Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Կարեւոր ծրագրի իրականացում

Աշխատանքի եւ անվճար կրթության հնարավորություն

Հոկտեմբերի 25, 2022
Սոցիում
Կարեւոր ծրագրի իրականացում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
202
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, դրանից հետո Երեւանում եւ ՀՀ այլ բնակավայրերում տարբեր կազմակերպություններ աջակցեցին տեղահանված արցախցիներին՝ ստեղծելով կեցության պայմաններ, օժանդակելով սնունդով, հագուստով, դեղորայքով, այլ անհրաժեշտ պարագաներով։

Այդ կառույցներից է «Տերյան» մշակութային կենտրոնը, որը հիմնադրվել է 2001 թ. եւ այսօր էլ իր գործունեությունում կարեւորում է Արցախի ու արցախցիների դերը։ Կենտրոնի գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանը, ԱՀ նախագահի խորհրդական, նախագահի սփյուռքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը եւ Նանա Մարտիրոսյանը միաժամանակ ստեղծեցին «ԳՈՅ» մարդասիրական հիմնադրամը (նախագահ՝ Ազատուհի Սիմոնյան)։ Արդեն 2 տարուց ավելի է «ԳՈՅ»-ն աջակցում է արցախցիներին եւ այժմ իրականացրել է մի կարեւոր ծրագիր՝ տեղահանված եւ Երեւանում ու մոտակա բնակավայրերում տեղավորված արցախցիների համար ստեղծել է զբաղվածության կենտրոն։ Երեւանում՝ Իսակովի 40/4 հասցեում, բացվեց «ԿերամաԶարդ»  խեցեգործության արվեստանոց-ուսումնարանը։ Ներկա էին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Անդրանիկ Ավետիսյանը, աշխատակազմի ղեկավար Վահան Գալստյանը, բարերարներ եւ հյուրեր։ Ազատուհի Սիմոնյանը բացման խոսքում ասաց՝ նորաբաց արվեստանոց-ուսումնարանը բացառիկ հնարավորություն է տեղահանված արցախցի արվեստագետների համար աշխատանքային, մասնագիտական, ստեղծագործական եւ կրթական միջավայր ապահովելու նպատակով. «Մեր հիմնադրամի ջանքերով նրանք կկարողանան իրացնել մասնագիտական հմտությունները, ստեղծագործել՝ ապահովելով իրենց վաստակը: Այս ծրագիրն ունի նաեւ կրթական բաղադրիչ, որի շրջանակում տեղահանված արցախցի երեխաները կմասնակցեն նկարչական եւ խեցեգործական դասընթացների»: Ապա հավելեց, որ ժամանակն է աջակցության, բարեգործական ծրագրերից անցում կատարելու դեպի աշխատատեղեր ստեղծելու եւ մարդուն՝ սեփական եկամուտը վաստակելու հնարավորություն տալուն, ինչը նույնպես կարելի է անել բարեգործության միջոցով։

Ներկայացնելով բարերարներին՝ Ա. Սիմոնյանը նշեց, որ  «SPFA-Armenie» ֆրանսիական բարեգործական կազմակերպությունն առաջինն էր, որ հավատաց իրենց գաղափարին եւ ցանկություն հայտնեց մասնակցելու արցախցիների համար աշխատատեղեր ստեղծելուն, արցախցի երեխաների համար ուսումնական միջավայր ապահովելուն: Նրա կողմից ստացված դրամաշնորհի միջոցով ձեռք բերվեցին ուսումնարանին անհրաժեշտ սարքավորումներ, գործիքներ, հաստոցներ ու նյութեր: «ARC» հիմնադրամը, որը գործում է ԱՄՆ-ում եւ Հայաստանում, հատկացրել է դրամաշնորհ, որով հնարավոր է եղել ձեռք բերել կահույք եւ այլ միջոցներ։ «Հույս Հայաստանի համար» հիմնադրամի դրամաշնորհով ձեռք են բերվել մասնագիտական հաստոցներ։ «ԳՈՅ» հիմնադրամի խորհրդի անդամ, նորաբաց արվեստանոց-ուսումնարանի գեղարվեստական ղեկավար Լիլիթ Մելիքյանը կարեւորեց իրենց ծրագիրը, որն արդեն մարդկանց հնարավորություն է տալիս ունենալ աշխատանք եւ ստանալ անվճար կրթություն։ Տեղեկացրեց՝ արվեստանոց-ուսումնարանում աշխատելու են 6 մանկավարժ, նրանցից միայն խեցեգործության ավագ վարպետ Գուրգեն Վաչյանն է Երեւանից։ Մնացած ուսուցիչներն Արցախից են՝ Դավիթ Ավագիմյանը, Անի Ավագիմյանը Շուշիից են, Սեդա Միքայելյանը Տողի արվեստի դպրոցում է աշխատել, նկարչուհի Թամարա Մարդյանը Հադրութից է։ «ԿերամաԶարդ»-ում նաեւ աշխատելու է հոգեբան եւ կազմակերպիչ Դիանա Հովսեփյանը։

Խոսելով մասնագետների մասին՝ Լիլիթ Մելիքյանը Գուրգեն Վաչյանին ներկայացրեց որպես կայացած նկարիչ, արդեն իր ձեռագիրն ունեցող կերամիկական նկարիչ, ով այդ ոլորտում երկար տարիներ է աշխատել։ Սրահում ցուցադրված էին վարպետի աշխատանքները՝ զարդանախշ խեցեղեն։ Գ. Վաչյանն ասաց, որ նախշերն իրենցից ներկայացնում են Կոմիտասի ծննդավայրի՝ Քյոթահիա-Կուտինայի տարածքի եւ հայ մանրանկարչության զարդարվեստը։ Նա ավարտել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան եւ այժմ դասախոսում է այնտեղ, ունի արվեստանոց։ Դավիթ եւ Անի Ավագիմյաններն աշխատել են Շուշիի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում, պատերազմից հետո տեղափոխվել են Հայաստան։ Ուսումնարանում սովորելու են հիմնականում տեղահանված արցախցի եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երեխաները։ Դասերը լինելու են շաբաթվա աշխատանքային օրերին՝ առավոտյան 10-ից մինչեւ 18-ը։ Գործելու է 4 խումբ՝ յուրաքանչյուրում 15-ական աշակերտ։ Բացման արարողության ընթացքում իրենց խոսքն ասացին նաեւ բարերարները։ «Հույս Հայաստանի համար» հիմնադրամի ներկայացուցիչ Անուշ Թութիկյանը նշեց, որ բոլոր հայերը պարտավոր են լինել Արցախի, այնտեղից տեղահանված մարդկանց կողքին, աջակցել։ «SPFA»-ի նախագահ Ջանիկ Մանիսյանը, ով Արցախի նախագահի կողմից 2019 թ. արժանացել է «Երախտագիտություն» մեդալի՝ Արցախում տարբեր բարեգործական ծրագրեր իրականացնելու համար, իր խոսքում հույս հայտնեց, որ նորաբաց արվեստանոց-ուսումնարանը կծառայի իր նպատակներին եւ կդառնա խաղաղության հանգրվան։ Կարեւորեց միասնությունը. «Կարեւոր ազդեցություն ստեղծող ծրագրեր իրականացնելու համար պարտադիր պայման է միասնական գործելաոճը»:

Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist