Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Վաստակ եւ գնահատանք

Հոկտեմբերի 20, 2022
Սոցիում
Վաստակ եւ գնահատանք
13
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Միայն պատերազմների ժամանակ չէ, որ դրսեւորվում է հայրենասիրությունը: Դա ամենօրյա վերաբերմունքն է՝ հանդեպ մեր չքնաղ բնաշխարհը, մշակութային մեր դարավոր հուշարձանները, կոթողները, մեր վիրավոր վանքերը, մեր հողը, մեր ջուրը, նվիրումը մեր տեսակին, մեր բաղձալի երազանքներին, մեզ վերապահված գործերին»,- մեր զրույցներից մեկի ժամանակ հայրենասիրությունն այսպես բնորոշեց մեր գրչընկերը՝ «ՀՀ»-ի թղթակից, ժամանակավորապես ելուզակի արյունոտ ձեռքերում հայտնված Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի եռանդուն խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը: Մարդ, ով երկար տարիներ վերահաստատված լինելով մեր այս երկրամասում, որպես ուսուցիչ, իրեն նվիրել է սերնդակրթման պատվաբեր գործին, հետաքրքրվել հնամյա մեր հուշակոթողներով, ավեր ու կիսավեր վանքերով, հայտնաբերել բազմաթիվ դամբարաններ, կիսաթաղ խաչքարեր, կամուրջներ: Եվ  լուսանկարել այդ ամենը, հրապարակել մամուլում, կազմակերպել ճանաչողական ցուցահանդեսներ: Վաստակաշատ լրագրողը հայրենիքի հանդեպ իր նվիրումն է դրսեւորել նաեւ որպես զինվոր. 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ եւ Արցախի պաշտպանական-ազատագրական մարտերին: Նրա աշակերտներից շատերն անմահացան վերջին՝ 44-օրյա պատերազմում, նրանք, որոնց հետ լեռ ու ձոր էր մաշեցնում Քաշաթաղում: Եվ սիրտը ցավում է, եւ այդ ցավը հաճախ է հանձնում թերթի էջերին՝ անմահացնելով քաջազուն տղաներին:

Զոհրաբ Ըռքոյանը, հաղթահարելով առկա դժվարությունները, շարունակում է անմար պահել իր խմբագրած թերթի՝ «Մերանի» թրթռացող լույսը: Թե ինչպես, ինչ միջոցներով, միայն ինքը գիտի:

Իսկ մենք ուրախությամբ տեղեկացանք, որ նրա նվիրումն ու վաստակը, այս էլ որերորդ անգամ, գնահատվել են ըստ պատշաճի. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով, այն է՝ «Լրագրության ոլորտում երկարամյա բեղմնավոր գործունեության համար «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանին պարգեւատրել «Երախտագիտություն» մեդալով»:

Հրաշալի է, երբ գնահատվում են մարդու նվիրումն ու վաստակը: Մեզ մնում է շնորհավորել մեր գրչընկերոջը՝ մաղթելով նրան նոր ու անակնկալ նվաճումներ: Իսկ առաջին հերթին՝ ազգային հպարտության բազմաթիվ առիթներ:

Թեգեր: Զոհրաբ Ըռքոյանշքանշան
Կիսվել5Tweet3Կիսվել1
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Վան» գործողության առաքելությունը

«Վան» գործողության առաքելությունը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist