Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Կրթվել չցանկացող ժողովուրդը թուլացնում է իր իմունիտետը փափուկ ուժի հանդեպ

Հոկտեմբերի 19, 2022
Սոցիում
Կրթվել չցանկացող ժողովուրդը թուլացնում է իր իմունիտետը փափուկ ուժի հանդեպ

Rear view of elementary school pupils running outside

1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
72
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ով մեր ծառը…. մենք նրա անտառը… Ժողովրդական բառ ու բանի այս բազմանշանակ արտահայտությունն իր մեջ նաև սնափառության տարրեր ունի։ Բայց ներկայում ավելի հրատապ է ոչ թե դա, այլ այն, որ ինքներս ենք վտանգում ոչ միայն մեր ծառը, այլև մեր անտառը։ Տվյալ դեպքում խոսքը պետք է ընկալել անուղղակի իմաստով, թեպետ ուղիղ իմաստով էլ մի լավ վիճակում չենք։

Մեր հասարակությունը չի ուզում կրթվել, և սա ոչ թե դատավճիռ է, այլ ցավալի իրականություն։ Իբրև հետևանք՝ կարող է չորանալ մեր գոյության և ինքնության ծառը:

Եթե չկրթվելու կամա թե ակամա մղումը համախտանիշից վերածվի համավարակի, այդ դեպքում ոչ մի պատվաստանյութ էլ չի փրկելու։ Իսկ կրթվել չուզենալու համախտանիշի ի հայտ գալու վտանգ մեզանում, ցավոք, կա։ Մեկը մեղադրում է աշակերտին, երկրորդը՝ ուսուցչին, երրորդը՝ դասագրքերը, չորրորդը՝ պայուսակի քաշը, հինգերորդը՝ բարեփոխումները, վեցերորդը՝ ատեստավորումը, յոթերորդը՝ աշխատավարձը, ութերորդը՝ քաղաքական վիճակը, իններորդը՝ պատերազմն իր հետևանքներով, տասներորդը՝ աշխարհաքաղաքական իրադրությունը, տասնմեկերորդը…. Մեղքերի, մեղադրյալների, մեղադրողների,  դատավորների, երդվյալ ատենակալների շարքը կարելի է անվերջ շարունակել։ Իսկ ամենավերջում էլ հարց տալ, թե՝ «Էն խեղճ Քենեդուն ընչի՞ սպանեցին…»:

Այս երկար շարքից երբեք որևէ մեկն իրեն չի մեղադրի սովորել, կրթվել չցանկանալու մեջ, ինչպես բոլոր կամ գրեթե բոլոր հարցերի պարագայում, երբ մեզ երբեք կամ գրեթե երբեք մեղավոր չենք համարում: Երևի Մարկ Տվենը մեր մասին էր ասում. «Քանի դեռ մեր բախտը բերում է, մենք դա վերագրում ենք մեր մտքին, իսկ մեր անհաջողությունների համար մեղադրում ենք աստվածներին»: 

Կարծես մեր միջից վերացել է կրթված (խոսքն այս դեպքում կիրթ լինելու մասին չէ) լինելու ոչ միայն ցանկությունը, այլև տարրական ձգտումը, ինչպես նաև ամոթը կրթված չլինելու համար։ Խոսքը համատարած բուհ ընդունվելու մարմաջի մասին չէ, ոչ էլ որևէ մեկին վիրավորելու մարմաջ կա։ Բայց մենք, որ անհամեստորեն ասած՝ մշտապես մեզ համարել ենք կրթվածների մեջ ամենակրթվածը և մեզ պատկերել կրթության օվկիանոսում հմուտ լողորդի դերում, երբ ուրիշները դեռ ծառերի վրա էին, այսօր պատճառաբանություն ենք փնտրում, որ չկրթվենք։ Սա, ինչպես արդեն ասվեց, սպառնում է վերածվել համախտանիշի, որը հնարավոր չի լինի բուժել որևէ բարեփոխմամբ կամ ատեստացիայով ու վերապատրաստմամբ, որևէ դասագրքի՝ նորովի խմբագրումով կամ կրթության որակի բարելավմանն ուղղված որևէ ռազմավարությամբ ու մարտավարությամբ, եթե մենք ինքներս չենք ցանկանում կրթվել։ Չենք ցանկանում՝ որպես չսովորելու պատրվակ փնտրող աշակերտ և իր երեխայի չսովորելը որևէ հիմնավոր կամ ավելի շատ մտացածին պատճառաբանությամբ արդարացնող ծնող։ Չենք ցանկանում՝ որպես այս կամ այն պատճառով կամ պատճառաբանությամբ սովորեցնել չցանկացող ուսուցիչ և նրան հովանավորող անմիջական կամ միջնորդավորված վերադաս։ Չենք ցանկանում՝ որպես էքսպերիմենտների սիրահար  կամ դպրոցի շենքի վերանորոգման վրա փող սարքող … Չենք ցանկանում, որովհետև մեր մեջ կարծես բթացել է կրթությունը որպես ազգային ինքնության և պետականության անվտանգության բաղադրիչ ընկալելու զգացողությունը։ Իսկ դա նշանակում է, որ ինքներս թուլացնում ենք, իսկ մի օր էլ՝ կկորցնենք մեր իմունիտետը փափուկ ուժի հանդեպ։ Մինչդեռ փափուկ ուժը ժամանակակից աշխարհում կոշտ կամ բիրտ ուժից պակաս տարածված, ազդեցիկ ու կիրառելի չէ։

Սիրում ենք կրկնել, թե՝ այն ժողովուրդը, որ չի ուզում մեռնել, երբեք չի մահանա: Իսկ ժողովուրդը, ի դեմս իր հասարակության, եթե չի ուզում կրթվել, առնվազն կարող է հայտնվել այն վիճակում, երբ անունը կա, ամանում չկա։ Մինչդեռ սիրում ենք հիշեցնել, որ անապատում գիրք ենք փրկել, անապատում այբուբեն սովորեցրել, անապատում եկեղեցի կառուցել։ Եթե մեր հոգին և միտքը վերածվեն անապատի, լրջագույն սպառնալիք կստեղծվի մեր գոյության համար։ Ու ոչ ոք չի գալու մեր մեջ եկեղեցի կառուցի, եթե ինքներս վերացնենք դրա համար անհրաժեշտ հոգևոր հիմքերը։ Այլապես մի օր էլ մի ուրիշ Ջիվանի մե՛ր մասին կերգի՝ «Անկիրթ ցեղերը թափառական կուգան ու կերթան»….

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

Ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հայրը

Ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հայրը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Առանց աղտոտման աղբյուրները վերացնելու ոչ մի կառավարում չի հաջողվի

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist