Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Հայփոստը» հաջորդ տարվանից թոշակ ու նպաստ չի տա

Կգործեն միայն որոշ բացառություններ

Նոյեմբերի 29, 2022
Սոցիում
«Հայփոստը» հաջորդ տարվանից թոշակ ու նպաստ չի տա
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
610
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2023 թ. փետրվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները նախատեսվում է անկանխիկ եղանակով վճարել՝ բացառապես բանկերի միջոցով։

«Պետական նպաստների մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերը նոյեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԺ-ն։ Եթե հաջորդ՝ դեկտեմբերյան ընթեցմամբ էլ ընդունվի, ապա  փետրվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները (ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում) քաղաքացիները կստանան միայն բանկերի միջոցով։ Այս մասին «ՀՀ»-ն տեղեկանում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

Փաստորեն՝ փոստային կապի ազգային օպերատորն այլեւ չի՞ կարող դա անել։ Նախարարության պարզաբանման համաձայն՝ ներկայումս վերոնշյալ վճարներն անկանխիկ եղանակով տրամադրվում են ինչպես բանկերի, այնպես էլ ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի միջոցով։ Սակայն ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան որոշմամբ՝ ազգային օպերատորը 2023 թ. փետրվարի 1-ից չի կարող կենսաթոշակները (նպաստները) անկանխիկ եղանակով վճարել ներկայիս կարգով։

Ըստ այդմ, ազգային օպերատորի միջոցով կենսաթոշակը (նպաստը) անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիները կարող են դիմել միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) ցանկացած տարածքային բաժին՝ կենսաթոշակի (նպաստի) վճարումը նախընտրած բանկի միջոցով շարունակելու համար։ Աշխատող քաղաքացիները կարող են դիմել նաեւ առցանց՝ «www.socservice.am» կայքէջի միջոցով, բայց եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված չէ։

Ի՞նչ կլինի այն դեպքում, եթե քաղաքացին չդիմի մինչեւ փետրվարի 1-ը։ Ըստ պատկան կառույցի, մինչեւ 2023 թ. փետրվարի 1-ը չդիմելու (ազգային օպերատորի փոխարեն բանկ չընտրելու) դեպքում՝ փետրվար ամսվա կենսաթոշակի (նպաստի) վճարումն անկանխիկ եղանակով իրականացնելու համար համակարգն ինքնաշխատ եղանակով (պատահականության սկզբունքով) քաղաքացու փոխարեն կընտրի որեւէ բանկ։ Իհարկե, քաղաքացին ցանկացած ժամանակ կարող է դիմել (աշխատող քաղաքացին՝ նաեւ առցանց) կենսաթոշակի կամ նպաստի ստացման եղանակը կամ բանկը փոխելու համար։

Մեկ այլ հարց էլ է ծագում՝ կարգավորում տրվա՞ծ է այն կենսաթոշակառուների կամ նպաստառուների խնդրին, որոնք հաշմանդամություն ունեն եւ գումարի ստացման անկանխիկ եղանակն իրենց հարմար չէ։

ԱՍՀ նախարարության տվյալներով՝ կշարունակեն գործել կենսաթոշակը (նպաստը) կանխիկ եղանակով վճարելու՝ օրենքով սահմանված բացառությունները։ Այսինքն՝ քաղաքացու ընտրությամբ (դիմումի հիման վրա)՝ կենսաթոշակը (նպաստը) կարող է կանխիկ կամ անկանխիկ եղանակով տրամադրվել, եթե վերջինս առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձ է: Եթե քաղաքացին ցանկանում է փոխել պատահականության սկզբունքով ընտրված բանկը, կամ քաղաքացին առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձ է եւ կենսաթոշակը (նպաստը) ցանկանում է ստանալ կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով, ապա նա պետք է դիմի ՄՍԾ տարածքային բաժին։

Արդյո՞ք այս փոփոխությունները հարմար են, ենթադրենք, գյուղերում ապրողների  համար, այն է՝ բոլո՞ր գյուղերում կան բանկոմատներ, կամ կա՞ այն բանկի բանկոմատը, որն ուզում է քաղաքացին, թե՞ ստիպված պետք է լինի մի քանի գյուղ այն կողմ կամ մարզկենտրոն հասնել թոշակ կամ նպաստ ստանալու համար, ի՞նչ անհարմարություններ կլինեն, ցույց կտա նշյալ օրենքներում փոփոխությունների կիրառման ընթացքը։

Թեգեր: բանկկենսաթոշակներֆինանսներ
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայաստան-Հնդկաստան փոխգործակցության անցյալն ու ապագան

Հայաստան-Հնդկաստան փոխգործակցության անցյալն ու ապագան

«Արցախյան հիմնախնդիրն արդի քաղաքական գործընթացների հոլովույթում»

«Արցախյան հիմնախնդիրն արդի քաղաքական գործընթացների հոլովույթում»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist