Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հայ եւ ռուս փորձագետները կարեւորում են

Նոր մեխանիզմների ներդրմամբ ռուսաց լեզվի դասավանդումը հայկական ուսումնական հաստատություններում

Նոյեմբերի 17, 2022
Այլք, Սոցիում
Հայ եւ ռուս փորձագետները կարեւորում են
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
96
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ եւ ռուս փորձագետները երեկ Կլոր սեղանի շրջանակներում քննարկեցին հումանիտար ոլորտում երկու երկրների հարաբերություններին առնչվող արդի հիմնախնդիրները: «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանն ասաց, որ հայ-ռուսական արդի հիմնախնդիրներից մեկը լեզվի պահպանման եւ զարգացման հարցն է:

«Հայ եւ ռուս ժողովուրդներն ունեն բարիդրացիական ջերմ հարաբերություններ, եւ նրանց կապող օղակներից մեկը լեզուն է: Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ մակարդակի վրա է գտնվում ռուսաց լեզվի եւ գրականության, ինչպես նաեւ՝ երկու ժողովուրդների պատմության դասավանդման մակարդակը մեր դպրոցներում եւ բուհերում»,- ասաց Սաֆարյանը: Նա հույս հայտնեց, որ ծավալված քննարկումների արդյունքում կառաջարկվեն նոր լուծումներ եւ մեխանիզմներ` ռուսաց լեզվի դասավանդման արդիականացման հետ կապված:

Նա նշեց, որ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ այսօր գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում` աշխատանքային միգրանտի կարգավիճակով: Հազարավոր երիտասարդներ բարձրագույն կրթություն են ստանում Ռուսաստանի բուհերում: Հայաստանում տուրիստական ամենամեծ հոսքն ապահովում են Ռուսաստանի քաղաքացիները, եւ ավելի քան 100 հազար Ռուսաստանի քաղաքացիներ այսօր ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանում:

«Այս ամենը նշանակում է, որ կյանքն է ստիպում օրեցօր էլ ավելի լավ տիրապետել ռուսաց լեզվին եւ գրականությանը: Որոշ պրոֆեսորներ եւ դասախոսներ ահազանգում են, որ բուհերում ռուսաց լեզվի իմացության մակարդակը բավարար չէ: Բայց մենք ունենք նաեւ երիտասարդներ, ովքեր ռուսաց լեզվով մեծ պատվով ներկայացնում են հարազատ բուհերը Ռուսաստանում եւ այլ երկրներում»,- ասաց Արամ Սաֆարյանը:

Նա վստահեցրեց, որ ռուսաց լեզվին լավ տիրապետելը չի նշանակում չուսուցանել այլ երկրների լեզուներ: Անհրաժեշտ համարեց գտնել նոր լուծումներ ռուսաց լեզվի իմացության մակարդակը ուժերի ներածին չափով առաջ տանելու համար:

Հայաստանում «Մոսկվայի տան» ներկայացուցիչ Տատյանա Գրոնսկայան եւս կարեւորեց թեմայի վերհանումն ու դրա շուրջ քննարկումների ծավալումը. «Կարծում եմ, որ հաջորդ տարի ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի տարվա անցկացման ծրագիրը եւս դրականորեն կազդի այս հիմնախնդրի լուծման վրա եւ կտա նոր հնարավորություններ առաջ մղելու, պահպանելու ռուսաց լեզուն»:

Կլոր սեղանի կազմակերպիչներն էին Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտը (Մոսկվա), ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսագիտության կենտրոնը, «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ-ն եւ Եվրասիական փորձագիտական ակումբը։ Կլոր սեղանին առցանց մասնակցեցին նաեւ Մոսկվայից ժամանած փորձագետները:

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Առաջնագծում-5

Հաջորդ Հոդվածը
Ժողովրդի ծոցից քաղելով նրա հոգեւոր արժեքները

Ժողովրդի ծոցից քաղելով նրա հոգեւոր արժեքները

Արժեքավոր ուսումնասիրություն

Արժեքավոր ուսումնասիրություն

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist