Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հույսը պայքար է, մաքառում եւ հաղթանակ…

Հոկտեմբերի 28, 2022
Սոցիում
Հույսը պայքար է, մաքառում եւ հաղթանակ…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
109
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեւանում՝ Դրոյի 22/5 հասցեում գործող «Հուսո տուն» հիմնադրամի գործունեությանը հաճախ եմ անդրադարձել։ Առաջին անգամ հիմնադրամի մասին իմացա՝ կապված 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան 44-օրյա պատերազմի հետ։ 2017-ից գործող հիմնադրամը, որն իրավահաջորդում է Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության նախաձեռնած բարեգործական ծրագրերը, ներառել է նաեւ 1994-ից գործող «Գթության խոհանոց» ծրագիրը։

Պատերազմի հենց առաջին օրից «Հուսո տունը»՝ տնօրեն Մովսես Պողոսյանի գլխավորությամբ, ով 1994 թ. եղել է «Սպիտակ» փրկարարական ջոկատի հիմնադիրներից, սատար կանգնեց հազարավոր տեղահանված արցախցիների՝ տրամադրելով կեցության պայմաններ, սնունդ, հագուստ, բժշկական միջոցներ եւ այլ անհրաժեշտ պարագաներ։ Հիմնադրամն անմասն չէր մնացել նաեւ 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին արցախահայությանն օժանդակելուց։ Բարեգործական այս հիմնադրամի հիմնական շահառուները միշտ եղել ու մնում են միայնակ տարեցները, հաշմանդամները, սոցիալապես անապահով ընտանիքները, ինչպես նաեւ սահմանամերձ բնակավայրերի մանուկները, որոնց համար տարբեր ծրագրեր է իրականացրել եւ շարունակելու է։

«Հուսո տուն» հիմնադրամի տարածքում նախօրեին կայացավ «Գթության խոհանոցի» գործունեության 29-րդ շրջանի բացման հանդիսավոր արարողությունը։ Պատվավոր հյուրերի թվում էին Գերմանիայում գործող «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեի ղեկավար, «Հուսո տուն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կլաուս Պավելը՝ իր գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության հետ, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, հիմնադրամի գործընկեր կառույցների՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, աջակցող անհատներ, կառույցների ղեկավարներ, անդամներ։ Մովսես Պողոսյանի տեղեկացմամբ՝ 29 տարվա պատմություն ունեցող «Գթության խոհանոցի» ներկայիս շահառուներն են Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի վարչական շրջաններում եւ հարակից վայրերում բնակվող 250 հոգի՝ տարեցներ, հաշմանդամներ, միայնակ ու սոցիալապես անապահով ընտանիքներ, այդ թվում կան նաեւ Արցախից տեղահանվածներ, սիրիահայեր եւ այլք։ Ծրագրով «Գթության խոհանոցի» բացման օրվանից նշված շահառուներն օրական մեկ անգամ ստանում են տաք, կալորիականությամբ հարուստ սնունդ։ Բացի այդ՝ հիմնադրամի կողմից նույն շահառուներին հատկացվում է հագուստ, կենցաղային իրեր՝ հանգանակված հիմնադրամի կամավորականների կողմից։

Արարողության ընթացքում հիմնադրամի կազմակերպիչները, հոգաբարձուների խորհրդի անդամները, աջակիցները քննարկեցին հետագա անելիքները։ Սակայն եղավ կարեւոր մի իրողություն. «Գթության խոհանոցի» ընկերական շրջանը 20 տարի ղեկավարած գերմանացի քահանաներ Կառլ-Հայնց Շայդեի եւ Ալֆոնս Վենգերի էստաֆետի հանձնումը Կլաուս Պավելին։ 2002-ից Կ. Պավելը եղել է «Գթության խոհանոցի» ընկերական շրջանի պատվո հովանի ու պաշտոնավարող նահանգապետ եւ իր նպաստն է բերել միջոցների հանգանակմանը։ Սակայն առավել մեծ աշխատանք է տարել Գերմանիայում՝ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների բարձրացման գործում։ «Գթության խոհանոց» ծրագրի 29-րդ սեզոնի բացման խոսքում «Հուսո տուն» հիմնադրամի տնօրենը ողջունեց ներկաներին, ասաց, որ արդեն ավանդական է դարձել՝ յուրաքանչյուր տարի նման արարողությամբ սկսել սեզոնի բացումը։ Այնուհետեւ ներկայացրեց ու բեմ հրավիրեց Կառլ-Հայնց Շայդենին ու Կլաուս Պավելին։ Իր ելույթում արդեն 86-ամյա Կառլ-Հայնց Շայդենը ողջունեց ներկաներին, ասաց, որ ինքն ու իր ընկեր, կաթոլիկ հոգեւորական Ալֆոնս Վենգերը 2002-ին սիրով են համաձայնել ստանձնել «Գթության խոհանոցի» ընկերական շրջանի ղեկավարությունը, քանի որ գտել էին մի մարդու՝ Մովսես Պողոսյանին, ով մեծ պատասխանատվությամբ օգնեց իրենց՝ իրականացնելու ծրագրերը Հայաստանում։ Կարեւորեց հիմնադրամի դերը, շնորհակալություն հայտնեց տնօրենին ու աշխատակիցներին, որ արդեն 3 տասնամյակ գործող «Գթության խոհանոցը» շարունակում է իր աշխատանքը՝ աջակցելով շահառուներին։ Կարեւորեց այն, որ մարդը պետք է օգնի ու աջակցի իր նմանին: «Իր համար ապրող մարդը հեռու է ապրում Աստծուց։ Սեր եւ նվիրում պետք է լինի Աստծո եւ նրա ստեղծած ամենակատարյալ էակի՝ մարդու հանդեպ»,- ասաց հոգեւորականը։ Անդրադարձավ Կլաուս Պավելի աշխատանքին՝ կապված «Գթության խոհանոցի» գործունեության հետ եւ սիրով նրան հանձնեց խորհրդանշական հանգանակության գանձանակը՝ «Գթության խոհանոց» մակագրությամբ ժապավենով։ Ներկայացրեց նաեւ կնոջը՝ Ստելային, ով ազգությամբ հայ է, եւ մշտապես եղել է աջակից իր գործերում։

Ընդունելով նոր պաշտոնը՝ Կ. Պավելը նույնպես բարձր գնահատեց «Հուսո տուն» հիմնադրամի տնօրենի ու աշխատակիցների դերը։ «Հենց հիմնադրամի տարածք մտնելով՝ զգացվում է՝ նվիրյալ մարդիկ են այստեղ աշխատում։ Սա վայր է մարդկայնության, գթության ու բարեսրտության։ Եվ այստեղ աշխատողներին, ողջ հայությանը մաղթում եմ խաղաղություն ու բարեկեցություն»,- ասաց Կ. Պավելը եւ բեմ հրավիրեց իր թիմի 5 անդամներին, ովքեր նույնպես մեծ աշխատանք են տանում «Գթության խոհանոցի» կայացման եւ շարունակական լինելու գործում։ Խոսելով Հայաստանի ու հայ ժողովրդի մասին՝ նա բարձր գնահատեց մեր մշակույթը, աշխատասիրությունը, հյուրասիրությունը, սակայն ցավ է զգում, որ հազարամյակների պատմություն ունեցող երկրում կան աղքատներ, որոնք ունեն օգնության կարիք։ Այնուամենայնիվ, նշեց, որ ինքն ու իր թիմը պատրաստ են մշտապես աջակցելու հայ ժողովրդին, ինչպես նաեւ շարունակել օժանդակել «Հուսո տուն» հիմնադրամին ու «Գթության խոհանոց» ծրագրին։ Այնուհետեւ ելույթ ունեցավ նաեւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը։ Ողջունելով ներկաներին,  նա նույնպես կարեւորեց 29-ամյա «Գթության խոհանոցի» դերը։ Ելույթներից հետո Մ. Պողոսյանը շնորհակալություն հայտնեց բարերարներին, կամավորականներին, ովքեր սիրով էին օգնում խոհարարներին։ Այնուհետեւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ հոգեւորականը Տերունական աղոթքով օրհնեց ներկաներին, արդեն բացված սեղանը։ Տեր հայրը դիմեց ներկաներին՝ ասելով. «Կարեւորը Հույսն է, եւ պատահական չէ՝ այս տարածքը կոչվում է «Հուսո տուն», իսկ Հույսը հուսահատություն, վհատություն չէ, կրավորական վիճակ չէ, այլ Պայքար է, Մաքառում եւ Հաղթանակ…»։

Հոգեւոր հոր ելույթից հետո Կ. Պավելը «Գթության խոհանոցի» 29-րդ սեզոնը հայտարարեց բացված եւ բարի ախորժակ մաղթեց սեղանից օգտվողներին։ Արարողության ընթացքում «Հուսո տուն» հիմնադրամի կողմից շնորհակալագիր հանձնվեց «Երեւանի գարեջուր» ՓԲԸ նախագահ Հակոբ Հակոբյանին՝ հիմնադրամին մշտապես աջակցելու համար։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ Մ. Պողոսյանը կարեւորեց Էջմիածնում բնակվող Ղազարյանների ընտանիքի դերը։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գեւորգ Ղազարյանը եղբոր՝ Գոռ Ղազարյանի, իրենց մայրիկի՝ արմատներով Կիլիկիայից Մարի Թասալյանի հետ արդեն մի քանի տարի է՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար աջակցում են հիմնադրամին։ Այս տարի մոտ 6 տ բանջարեղեն է հատկացվել հիմնադրամին նրանց կողմից։ Յուրաքանչյուր տարի Ամանորին նրանք են «Գթության խոհանոցի» շահառուներին մատուցում տոնական ճաշը։ Ընթացքում համերգային մասով հանդես եկան Թալին քաղաքի «Արտին» ժողովրդական պարերի պատանեկան համույթը՝ գեղարվեստական ղեկավար Մարիամ Դավթյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ «Վերածնունդ» վոկալ համույթը՝ Նելլի Սիմոնյանի ղեկավարությամբ։ Վերջում եղավ նաեւ ծառատունկ։

Թեգեր: ԱրցախԳերմանիաժողովուրդԿարմիր խաչհիմնադրամպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հերոսաբար կռվել ու անմահացել է

Հերոսաբար կռվել ու անմահացել է

Հեթում Առաջինը եւ հայոց դիվանագիտությունը

Հեթում Առաջինը եւ հայոց դիվանագիտությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist