Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Թուրքիայի կողմից ցեղասպանության փորձ քուրդ ժողովրդի նկատմամբ

Քրդերը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել

Նոյեմբերի 29, 2022
Սոցիում
Թուրքիայի կողմից ցեղասպանության փորձ քուրդ ժողովրդի նկատմամբ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
137
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի քրդական համայնքը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իր բողոքի ձայնը բարձրացրեց՝ ընդդեմ Թուրքիայի վարած քաղաքականության, Սիրիայում քրդերի դեմ ռմբակոծության՝ այսպիսով հրավիրելով ՄԱԿ-ի, գերտերությունների ուշադրությունը:

ՀՀ Ազգային ժողովի քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում ասաց. «Մեր ձայնն ենք բարձրացնում թուրքական իշխանությունների կատարած ոճրագործությունների, հանցագործությունների դեմ՝ Սիրիայի, Իրաքի քրդերի եւ ընդհանրապես ողջ քուրդ ժողովրդի նկատմամբ: Թուրքիան այս տարիների ընթացքում ցեղասպանություն է իրականացնում քուրդ ժողովրդի նկատմամբ: Եթե հարձակվում է Սիրիայի վրա, թիրախավորում քրդական բնակավայրերը եւ ցանկանում է ոչնչացնել ողջ քրդերին, դա, իհարկե, ցեղասպանություն է»:

Ըստ նրա՝ 4-5 հոգու զոհվելու պատճառ դարձած պայթյունը Ստամբուլում կազմակերպել են հենց թուրքական իշխանությունները եւ հետո հայտարարել, թե իբր դա կազմակերպել են  Քրդական բանվորական կուսակցությունը, Սիրիայի քրդերը: Թուրքիայի իշխանությունը հենց դրանով է հիմնավորել Սիրիայի քրդերի վրա հարձակվելը՝ պատճառաբանելով, թե իբր քրդերը ահաբեկիչներ են. «Սակայն աշխարհի ամենահզոր ահաբեկիչը թուրքական իշխանություններն են: Մենք կոչ ենք անում նաեւ միջազգային հանրությանը, ՄԱԿ-ի գրասենյակին եւ աշխարհի բոլոր առաջադեմ մարդկանց՝ ձեռք մեկնել եւ բռնել թուրքական իշխանությունների ցեղասպան ձեռքը, որը ոճրագործություններ է անում քուրդ ժողովրդի նկատմամբ: Այսօր թուրքական իշխանությունները աշխարհի համար դարձել են չարիք»:

Նա ընդգծեց՝ այսօր պատերազմ է ընթանում թուրքական բանակի եւ Սիրիայի քրդերի միջեւ: Թուրքական ուժերը գրավել են Սիրիայի քրդերի՝ խոշոր 4-5 քաղաքներ, ցանկանում են գրավել Քոբանի քաղաքը: Մարդիկ մահանում են, իսկ միջազգային հանրությունը Թուրքիայի այս գործողությունները չի կանխում: Հասանովը զուգահեռներ տարավ հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողություների հետ. «Որպես Հայաստանի քաղաքացիներ՝ ուզում ենք, որ աշխարհը տեսնի այս հանցագործությունները եւ իր «ձեռքը բարձրացնի» թուրքական եւ ադրբեջանական ագրեսիայի դեմ: Սակայն մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը, գերտերություններն ամեն ինչ անում են իրենց շահերի համար»:

«Քուրդիստան» կոմիտեի ղեկավար Սլո Դրբոյանն էլ հավելեց. «Թուրքիայի այսօրվա իշխանություններն այսօր ում հետ ինչ պայման էլ կապեն, դա կմնա թղթի վրա: Մինչեւ Թուրքիայի իշխանությունները չփոխվեն, մինչեւ Թուրքիայում ժողովրդավարություն չհաստատվի, ոչ մի հարեւան, ոչ մի ազգ այդ տարածաշրջանում չի կարող հանգիստ ապրել»:

«Զագրոս» թերթի խմբագիր Լիանա Մհոյանն էլ ընթերցեց ուղերձը, որը պետք է հանձներ ՄԱԿ-ի գրասենյակին: «Այսօր եւս մեկ անգամ քուրդ ժողովուրդը ՄԱԿ մարդասիրական կազմակերպության միջոցով ցանկանում է ի լուր աշխարհի բարձրաձայնել, որ «պայքար ահաբեկչության դեմ» քողի ներքո Թուրքիային զինելու եւ քուրդ ժողովրդին ու ազատամարտիկներին վերացնելու գերտերությունների ջանքերն ապարդյուն դարձան: Տարիներ շարունակ քուրդ ազատամարտիկներն ապացուցել են, որ իրենց պայքարն արդար է եւ համայն մարդկության համար է»,-ասաց նա՝ հավելելով, որ թուրքական կողմը պայքարում է ամենաստոր միջոցներով, այդ թվում՝ քիմիական զենքի կիրառությամբ:

Ուղերձում հարց էր առաջ քաշվում՝ դեռ որքա՞ն ապացույցներ են հարկավոր, որ ոճրագործ Թուրքիայի «ձեռքը կտրվի» եւ վերջ տրվի Մերձավոր Արեւելքում տիրող քաոսին. այդ ամենը եւ Թուրքիայի շարունակական ճնշումները դուրս են մնում գերտերությունների օրակարգից:

Մհոյանն ուղերձը հանձնեց ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցին: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Թուրքիա՝ տեռորիստ», ծածանում դրոշներ: Քրդերը սպասելու են իրենց ուղերձի պատասխանին, մարդասիրական քայլերի:

Թեգեր: ԹուրքիաՄԱԿՑեղասպանությունքրդեր
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ նոր երգ են երգում եւ ասում. Արժանի ես առնելու այդ գիրքը եւ դորա կնիքները բանալու»

Կտավներում Կոմիտասն է

Կտավներում Կոմիտասն է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist