Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ասկերանը՝ նոր փորձությունները հաղթահարելու ճանապարհին

Անվտանգության խնդիրը շարունակում է առաջնահերթ մնալ

Հոկտեմբերի 26, 2022
Սոցիում
Ասկերանը՝ նոր փորձությունները հաղթահարելու ճանապարհին
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
546
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ասկերանի շրջանը 44-օրյա պատերազմից առավել տուժած՝ Արցախի վարչական շրջաններից է, որ, ենթարկվելով դաժան փորձությունների, ծանր կորուստներ կրեց, եւ երկար ժամանակ կպահանջվի վիրավոր վերքերը բուժելու, ավերածության հետքերը լիովին վերացնելու ու «ոտքի կանգնելու» համար:

Թշնամու կողմից ձեռնարկված ռազմական լայնածավալ գործողությունների հետեւանքով Ավետարանոցի ենթաշրջանի շուրջ մեկ տասնյակ բնակավայրեր հայտնվեցին գերության մեջ: Սեփական օջախներից բռնի տեղահանվեցին 646 ընտանիքներ՝ գրեթե 3 հազար բնակչով, որոնք մնացին անօթեւան: Ըստ պաշտոնական տվյալների՝ շրջանում հրետակոծություններից ավերվել եւ մասնակի տուժել են 818 առանձնատուն, 15 համայնքային եւ պետական սեփականություն հանդիսացող հասարակական ու այլ նշանակության 13 շենք-շինություն: Հակառակորդի թիրախում են հայտնվել 8 միջնակարգ ուսումնական հաստատություն եւ 2 նախակրթարան, որոնք լրջորեն վնասվել են: Ագրեսիայի հետեւանքով փաստացի ոտնահարվել են շուրջ 400 սովորողների (երեխաների) միջազգային իրավական ակտերով երաշխավորված իրավունքները:

Գրեթե 2 տարի է անցել պատերազմի դժնդակ օրերից: Ի՞նչ է փոխվել շրջանում, իշխանությունների կողմից ինչպիսի՞ քայլեր են իրականացվում տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների եւ սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Ինչպե՞ս են հաղթահարվում պատերազմի հետեւանքները: Ովքե՞ր են երաշխավորում բնակչության անվտանգությունը, եւ սահմանամերձ բնակավայրերում ինչպե՞ս են ընթանում բերքահավաքի ու աշնանացանի աշխատանքները: Պետությունը որքանո՞վ է աջակցում հողի սեփականատեր գյուղացուն, որպեսզի նա իրեն մենակ չզգա: Ինչպիսի՞ մարտահրավերների առաջ են կանգնած ասկերանցիները: Այս եւ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող մի շարք այլ հարցերի շուրջ է ծավալվել «ՀՀ»-ի զրույցը Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի հետ, ով անչափ պատասխանատու քննաշրջան է համարում «հետպատերազմյան անցումային շրջանը» եւ դժվարությունները հաղթահարելու համար համախմբման կոչ է անում ժողովրդին:

Որպես առաջնահերթություն, կենսագործունեության ոլորտներում կարեւորելով անվտանգային գործոնի դերը, Հ. Ապրեսյանը կարծում է, որ ռուս խաղաղապահների առաքելությանն աջակից պիտի լինի ողջ բնակչությունը, Արցախի պաշտպանական ուժերի հետ մեկտեղ, քանի որ ներկա՝ փխրուն խաղաղության պայմաններում հակառակորդը շարունակում է նախահարձակ լինել եւ երբեք չի հրաժարվում իր ագրեսիվ, հանցավոր մտադրություններից: «Չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ Ակնա քաղաքի եւ հարակից տարածքների կորստով այսօր Ասկերան քաղաքը հայտնվել է սահմանից 300 մետր հեռավորության վրա: Ահա թե ինչու միշտ զգաստ պիտի լինենք ու պատրաստ՝ դիմակայելու թշնամու ցանկացած սադրիչ գործողության: Միաժամանակ, որքան էլ մտահոգիչ խնդիրներ ծագեն, խաղաղ, ստեղծարար աշխատանքը պիտի շարունակվի: Ամեն մարդ իր գործը պիտի անի»,- համոզված է շրջվարչակազմի ղեկավարը:

Պատերազմից հետո անելիքները կրկնապատկվել են շրջանում: Առանձնապես «աշխատանքային լայն ճակատ է բացվել» շինհարթակներում, որտեղ առավոտից՝ երեկո աշխույժ եռուզեռ է: Կառավարության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ մի քանի ծրագիր է իրականացվում: Համլետ Ապրեսյանի հավաստմամբ՝ գրեթե ավարտված են ռազմագործողությունների հետեւանքով վնասված շենք-շինությունների վերականգնման աշխատանքները, իսկ բնակելի շենքերի եւ առանձնատների շինարարությունն ակտիվ փուլում է: Նոր թաղամասեր են ծնունդ առնում Ասկերան քաղաքում, Նորագյուղում, Այգեստանում, Աստղաշենում, Հովսեփավանում, Խնածախում, Խաչմաչում, Կարմիր գյուղում, Քռասնիում, Իվանյանում… Ծրագրի համաձայն՝ վերջնական արդյունքում կշահագործվեն 1850-ից ավելի բնակելի նոր տներ, որոնք հիմնականում կտրամադրվեն մշտական բնակավայրերից տեղահանված ընտանիքներին: Վերջերս հանդիսավոր պայմաններում շուրջ 200 առանձնատների բանալիներ են հանձնվել շահառուներին՝ կահավորված, կենցաղային բոլոր պայմանների պահանջներին համահունչ:

«Երկու տասնյակից ավելի առանձնատներ են կառուցվել բարերարների միջոցներով»,- ասում է շրջվարչակազմի ղեկավարը եւ, որպես ապացույց, բերում է Այգեստանում՝ 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից, հաշմանդամ դարձած Կարո Մախմուրյանի օրինակը, ում երիտասարդ ընտանիքի համար բարերար, համագյուղացի Գեորգի Օհանյանի միջոցներով կոմունալ հարմարություններով 4 սենյականոց բնակարան է կառուցվել: Պետական եւ բարեգործական խողովակներով ներկայումս Հովսեփավան բնակավայրում շարունակվում են 169 բնակելի տան շինարարական աշխատանքները: Դրանք նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թ.: Կկառուցվեն բարեկարգ թաղամասեր՝ ժամանակակից ենթակառուցվածքներով եւ կոմունալ հարմարություններով: Բոլոր ընտանիքներին կհատկացվեն հողամասեր, նրանց հնարավորություն կընձեռվի զբաղվել նաեւ անասնապահությամբ: Շուտով առաջին նորակառույցներն իրենց շահառուներին կհանձնվեն…

Շրջանի ղեկավարը շատ է կարեւորում գյուղատնտեսության ճյուղերի զարգացման, հողահանդակների արդյունավետ մշակման, ցանքաշրջանառության ճշգրիտ կիրառման, նոր այգիների (մասնավորապես՝ նռան եւ խաղողի) հիմնադրման անհրաժեշտությունը՝ խնդիրը դիտարկելով պարենային անվտանգության ապահովման համատեքստում: Հաշվի առնելով այն, որ թշնամու ագրեսիայի հետեւանքով շրջանին պատկանող հողատարածքների զգալի մասը մնացել է հակառակորդի վերահսկողության տակ, առանձնակի նշանակություն է ստացել լքված, անմշակ հողերի շրջանառության թեման: Կարեւոր ուշադրություն է դարձվում ինչպես նռան եւ խաղողի այգիների ընդլայնմանը, այնպես էլ ջերմոցային տնտեսության հիմնադրմանը: Այդ նպատակով պետությունն աջակցում է հողագործներին եւ մենատնտեսներին՝ որպես փոխհատուցում, տրամադրելով անհրաժեշտ գումար: Կառավարությունը գյուղի եւ գյուղատնտեսության աջակցման հիմնադրամի միջոցով սերմացու, դիզվառելիք եւ պարարտանյութեր ձեռք բերելու համար օգնություն է ցուցաբերում հացագործներին: Քիչ չեն նաեւ բարեգործական այն ծրագրերը, որոնք իրականացվում են գյուղատնտեսության ամենատարբեր ճյուղերում:

«Ասկերանը հայտնվել է նոր փորձությունների հորձանուտում: Ինչպես նախորդ պատերազմներից հետո, 44-օրյայի ծանր հետեւանքները նույնպես միասնաբար կվերացնենք, կհաղթահարենք այն բոլոր դժվարությունները, որ պայմանավորված են հետպատերազմյան շրջանի բարդ, հակասական իրադարձություններով,- վստահեցնում է շրջանի ղեկավարը:- Այստեղ կարեւորը ժողովրդի անվտանգության եւ խաղաղ գոյակցության ապահովումն է, Մինսկի խմբի շրջանակներում արցախյան հիմնախնդրի համապարփակ կարգավորումը, որպեսզի մարդիկ վստահ լինեն, որ իրենք են իրենց երկրի լիիրավ տերը, եւ ոչ ոք իրավունք չունի նրանց շեղել ընտրած ճանապարհից: Շարունակենք մաքառել մեր իրավունքների համար եւ արարել, հայ պահել մեր հինավուրց Արցախ աշխարհը»:

Թեգեր: ԱսկերանԱրցախբնակարանաշինություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Միացյալ հայկական պետությո՞ւն»

«Միացյալ հայկական պետությո՞ւն»

Ինչ-որ տեղ, արդյոք, որոշվե՞լ է կյանքի կոչել անեծքները

Ինչ-որ տեղ, արդյոք, որոշվե՞լ է կյանքի կոչել անեծքները

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist