Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նախարարը նման գործընթացները պահանջված է համարում

Բովանդակային բարեփոխումներ՝ կրթական համակարգում

Նոյեմբերի 18, 2022
Սոցիում
Նախարարը նման գործընթացները պահանջված է համարում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
278
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արդեն մեկ ամիս է, ինչ ԱՀ խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում շրջանառվում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հարցն Ազգային ժողով է ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը:

Կառավարության լիազոր ներկայացուցչի փոխանցմամբ, «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հանրակրթության կառավարման, ներառականության եւ բովանդակության բարեփոխումներով:

Ըստ նախարարի, ձեռնարկվող քայլերը թույլ կտան մեծացնել համակարգի գործառնության արդյունավետությունը, խրախուսել համակարգի զարգացման հնարավորությունները, ապահովել եւ զարգացնել ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, կատարելագործել ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները: «Համակարգում ուսուցչի մասնագիտական չափանիշների ներառումը հնարավորություն կտա հստակեցնելու ուսուցչի աշխատանքային առաջխաղացման հեռանկարը, այն դարձնել չափելի եւ տեսանելի, ինչպես նաեւ փոխկապակցել վարձատրության համակարգին`՝ տարակարգերի շնորհման միջոցով,- կարծում է Ա. Հակոբյանը:- Մասնագիտական չափանիշի սահմանումը հնարավորություն կընձեռի նաեւ հստակեցնել ուսուցիչների մասնագիտական զարգացման քաղաքականությունը`՝ հրաժարվելով միատեսակ եւ միաչափ վերապատրաստումներից, անցում կատարելով կարիքի վրա հիմնված եւ մասնագիտական չափանիշի պահանջներից բխող վերապատրաստումներին: Իսկ մասնագիտական չափանիշներն իրենց հերթին կհստակեցնեն ուսուցչական կադրերի պատրաստման գործընթացից անհրաժեշտ պահանջները եւ կնպաստեն մասնագիտական կրթության ծրագրերի վերափոխմանը»:

Նախարարի խոսքով, ուսումնական հաստատություններում կառավարումը՝ ուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմնի եւ վարչատնտեսական մասի համակարգողի միջեւ տարանջատելու արդյունքում, «կապահովի» արհեստավարժ եւ արդյունավետ կառավարում`՝ գործառույթների եւ պատասխանատվության հստակ բաշխմամբ: Նա կարեւոր փոփոխություն է համարում բացասական կամ անբավարար միավորային շեմից հրաժարվելը (գիտելիքը արժեւորելու տեսակետից): Արդյունքում՝ նախատեսվում է ունենալ առավել արդարացի գնահատում, հատկապես հաշվի առնելով հանրակրթության ներառականությունը, ինչը կվերացնի երկտարեցության երեւույթը: Դա իր հերթին իրականում կնպաստի սովորողների առանձին խմբի սոցիալական մեկուսացմանը եւ խնդրի խորացմանը: «Բացի այդ, անգամ սովորողի կողմից տրված նվազագույն չափով պատասխանը բացասական չի կարող համարվել, քանի որ այն նույնպես փոքր, բայց դրական քայլ կարող է դիտվել ու խթանել ուսման առաջընթացը,- վստահ է Ա. Հակոբյանը:- Նախատեսվում է չափորոշիչով հստակ սահմանել գնահատման սկզբունքները, նպատակները եւ չափանիշները, իսկ գնահատման գործիքակազմը սահմանել առանձին միասնական կարգով»:

Անդրադառնալով բարեփոխումներից ակնկալվող դրական տեղաշարժերին, նախարարը նշեց, թե օրենքի լրամշակման արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացը եւ ապահովել յուրաքանչյուր երեխայի համար մատչելի ու հասանելի կրթության հնարավորություն: «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը երեխայի կրթական ծրագրերին մասնակցության դիտարկումն է, ուսումնական ծրագրի յուրացման դժվարությունների պատճառների վերհանումը, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտումը եւ կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանումը, բացառիկ ունակությունների վերհանումը: Օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները հենց հստակեցնում են այս քաղաքականությունը»,- վստահ է Ա. Հակոբյանը: Նա հավելեց նաեւ, որ հանրակրթության կառավարման ոլորտում առաջարկվող փոփոխությունը թույլ կտա մի կողմից նվազեցնել վարչարարությունը եւ մեծացնել համակարգի ճկունությունը, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի նվազեցնելու այն ռիսկերը, որոնք տարբեր ուսումնական հաստատություններում արմատավորված պրակտիկաներում դիտարկվում են ներկայումս, որոնց արդյունքում խորհրդի կողմից շատ հաճախ իրականացվում են ոչ համարժեք ընտրություններ: Նախարարը չի բացառում, թե «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում փոփոխությունների անհրաժեշտություն կառաջանա նաեւ ենթաօրենսդրական մի շարք իրավական ակտերում:

Թեգեր: Արցախկրթություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Արեւմուտքը ընդունո՞ւմ է, արդյոք, Աֆրիկայի դերն էներգակիրների հարցում

Արեւմուտքը ընդունո՞ւմ է, արդյոք, Աֆրիկայի դերն էներգակիրների հարցում

Ջավախք աշխարհի հնավայրերում

Ջավախք աշխարհի հնավայրերում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հայկական բանակի հզորացումը հրամայական է

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • «Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտավայրը, հնարավոր չէ պահել առանց Արցախի… »

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Կարմիր սար կոչվող հնավայրում

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist