Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 26, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հերոս պապի հերոս ծոռը

Հոկտեմբերի 27, 2022
Սոցիում
Հերոս պապի հերոս ծոռը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
111
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այս տարվա սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Իշխանասարի դիրքերից մեկում նահատակվեց ժամկետային զինծառայող Արամ Էդիկի Մնացականյանը։

Պատմում են, որ այս դիրքում տղաները թշնամուն դիմակայել են ողջ գիշեր՝ պատճառելով մեծ կորուստներ։ Սակայն, անընդհատ հրետակոծելով ու գնդակոծելով քաջաբար դիմակայող տղերքի դիրքը, լուսադեմին թշնամուն հաջողվել է կոտրել հայոց քաջերի դիմադրությունը եւ վիրավոր մնացածներին գնդակահարել։ Համացանցում պտտվող տեսանյութերից մեկն այս դիրքի մասին է։ Ծանր վիրավոր վիճակում գնդակահարվել է նաեւ Արամը, ով չի ենթարկվել հրամանատարի հրամանին՝ նահանջել. մնացել է նրա հետ, եւ նահատակվել են միասին։

Դպրոցական էի, որ պատահմամբ մի գրքույկ ընկավ ձեռքս՝ գեներալ-մայոր, Խորհրդային Միության հերոս Միխայիլ Նաումովի հրամանատարությամբ գործած պարտիզանական միավորման մասին, որը 1942-ից գործել է Ուկրաինայում, անցել 10 հազար կմ, մղել 336 մարտ՝ մեծ կորուստներ պատճառելով ֆաշիստներին։ Նույն միավորման կազմում է գործել Միկոյանի անվան հայկական պարտիզանական ջոկատը։ Պարզվեց, որ հայ պարտիզանների շարքում է եղել հորս քեռին՝ Մարտունու շրջանի Վաղաշեն գյուղի բնակիչ Խաչիկ Սարգսի Մնացականյանը։ Գրքում մի քանի անգամ հիշատակվում է Խաչիկի մասին, ով աչքի է ընկել իր քաջագործությամբ։ Ընթերցում ենք. «Առաջին վաշտի դասակներից մեկի վրա թշնամին գնդացրային կրակ բացեց եւ փակեց նրա նահանջի ճանապարհը։ Մարտիկ Խաչիկ Մնացականյանը շրջանցեց կրակակետը եւ նռնակով լռեցրեց այն՝ ապահովելով դասակի համեմատաբար անվտանգ նահանջը»։ Մեկ այլ էջում գրված է. «Հակառակորդը խուճապահար նահանջեց՝ կռվի դաշտում թողնելով 50 սպանված… Մարտիկ Խաչիկ Սարգսի Մնացականյանն այդ կռվում ոչնչացրեց յոթ հիտլերական…»։

Պատերազմի ավարտից հետո Խաչիկը տուն եկավ։ Ուներ 5 որդի։ Գառնիկ որդու թոռը՝ Արամը, Էդիկ եւ Նաիրա ամուսինների 2 որդիներից կրտսերն էր։ Ծնվել է 2002 թ. օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Տանը եւ դպրոցում լավ դաստիարակություն էր ստացել եւ դեռ մանկուց աչքի էր ընկնում հայրենասիրությամբ, զբաղվում էր սպորտով՝ բազկամարտով։ Եկավ ժամանակը, եւ հետեւեց ավագ եղբայր Ռոմանին, հորեղբայրների որդիներին եւ սիրով դարձավ հայրենիքի զինվոր։ Հայրենասեր պատանու համար սիրելի կերպար էր մնացել հոր պապը՝ Խաչիկը, ով իր սխրանքներով ոգեւորել էր նաեւ 5 որդիներին, նրանց որդիներին ու թոռներին։ 2021 թ. փետրվարի 9-ին Արամը դարձավ զինվոր։ Ծառայում էր Գորիսի զորամասերից մեկում։ Հարազատներն ասում են՝ երբեք չէր տրտնջում ծառայությունից…

Կենսուրախ ու բարի բնավորությամբ երիտասարդը նույն բնավորությամբ ծառայում էր բանակում՝ պատրաստ պաշտպանելու հայոց սահմանը։ Ցանկացած հարցով օգնում ու աջակցում էր ընկերներին։ Բարեկամները, ծանոթները, դպրոցական ու մարտական ընկերները մեծ սիրով են խոսում միշտ ժպտերես, կենսախինդ հումորով Արամի մասին, ով աչքի էր ընկնում իր ուժով ու կամային բնավորությամբ։ Վերջին անգամ ծնողների հետ հեռախոսով խոսել է դիրքեր բարձրանալուց առաջ՝ ասելով, որ լավ է, ամեն ինչ կարգին է։ Թշնամու սանձազերծած հերթական ռազմական գործողություններն այս տարվա սեպտեմբերի 12-13-ին մեզանից շատ թանկ կյանքեր խլեցին։ Մարտիրոսվեցին ու նահատակվեցին քաջորդիներ, ովքեր իրենց կյանքի գնով կանգնեցրին թշնամուն։

Արամի՝ հերոսին վայել հուղարկավորությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 23-ին հայրենի Վաղաշեն գյուղի գերեզմանատանը։ Ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գ. Սանոսյանը, զինվորականներ, հոգեւորականներ։ Բազում երազանքներով պատանին դարձավ Հավերժի ճամփորդ՝ համալրելով Արցախյան առաջին գոյամարտի եւ հետագա տարիներին մարտիրոսված հազարավոր քաջորդիների լուսեղեն բանակի շարքերը։

Թեգեր: ԱԱրամ ՄնացականյանԻշխանասարհերոսպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
IPSE DIXIT. Թեոդոր ԼԵՍԻՆԳ

IPSE DIXIT. Թեոդոր ԼԵՍԻՆԳ

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist