Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Սառը վերաբերմունք… ջերմության նկատմամբ

Նոյեմբերի 25, 2022
Սոցիում
Սառը վերաբերմունք… ջերմության նկատմամբ
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
387
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Անցած ցուրտ ձմեռը ցույց տվեց Երեւան քաղաքի բնակելի եւ հասարակական շենքերի ջեռուցման բոլոր դժվարությունները եւ հետագայում կատարվելիք աշխատանքների անհրաժեշտությունը: Հարկ է նշել, որ հիմնականում շենքերի տաքացումը տեղի ունեցավ էլեկտրական սալիկների միջոցով, ինչի դեպքում մոտ չորս անգամ ավելի վառելիքաէներգետիկ ռեսուրսներ ծախսվեցին, իսկ արդյունքները, մեղմ ասած, գոհացուցիչ չէին:

Երեւանում կա ավելի քան 4835 բնակելի շենք: Քաղաքի կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերի ստեղծումն սկսվել է 1960-ական թթ.: Այն իր զարգացումն ապրեց բնակելի շենքերի զանգվածային շինարարության տարիներին` 1970-ից հետո: Այդ ժամանակ, համաձայն հանրապետության կառավարության հանձնարարության, «Հայգլխէներգո» վարչության պատվերով մշակվեց Երեւան քաղաքի ջերմամատակարարման զարգացման գլխավոր սխեման, որը հետագայում երկու անգամ ենթարկվեց վերանայման: Սխեմայի համաձայն` քաղաքի կենտրոնացված ջերմամատակարարումը հիմնականում պետք է իրականացվեր 12 շրջանային ջերմային կաթսայատներից եւ Երեւանի ՋԷԿ-ից: Այդ տարիներին հետեւողականորեն իրագործվում էր գլխավոր սխեմայով նախատեսված օբյեկտների շինարարությունը, եւ վերացված էին փոքր հզորության ու ցածր արդյունավետություն ունեցող կաթսայատները:

1986 թ. դրությամբ Երեւանում գործում էին 9-ը շրջանային կաթսայատներ, որոնց շահագործման պատճառով վերացվեցին 500 փոքր կաթսայատներ: Այդ տարիներին ջերմամատակարարման հարցերը հիմնականում կատարվում էր «Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ-ի միջոցով, որն իր ենթակայության տակ ուներ 9 շրջանային կաթսայատներ, 235 կաթսայատուն, 223 կենտրոնական ջերմային հանգույց, 622.1 կմ ընդհանուր երկարության ջերմային ցանցեր, որից 97.7 կմ-ը` մայրուղային: Սկսած 1991-1992-ից` տնտեսության ընդհանուր ճգնաժամի եւ շուկայական հարաբերությունների անցման շրջանում վառելիքաէներգետիկ պաշարների մատակարարումների կտրուկ նվազման եւ սպառողների վճարունակության անկման պատճառով էապես կրճատվեցին ջերմամատակարարման ծավալները` կազմելով պահանջարկի մոտ 20 տոկոսը:

Երեւանում 1991-1992 թթ. ձմռան ամիսներին շենքերի ջեռուցումը եղել է մասնակի չափով, 1992-1993 թթ. ջեռուցում չի եղել: Սկսած 1993-1994-ից վերականգնվել է շենքերի ջեռուցումը: Այդ ձմռան ընթացքում ջեռուցվել է Երեւանի 640 շենք: Քաղաքի կենտրոնական մասում գտնվող բնակելի շենքերը չեն ջեռուցվել: Նախկինում դրանք ջեռուցում հիմնականում ստանում էին Չարենցի կաթսայատնից, որն այժմ անմխիթար վիճակում է: 2000-2001 թթ. ջեռուցման շրջանում Երեւանում շահագործվել են Ավան, Նորք 1,2, Հարավարեւմտյան, Դավիթաշեն, Տերյանի կաթսայատները: Ջեռուցում ստացել են քաղաքի մոտ 800 բնակելի շենքեր: Համեմատության համար նշենք, որ լավագույն տարիներին Երեւանում ջեռուցվել են 4310 շենքեր` 7.3 մլն քմ բնակելի մակերեսով: 2004-2005 թթ. ջեռուցման շրջանում հնարավոր է եղել ջեռուցել ընդամենը 20 շենք:

Նախորդ տարիներին Երեւանի ՋԷԿ-ի ջեռուցած շենքերը եւս (Էրեբունի եւ Շենգավիթ համայնքներում), վարձավճարների անբավարար հավաքման պատճառով, զրկվել են դրանցից: Քաղաքապետի որոշումներով` 2004 թ. ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վարձակալության տրամադրվեցին ջերմամատակարարման 25 օբյեկտ, որից 3-ը` ջերմամատակարարման ընդհանուր ծրագրով, մյուսները` քաղաքապետարան ներկայացված գործարար ծրագրերով: Գիտական ուսումնասիրությունները վկայում են, որ անհրաժեշտ է մշակել Երեւան քաղաքի ջերմամատակարարման համակարգերի զարգացման ծրագիր` հաշվի առնելով առկա հզորությունները:

Տեխնիկապես հնարավոր է եւ տնտեսապես շահավետ, եթե տեղադրվեն գազատուրբինային կայանքներ: Այս դեպքում հնարավոր է ստեղծել գազատուրբինային ջեռուցման ՋԷԿ, համատեղ ցիկլով արտադրել եւ ջերմային, եւ էլեկտրական էներգիա: Վառելիքի օգտագործման արդյունավետությունը կազմում է մոտ 75 տոկոս: Սակայն ոչ բոլոր կաթսայատները կարելի է վերափոխել այդպիսի ՋԷԿ-երի: Գազատուրբինային կայանքների շահագործումը հեշտ է, դժվարությունների հետ կապված չէ: Աշխարհում ներկայում շահագործվում են ավելի քան 13 հազարի հասնող էներգետիկական գազատուրբինային կայանքներ:

Ինչ պետք է անել

1. Առաջին հերթին անհրաժեշտ է մշակել գիտականորեն հիմնավորված Երեւան քաղաքի զարգացման էներգետիկական ծրագիր: Այնտեղ պետք է ներառել էլեկտրա-ջերմա եւ վառելիքամատակարարման այնպիսի սխեմաներ, ինչի իրականացման դեպքում կունենանք իրական արդյունք եւ վառելիքաէներգետիկ ռեսուրսների խնայողություն:

2. Անհրաժեշտ է մշակել համապատասխան օրենսդրական դաշտ, որը հնարավորություն կտա եւ բնակիչներին, եւ շահագործող կազմակերպություններին աչալուրջ լինել այս հարցերի նկատմամբ: Օրինակ` փակ դռների դեպքում սեփականատերը պարտավոր է հոգալ բնակելի տարածքի ջեռուցման համար, քանի որ շենքն ամբողջական չջեռուցելու դեպքում տարիների ընթացքում կունենանք բնակելի ֆոնդի քայքայում: Հետագայում ավելի շատ միջոցներ կպահանջվեն այն վերականգնելու համար: Այս հարցում կարեւոր նշանակություն ունի նաեւ զանգվածային լրատվամիջոցների դերը:

3. Ջերմության մեծ մասը կորչում է, քանի որ շենքերի մեծ մասը պատրաստ չէ ձմռան պայմաններին: Ջերմային կորուստները մեծ են: Այդ իսկ պատճառով ջեռուցման արդյունավետությունը փոքրանում է: Փաստորեն, ջերմային էլեկտրակայաններում վառելիքի այրման հետեւանքով ստանում ենք ջերմային էներգիա մեծ կորուստների գնով: Այնուհետեւ, հատկապես ձմռան ընթացքում, մեծ ծախսերի գնով ստացված էլեկտրական էներգիան բնակարաններում վեր է ածվում ջերմային էներգիայի: Թանկ է ստացվում: Հետեւաբար` պատրաստ չենք ձմռանը:

4. Ճիշտ կլինի նաեւ, որ Երեւան քաղաքն ունենա գլխավոր էներգետիկի հաստիք: Նրա լիազորությունների մեջ կմտնի խորհրդատվության իրականացումը:

5. Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր շենք ունենա իր էներգետիկական անձնագիրը եւ այլն:

Իհարկե, վերը նշված առաջարկությունների իրականացումը կպահանջի կապիտալ հսկայական ներդրումներ: Բնական է, որ առաջիկա ժամանակահատվածում դրա իրականացումը բարդ խնդիր է: Թերեւս, ճիշտ կլիներ կազմել մշտական գործող մասնագիտական հանձնաժողով, որտեղ պարբերաբար կքննարկվեն ոլորտին առնչվող խնդիրները, եւ փուլ առ փուլ այն դարձնել իրականություն:

Ի դեպ, հաջորդ տարի լրանում է Հայաստանի էներգետիկայի 120-ամյակը:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

Թեգեր: շենքջերմություն
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հանուն հայկականության

Հանուն հայկականության

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist