Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 26, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մարդկային հարաբերությունները «գլոբալ տաքացման» կարիք ունեն

Մոլորակը գնալով տաքանում է, մենք՝ մոլորակի բնակիչներս, սառում ենք միմյանց հանդեպ

Նոյեմբերի 1, 2022
Սոցիում
Մարդկային հարաբերությունները «գլոբալ տաքացման» կարիք ունեն
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
278
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գիտնականները պարբերաբար խոսում են գլոբալ տաքացման եւ դրանից մոլորակին սպառնացող վտանգների մասին: Դա պատճառաբանվում է մասնավորապես մթնոլորտի աղտոտումով, թունավոր արտանետումներով… Զուգահեռ՝ բարձրանում է աշխարհաքաղաքական հարաբերությունների ջերմաստիճանը՝ ի դեմս պատերազմների ու զինված բախումների, ռազմական ճանապարհով հարցեր լուծելու միտումների…

Եվ այս ամենին հակառակ՝ մարդկային փոխհարաբերությունները սառելու միտում են դրսեւորում: Անգամ այն տարածաշրջանների, ազգերի պարագայում, որոնք ավանդաբար տաքի ու ջերմի  համբավ ունեն, մարդկանց մեջ ինչ-որ սառնության հակում է զգացվում:

Եթե կլիմայի փոփոխությանը վերաբերող տարբեր հարթակներում ամենաբարձր մակարդակներով խոսում են կանաչ էներգետիկայի եւ էներգիայի կարեւորության մասին՝ անկեղծ թե ձեւական առաջարկելով տարբեր ծրագրեր, ապա մարդկային հարաբերություններում կանաչ էներգիան ավելի շատ պակասում է: Եվ մարդիկ կարծես թե հաշտվել են, որ այդպես էլ պետք է լինի, ու ոչ մի կոնֆերանս, համաժողով, անգամ փոքրիկ կլոր սեղան չի հավաքվում՝ քննարկելու մարդկային փոխհարաբերությունների ջերմությունը եթե ոչ ավելացնելու, ապա գոնե չպակասեցնելու հարցը:

Լուսահոգի դիվանագետ ընկերներիցս մեկը ժամանակին մի հետաքրքիր բան էր պատմել իր աշխատանքային արտերկրյա կարիերայից: Սփյուռքահայ մեր հայրենակիցների նախաձեռնած միջոցառումներից մեկի ավարտին նրան է մոտենում մասնակիցներից մի կին եւ իր երախտագիտությունը հայտնում դիվանագետին՝ հրավերն ընդունելու եւ միջոցառմանը մասնակցելու համար: «Ուրախ էինք Ձեզի ունենալ մեր մեջ»,- ասում է մեր հայրենակցուհին: Եվ մինչ հայաստանցի դիվանագետը, ով նոր-նոր էր փոխադրվել արտերկիր, մտածում էր, թե ինչ նկատի ուներ կինը, լսվում է շարունակությունը. «Կըրնա՞նք նորեն Ձեզի ունենալ մեր մեջ, եւ նաեւ ուրախ կլինենք մեզի ունենալ Ձեր մեջ»…  Այս խոսքերն ընդամենը մարդկային պարզ ջերմության արտահայտություն էին, առանց որեւէ ենթատեքստի. մարդիկ ուրախ էին իրենց միջավայրում հյուրընկալել հայրենի դիվանագետին եւ նաեւ ուրախ կլինեին հյուրընկալվել նրան:

Սփյուռքի մեր հայրենակիցներն ավանդաբար աչքի են ընկնում յուրահատուկ ջերմությամբ, եւ ընդհանրապես, ջերմությունը մարդկային հարաբերություններում մեր ազգային  կարեւոր յուրահատկություններից է, որը որպես երկիր ու ազգ դեպի մեզ  է ձգում շատ օտարերկրացիների: Եվ մեր երկրին հրաժեշտ տալուց հետո նրանք չեն զլանում բարձրաձայնել այդ մասին:

Սակայն մենք ինքներս կարծես թե այնքան էլ չենք գնահատում ու փայփայում այդ ջերմությունը եւ, առանց խնայելու, նույնիսկ չգիտակցելով, փորձում ենք վատնել այն՝ հրաժարվելով դրանից:  Մեր շրջապատում, վստահաբար, շատ են օրինակները, երբ ավանդաբար մեր մենթալիտետին բնորոշ ջերմ վերաբերմունքի փոխարեն ականատես ենք լինում սառնության, կոպտության, անտարբերության, բռնության… 

Մոլորակը գլոբալ տաքանում է, մենք՝ մոլորակի բնակիչներս, սառում ենք միմյանց հանդեպ: Եթե տարբեր ազգերի պարագայում դա սովորական, այսինքն՝ նրանց էությանն ի բնե համապատասխան է, մեր դեպքում դա ոչ միայն բնորոշ չէ մեզ, մեր ավանդույթներին ու արժեհամակարգին, այլեւ հակասում է մեր բարոյական չգրված օրենսգրքին: Հետեւանքը սպառնալիք է մեր ընտանեկան, ընկերական, աշխատանքային ու գործընկերային հարաբերություններին, մեր ազգային նկարագրին, վերջնարդյունքում՝ սպառնալիք է մեր պետականությանը:

Ամերիկացի պաշտոնաթող զինվորական գնդապետ Դանի հայտնի նոթերն արդեն  դասագրքային դարձած այն քայլերի մասին են, որոնք լավագույնս են համապատասխանում դրանց վերնագրին՝ «Ինչպես փլուզել երկիրը ներսից»… Դանը, որ 24 տարի հետախուզական աշխատանքներ է կատարել Պարսից ծոցում, Մերձավոր Արեւելքում, Կորեայում, մասնավորապես նշել է, որ որեւէ երկիր ու նրա հասարակությանը  առանց պատերազմի ոչնչացնելու ուղին նրանց ներսից  փլուզելն է, այսինքն՝ այն բարոյական ու հոգեւոր արժեքային համակարգի փլուզումը, որի վրա հիմնված է տվյալ ժողովրդի, հասարակության կյանքը…

Թող Աստված մեզ պահպանի նման իրավիճակից ու դրա հետեւանքներից, բայց ինքնե՛րս պետք է գիտակցենք մեր ունեցածի, մեր արժեքների, մեր հավատի, մեր՝ որպես ազգ ամուր մնալու երաշխիքների, այդ թվում՝ մարդկային հարբերությունների՝ մեզ բնորոշ ջերմության կենսական կարեւորությունը: Չգիտակցելը դեպի կործանում տանող ամենակարճ ճանապարհներից մեկն է լինելու…

Հատկապես այսօր մարդկային հարաբերությունները գլոբալ տաքացման կարիք ունեն…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Կորխեցիները տեր են իրենց ծննդավայրին

Կորխեցիները տեր են իրենց ծննդավայրին

Բանաստեղծուհու հրավերով

Բանաստեղծուհու հրավերով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist