Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Վան» գործողության առաքելությունը

«Հայրենիքի համար ապրում եւ մեռնում է միայն ոգու մարդը, միայն նմանը…»

Հոկտեմբերի 20, 2022
Սոցիում
«Վան» գործողության առաքելությունը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
477
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«1981 թվականի սեպտեմբերի սկզբին ռազմակայան եկան մեր ղեկավար ընկերներից մարդիկ՝ առաջադրանք դնելով «Վան» գործողության մասին: Ինձ հաղորդվեց, որ ես պետք է լինեմ այդ խմբի ղեկավարը: Անկեղծորեն ասած՝ վերապահություն ունեի, որ ես՝ երիտասարդ տղա, որ երբեւէ ոչ դեսպանատուն եմ գրավել, ոչ մասնակցել նմանատիպ ինչ-որ կարեւոր գործողության, հիմա այդպիսի հանձնարարություն եմ ստանում: Ճիշտ է, լիբանանյան պատերազմի ժամանակ զենքով մասնակցել էի Բեյրութի հայկական թաղամասերի ինքնապաշտպանության կռիվներին, բայց դա այլ իրավիճակ էր: Ասացի՝ կարո՞ղ եք գոնե մեկ շաբաթ ժամանակ տալ ծանրութեթեւ անելու, սակայն երկու-երեք օր անց համաձայնեցի…»:

Վազգեն ՍԻՍԼՅԱՆ

ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ

Իսկ «մահ իմացյալի» գիտակցությամբ գաղափարապես, նաեւ ֆիզիկապես զինված ու մարզված խումբը չորս հոգուց էր՝ մեկտեղված կուսակցական տարբեր շրջանակներից՝ Վազգեն Սիսլյանը եւ Գեւորգ Գուզելյանը՝ հնչակյանից, Արամ Բասմաջյանը՝ դաշնակցական, միայն Հակոբ Ջուլֆայանն էր անկուսակցական: Նրանց համախմբել էր սերն առ հայրենիք, իսկ կատարվելիք բուն գործողության նպատակը՝ աշխարհի կողմից մոռացության մատնված Հայկական հարցի վերարթնացումը, թուրքական մահաշունչ բանտերում կտտանքներից ու հալածանքներից հայ եւ այլազգի քաղբանտարկյալների ազատագրման եւ ոչնչացվող հայկական մշակութային ժառանգության վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության սեւեռումը: Այսպիսին էր «Վան» զինված գործողության առաքելությունը:

Առաջինը Ֆրանսիայի մայրաքաղաք է գալիս խմբի ղեկավարը, այնուհետեւ՝ մարտական ընկերները:

-Նպատակը,- տասնամյակներ անց վերհիշելու էր մահապարտ հայորդին,- Փարիզում թուրքական որեւէ կառույցի վրա՝ դեսպանատուն, հյուպատոսարան, մշակութային կենտրոն, հարձակումն ու պատանդներ վերցնելն էր: Եվ եկավ սպասված ժամը, որից օրեր առաջ ինձ հաջողվել էր երկու անգամ մուտք գործել թուրքական հյուպատոսարան, զննել, ծանոթանալ շենքի պայմաններին, ելումուտի ելքերին, հասկանալ, թե մոտավորապես քանի մարդ է աշխատում այնտեղ, եւ որտեղից, ինչպես ենք սկսելու…

Եվ սկսվում է: Գործողության ընթացքում հյուպատոս Կայի Ինալը եւ երկու զինվոր ծանր վիրավորվում են: Նրանցից մեկը զենք արդեն ուղղել էր տղաների վրա, եւ Գեւորգ Գուզելյանն ստիպված էր նախահարձակ լինելու: Պատանդ են վերցվում հյուպատոսարանի 56 աշխատակից եւ տասնվեց ժամ պահվում հսկողության տակ: Վազգեն Սիսլյանը եւ Հակոբ Ջուլֆայանը նույնպես հրազենային լուրջ վնասվածքներ են ստանում եւ տեղափոխվում «Օթել Դիո» հիվանդանոց, որտեղ 25-ամյա Վազգենը շուրջ մեկ շաբաթ մնում է անգիտակից վիճակում. գնդակը անցել էր նրա թոքի միջով: Նրան միացված է եղել արհեստական շնչառության ապարատ: Ուշքի գալուց եւ իրենց պահանջները մամուլում հրապարակելուց հետո Գուրգեն Յանիկյանի արժանապատիվ հոգեզավակները կամավոր հանձնվում են ֆրանսիական իշխանություններին, սակայն «Թուրքիայում հայ, քուրդ եւ թուրք քաղբանտարկյալներին ազատելու» նրանց պահանջները չեն բավարարվում՝ բացի երկու հայ հոգեւորականներից: Հետագայում Փարիզի դատարանի որոշմամբ, խմբի ղեկավարն ու նրա անդամները դատապարտվում են վեց տարվա ազատազրկման խիստ ռեժիմի «Ֆրեն» բանտում, այնուհետեւ՝ «Ֆլորի Մերոժեսում»: Հետագայում մարտիկները դիմում են 15-օրյա հացադուլի, որից 8 օրը՝ հրաժարվելով նաեւ ջրից: Այդ կերպ նրանք, որ ճանաչվել էին որպես քաղբանտարկյալներ, ջանում էին իշխանություններին հիշեցնել իրենց պահանջների մասին:

Բանտային դժոխքը շարունակվելու էր հինգ տարի: Նրանցից մեկը՝ Արամ Բասմաջյանը, հավանական վարկածով, ինքնասպան է լինում՝ իր վերջին հանգրվանը գտնելով Փարիզի Պեր Լաշեզ հայտնի գերեզմանատանը: 1986-ի օգոստոսի 6-ին երեք քաջազունների առջեւ բացվում են ազատության բաղձալի դռները: Տղաները վերադառնում են Լիբանան: Տարիներ անց Վազգեն Սիսլյանը գալիս է հայրենիք, մասնակցում Արցախյան առաջին հերոսամարտին, ամուսնանում եւ հյուսում երջանկության իր «բույնը»: Այդուհետ հայրենիքում են հաստատվում նաեւ նրա մարտական ընկերներից շատերը՝ հոգիների խորքում փայփայելով ազատ, անկախ ու միացյալ մեծ Հայաստանի երազանքը:

Ամփոփելով՝ հավելենք, որ «Վան» գործողության կազմակերպիչը, որ ազատորեն տիրապետում է հայերենին, անգլերենին, ֆրանսերենին, արաբերենին, թուրքերենին, արմատներով Կիլիկիայից է: Նրա պապը եղել է ֆիդայի, կռվել արնախումների դեմ: Եվ այդ արյունն է, որ նրան մղել էր մահապարտի գործունեության:

Այսօր նրա օրն է. շնորհավոր օրհնյալ ծնունդդ, ԱՍԱԼԱ-ի քաջասիրտ ասպետ… Քո եւ ընկերներիդ նվիրումը թող օրինակ ծառայի ներկա ու գալիք սերունդների համար:

Թեգեր: ԱՍԱԼԱՎազգեն ՍԻՍԼՅԱՆ
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist