես բարբարոս մի երկիր, քան արեւի տակ տեսնել քրիստոնյա Ռուսաստանին՝ նույնպիսի մշակութային հզորությամբ, որպիսին Գերմանիան է։

Թեգեր: ԳերմանիաժողովուրդՀայաստանպատերազմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Տավուշի բերդի տարածքում

Տավուշի բերդի տարածքում

Կրթվել չցանկացող ժողովուրդը թուլացնում է իր իմունիտետը փափուկ ուժի հանդեպ

Կրթվել չցանկացող ժողովուրդը թուլացնում է իր իմունիտետը փափուկ ուժի հանդեպ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist