Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Կանգառները… փոքրանում են

Կսմիթներ

Նոյեմբերի 25, 2022
Սոցիում
Կանգառները… փոքրանում են
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
117
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մայրաքաղաքում տրանսպորտային միջոցների թվի ավելացմանը զուգահեռ աստիճանաբար դժվարանում է հասարակական տրանսպորտի կանգառումը: Մեքենա վարող երեւանցիները եւ քաղաքի հյուրերը, փողոցներում կայանելու տեղ չգտնելով, զբաղեցնում են հասարակական տրանսպորտի կանգառատարածքների զգալի մասը: Նրանց գրոհը հաճախ այնքան բուռն է լինում, որ գրեթե ամբողջությամբ զբաղեցվում են կանգառատարածքները: Իսկ ընդհանուր առմամբ, որպես ձեւավորված սովորություն, հասարակական տրանսպորտին այնքան քիչ տեղ է թողնվում, որ հազիվ մեկ կամ երկու փոխադրամիջոց է կարողանում նորմալ կանգառ կատարել, կանգառ մտնող հասարակական տրանսպորտի մյուս միջոցները ստիպված են լինում ուղեւոր իջեցնել կամ ընդունել երթեւեկելի երկրորդ գոտում՝ փակելով տրանսպորտային մյուս միջոցների ճանապարհը եւ առաջացնելով կուտակում: Կայանման տեղ փնտրող վարորդների աչքին չհիմնավորված ճոխություն է թվում այս նեղված փողոցներում հ/տ կանգառների համար այդքան տեղ «ազատ» թողնելը, եւ արդարացված են համարում դրանց ծայրերից «խուզելը», ինչը սովորական երեւույթ է դարձել մեր քաղաքում: Դժվար չէ նկատել, որ այս երեւույթը գնալով ավելի անկաշկանդ ու համարձակ է դառնում, իսկ այդ տարածքներից կողմնակի ավտոմեքենաները դուրս բերելու հորդոր (հրահանգ) չենք լսում ճանապարհային երթեւեկության պատասխանատու աշխատակիցներից:

Կանգառատարածքների կարմիր զիգզագ գծանշումները, իհարկե, շատ են օգնում այդ տարածքները հնարավորինս անձեռնմխելի պահելուն (դրանց նկատմամբ վարորդները բավականին զգույշ վերաբերմունք ունեն, քանի որ այդ գծանշումի ներսում կայանելը դիտվում է ճանապարհային երթեւեկության խախտում, որի համար տուգանվում են): Բայց ոչ բոլոր կանգառատարածքներում են ամբողջ տարին «կենսունակ» մնում կարմիր զիգզագները: Հատկապես ոչ կենտրոնական փողոցներում ժամանակի ընթացքում ջնջված գծանշումները չեն թարմացվում, իսկ կանգառատարածքների մյուս բաղադրիչների հետ մեքենա վարողները հաշվի չեն նստում:

Երեւանի քաղաքապետարանն օրերս հայտարարեց, որ առաջիկայում մայրաքաղաքը ձեռք է բերելու եւս 230 միավոր ավտոբուս, որից 80-ը՝ 12 մետրանոց: Տրամաբանական է ենթադրելը, որ այդ համալրումը ուղեւորափոխադրման վիճակի որոշակի բարելավման հետ մեկտեղ առաջացնելու է զգալի խնդիրներ կանգառներում: Եթե այսօր առկա հասարակական տրանսպորտի պայմաններում են ծագում խնդիրներ, ապա ի՞նչ կլինի ցանցում եւս 230-ի ավելացման դեպքում: Առավել եւս տասներկու մետրանոց ավտոբուսների պարագայում: Էլ չասենք, որ այս տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին Երեւան են բերվելու նաեւ տասնհինգ տրոլեյբուս: Հրամայական է թվում կանգառներում ստեղծված վիճակի շուտափույթ կարգավորումը. հասարակական տրանսպորտի կանգառատարածքները պետք է ծառայեն իրենց նպատակին, ոչ թե դառնան (մասամբ) անձնական օգտագործման մեքենաների կայանատեղ, որքան էլ հասկանում ենք, որ առկա է մեքենաների կայանման տարածքի լուրջ խնդիր:

Երեւանի քաղաքապետարանը խնդիր է դրել առաջիկա տարիներին ազատել փողոցների երթեւեկելի առաջին գոտիները, որ դրանցով երթեւեկեն միայն հասարակական տրանսպորտի միջոցները, բարձրանա այդ տրանսպորտի աշխատանքի արդյունավետությունը. դրանով աշխատանքի գնացող քաղաքացիները ժամանակին եւ առանց նյարդայնանալու հասնեն աշխատավայր: Սա արտակարգ նպատակ է, որի իրականացման դեպքում կտրուկ կբարելավվի ոչ միայն հ/տ-ի աշխատանքը, այլեւ կբարձրանա վարկանիշը, քանզի այդ տրանսպորտը կաշխատի առանց խոչընդոտների եւ արագությամբ չի զիջի (կամ՝ գրեթե չի զիջի) անձնական օգտագործման ավտոմեքենաներին: Այս պարագայում պետք է սպասել, որ աշխատանքի մեկնողների զգալի մասը կհրաժարվի անձնական ավտոմեքենաներն օգտագործելուց, կօգտվի հ/տ-ից, արդյունքում կբեռնաթափվի մայրաքաղաքի կենտրոնը:

Թե քաղաքապետարանն ինչ եղանակով պիտի հասնի այս նպատակին, դժվար է ենթադրել: Հարցի լուծումը, գիտենք, շատ դժվար գործ է Երեւանի նման քաղաքում, որտեղ առկա են լրջագույն խնդիրներ, եւ դրանցից ամենագլխավորը տրանսպորտային միջոցների՝ օրեցօր ահագնացող մեծ թիվն է ու կայանման տարածքների սղությունը; Քաղաքապետարանի նպատակը խիստ մարդասիրական է եւ արժանի է մեր աջակցությանը: Բայց այսօր հասարակական տրանսպորտի կանգառների պաշտպանվածությունն օրվա հրամայական պետք է լինի: Դրա մի փոքր աչքաթող անելն անգամ վաղն ավելի է դժվարացնելու խնդրի լուծումը, քանզի գործելու է կարծրացած սովորության ուժը, անչափ մեծ ուժը, որը հոգեբանական առումով ավելի է մեծացնելու դիմադրությունը:                        

Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ  

Թեգեր: Կսմիթներ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
IPSE DIXIT ․ Նասիմ ԹԱԼԵԲ

IPSE DIXIT ․ Նասիմ ԹԱԼԵԲ

Սառը վերաբերմունք… ջերմության նկատմամբ

Սառը վերաբերմունք… ջերմության նկատմամբ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Այս պահին Հայաստանում խոզի աֆրիկական ժանտախտ չկա

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist