Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ընկան տղերքը, որ հողը մնա-3

Նոյեմբերի 26, 2022
Սոցիում
Ընկան տղերքը, որ հողը մնա-3
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
142
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերադարձանք Ստեփանակերտ եւ հաջորդ օրը Գագիկի հետ Մարտունի թե Հադրութ գնացող ավտոբուսով մեկնեցինք հարավ՝ այցելելու Ամարաս։ Երեկոյան հասանք Կարմիր շուկա ավան։ Մարտունի-Հադրութ խաչմերուկում կանգուն էր Լենինի արձանը, որի մոտ կար ճաշարան, որտեղ ընթրեցինք ու ոտքով հասանք Սոս գյուղ։ Որոշեցինք գիշերել հյուրանոցում, սակայն աշխատակցուհին ասաց՝ պետք է գյուղխորհրդի ղեկավարի թույլտվությունը լինի։ Գնացինք գյուղխորհուրդ, որտեղ խորհրդակցություն էր։ Ներկայացանք։ Իմանալով մեր ով լինելը՝ գյուղխորհրդի նախագահն ասաց՝ հյուրանոցում վտանգավոր է գիշերել, քանի որ այնտեղ Մոսկվայից եկած անվտանգության աշխատակիցներ կան։ Գյուղի արհկոմի նախագահ Մահմուդ Ալեքսանյանը հրավիրեց գիշերել ու իր տանը։

Իսկական հայի օջախում հյուրընկալվեցինք։ Հայրենասեր այս հայը դժգոհ էր, որ իրեն ծնողները Մահմուդ են կոչել։ Թոռների անուններն արդեն հայեցի էին՝ Գնել, Գոհար… Առավոտյան նրա աջակցությամբ, «Բելառուս» տրակտորի կցասայլակում նստած, հասանք Արցախի առաջին վանքերից Ամարաս։ Շրջեցինք վանքի տարածքում։ Արդեն ոտքով վերադարձանք՝ անցնելով այն ժամանակ Ամարասի ու Մաճկալաշեն գյուղերի արանքում եղած ադրբեջանաբնակ մի փոքր գյուղով։ Կանգնեցինք այդ գյուղի կենտրոնում՝ հավաստելով, որ իրենցից վախեցող չկա։ Մաճկալաշենում մի տուն մտանք, այնուհետեւ դեպի Ստեփանակերտ ճանապարհը բռնեցինք ոտքով։ Անցել էինք Կարմիր շուկա ավանը եւս, երբ մեզ մոտ կանգնեց մի «Մոսկվիչ» մեքենա։ Նստեցինք։ Զրույցի ընթացքում վարորդն ասաց, որ նոյեմբերի 17-ի գիշերը թուրքերը մտել են Տասի վերստ գյուղ, այրել մի քանի տուն։ Մինչ այդ էլ տարել էին Եղցահողի կոլտնտեսության ոչխարի հոտը՝ սպանելով հովիվ Եղիշե Ծատրյանին։ Մենք, այդ օրերին լինելով տարբեր վայրերում, տեղյակ չէինք իրադարձություններին։ Հասանք Ստեփանակերտ, գնացինք փոստատուն եւ կապվեցինք Բերդաձորի հետ։ Պարզվեց իրողությունը։ Հաջորդ օրն ուրբաթ էր, եւ Բերդաձոր վերադարձանք նույն ավտոբուսով։ Այդ օրերին, երբ թուրքերը տարել էին ոչխարը, մեր տղաները պահանջել էին հետ բերել, բայց, ինչպես միշտ, ապարդյուն։ Այսպես կոչված խաղաղապահները ոչինչ չէին ձեռնարկում, խաբել-համոզելուց բացի, իսկ գող-մարդասպանները, բնական է, չէին պատժվելու, գողոնը հետ չէին բերի։ Մեր տղաները, ի պատասխան թուրքերի, վառել էին Կանաչ Թալայի մի քանի տուն։ Նույն երեկոյան թուրք ոստիկանները՝ Շուշիի ոստիկանապետի հրամանատարությամբ, մտել էին Ծաղկաձոր, որտեղ մոտ 10 տուն կար (այժմ ավելի քիչ), եւ այրել էին ճանապարհամերձ տները, որոնցից մեկում այրվել էր նաեւ տան 90-ամյա տիրուհին՝ Նանաշ տատը։ Մեր տղաներից կազմված փոքր ջոկատը թաքնված էր եղել Բերդաձոր գետակի ձախափնյա անտառապատ լանջում։ Նանաշ տատի Շիրակ թոռը, տեսնելով իրենց տան այրվելը, եկել էր տատին փրկելու, սակայն թուրքերը կրակել էին Շիրակի ուղղությամբ։ Բարեբախտաբար, չէր վնասվել։ Դիրքավորվել էր տնից քիչ հեռու եւ ձեռքի ինքնաշեն հրացանով կրակել թուրքերի ուղղությամբ՝ վիրավորելով հրամանատարին։ Թուրքերը նահանջել էին՝ տանելով վիրավոր հրամանատարին։

Շիրակին չէր հաջողվել փրկել տատին։ Թուրքերը երբ մտել էին նրանց տուն, այնտեղ նաեւ գյուղից 2 ծերունի էին պատսպարված եղել, որ տեսնելով թշնամիներին՝ թաքնվել էին մահճակալի տակ։ Այդ ժամանակ հեռախոսազանգ էր հնչել (գրեթե բոլոր տներում կար հեռախոս, գազաֆիկացված էին այդ ժամանակ), եւ Նանաշ տատը մոտեցել էր՝ վերցնելու ընկալուչը։ Թուրքերը կրակել էին տատի վրա, այնուհետեւ բացել գազի ծորակը, դուրս եկել ու նռնակ նետել ներս։ Տունը բռնկվել էր։ Ծերունիները հասցրել էին դուրս գալ ու թաքնվել մոտակա գերեզմանոցի տարածքում։ Հողին հանձնեցինք նահատակ Եղիշի ու Նանաշ տատի աճյունները։ Այդ օրերին Սպարապետ Վազգեն Սարգսյանի հրամանով տարբեր ջոկատներ էին եկել Բերդաձոր՝ պաշտպանելու բնակչությանը։ Նոյեմբերի 21-ին Արթուրի ու Շիրակի հետ Հին շենում էինք։ Այստեղ հանդիպեցի Վարդան Բախշյանին, ով դաշնակցական ջոկատի կազմում էր Բերդաձորում։ Դեռեւս 88-ի նստացույցից էի ճանաչում Վարդանին, ու մտերմացել էինք։ Բերդաձոր էին եկել նաեւ երջանկահիշատակ Իգոր Մուրադյանը, Արցախի հանրային հեռուստատեսության աշխատակիցներ, դերասանուհի-ազատամարտիկ Ժաննա Գալստյանը։ Բոլորի նպատակը մեկն էր՝ թույլ չտալ, որ թշնամին տիրանա Բերդաձորին։

1989-ին ես Հին շենի շտաբում էի՝ ՀՀ Մարտունու շրջանի ջոկատի կազմում։ Այն ժամանակ ազատամարտիկները գյուղի բնակիչների տներում էին մնում։ Իհարկե, գիշերները հերթապահում էինք դիրքերում։ Ես մնում էի Հին շենում հայտնի ու սիրված ծերունի, արդեն 90-ամյա, սակայն դեռ աշխատող Սաքի դայու տանը եւ նրա Վադիկ թոռան հետ էի հերթապահում։ Այս անգամ էլ ես ու Արթուրը մեր իրերը տարանք Սաքի դայու տուն եւ իջանք շտաբ, որտեղ գործողությունները ղեկավարում էր Առնո Մկրտչյանը։ Գյուղում մեխանիկական արհեստանոց էր գործում, որտեղ սկսել էին նաեւ զենք նորոգել։ Ինքնաշեն գնդացիր էին ստեղծել, որն էլ Առնոն փորձում էր գործի գցել։ Միանում եմ նրան։ Մինչ այդ լուսանկարչական խցիկը ձեռքիս՝ եղա դիրքերում, ներքեւում լուսանկարեցի 5 տղաների, որոնցից ճանաչում էի Սարգիս Յարամակյանին՝ Սաքոյին, ու Գագիկին՝ հադրութցի Գագոյին։ Զրուցեցինք, ծանոթացա մնացած տղաների հետ, եկել էին Երեւանից։ Երիտասարդ Վաղինակ Զախարյանը հատուկ ջոկատի մարտիկ էր։ Օրվա ընթացքում հանդիպեցի Հոկտեմբերանի շրջանի Այգեշատ գյուղի տղաներին՝ Պավլիկ Մամբրեյանին ու Գառնիկին, որոնց հետ  նաեւ դեռեւս Սոթքում էի ծանոթացել, եւ միասին հսկում էինք սահմանը։ Գառնիկը «Միացում» կազմակերպության Հոկտեմբերյանի ջոկատի հրամանատարն էր Սոթքում։ Հին շենի արեւմտյան կողմում է «Քումինքար» կոչվող բարձունքը՝ գյուղի կողմից բավականին թեք լանջով։ Մյուս կողմում արդեն Լաչինի շրջանի Աղանուս-Թթու ջուր գյուղի վարչական տարածքն էր ու անասնապահական ֆերմաներ։ Քումինքարի դիրքերից երեւում է Աղանուսի ողջ տարածքը։ Նայում ենք. թշնամու կողմից շարժ է զգացվում, նաեւ զրահատեխնիկա է բարձրանում վեր։ Դիրքերում տղերքը հսկում էին։ Իջնում ենք շտաբ։

Երեկոյան կողմ սկսվեց թուրքերի հարձակումը։ Կռիվը տեւեց մի քանի ժամ, թշնամուն հաջողվեց նաեւ հասնել Քումինքարի բարձունք, գնդացրով գնդակոծել գյուղը։ Բայց հետ շպրտեցինք թուրքին։ Ներքեւ իջան տղերքը, պարզվեց՝ 2 հոգի չկան։ Մտածում էինք՝ մնացել են դիրքերում կամ այլ տեղ են։ Շիրակի հետ գնացինք իր աներոջ տուն՝ հանգստանալու։ Նոյեմբերի 21-ին նաեւ իմ ծննդյան օրն է (անձնագրով 26-ին է)։ Շիրակն օղի բերեց, որ նշենք։ Ներս մտավ տարեց մի կին՝ տխուր ու անհանգիստ։ Հրավիրեցինք սեղանի մոտ. ասաց. «Էհ, տղես չկա»։ Որդին՝ Սամվել Խաչատրյանը, բնակվում էր Ստեփանակերտում, բայց եկել էր հայրենի տունը, մորն ու համագյուղացիներին պաշտպանելու։ Առավոտյան էր Սամվելը դիրքեր բարձրացել… Գնում ենք շտաբ, չկար նաեւ երեւանցի Վաղինակ Զախարյանը։ Որոշում եմ բարձրանալ Քումինքար՝ գտնելու տղերքին։ Սաքի դայու թոռ Վադոյի ձեռքից վերցրեցի ինքնաշեն հրացանը եւ ասացի՝ բարձրանում եմ։ Ինձ միացան Շիրակը, Արթուրը, Սամվելի եղբայր Էդիկը, Մասիսի ջոկատից Լյովան, ով ցերեկը տեսել էր՝ որտեղ են եղել տղերքը։ Վարդան Բախշյանն ինձ տվեց իր ձեռքի ինքնաձիգը. հոգնած էր, մնաց շտաբում։ Բարձրացանք դիրքեր, որտեղ տեղի էր ունեցել մարտը։ Քարից քիչ ներքեւ հանդիպեցինք դիրքապահ մեր 2 զինվորի։ Ասացին, որ առավոոտից հսկում են՝ սոված են ու մրսած, խնդրեցին փոխարինել իրենց։ Ես ու Արթուրը, Շիրակը համաձայնեցինք։ Արթուրը վերցրեց տղաներից մեկի ինքնաձիգը, եւ մնացինք այդ հենակետում։ Մնացած տղաները բարձրացան քիչ էլ վերեւ, ու լսեցինք Էդիկի սրտամաշ կանչը՝ Սամվել, հե, Սամվել… Գտել էին տղերքի դիակները՝ յուրաքանչյուրի մարմնին մոտ 80 գնդակ։ Շիրակն էլ միացավ տղերքին, ու գյուղ տարան նահատակների դիակները։

Թեգեր: ԱրցախԲերդաձորպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Գունագեղ Լոռին միշտ ուղեկցել է նրան

Գունագեղ Լոռին միշտ ուղեկցել է նրան

Որբափրկիչ օտարների հետքերով

Որբափրկիչ օտարների հետքերով

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist